Երևան
12 °C
Շիրակի մարզի Զույգաղբյուր, Մուսայելյան, Սալուտ, Կաքավասար, Վարդաղբյուր, Գոգհովիտ համայնքների բնակիչները, որոնց երեխաներն ու հարազատները, ըստ իրենց, գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից, այսօր նախ հավաքվեցին մարզպետարանում, պահանջեցին պարզաբանում ու պատասխան:
Լրագրողների հետ զրույցում նրանցից մեկը պատմեց, որ երեկ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում իր որդուն տեսել է: Մինչ այդ երեք օր կապ հաստատել չի կարողացել:
«Երբ որ կապը կորավ իրան հետ, մեզ ասին, որ ինչ-որ վիշկա են տրաքցրել: Մեր երեխու հեռախոսի համարին կզանգենք՝ ադրբեջանցի կվերցնե, վիդեոյի մեջը երեխու ոտքերից արյունը կերտա, կսեն՝ վիրավորներ չկան, կխաբեն մեզի, մինչը հմի էլ կխաբեն: Պավեստկեն տվել է զինկոմը, ինքն էլ ելե գնացել է սկզբում Ջեբրայիլ, ու էդ ընթացքում ռազմական ոստիկանությունը իրան ման գուկար: 100 հոգուց ավել մարդու զենք են տվել, եկել տեղերը մեզնից գիմանան»:
Մարզպետարանում հավաքվածները տեղի ունեցածը դիտավորություն են համարում: «Ըսիգ դիտավորություն էր, եթե էդ հողը մերը չէր, ընչի էին տարել իրանց էդ հատվածում կանգնցրել առանց հրամանատարի, ու ըդպես ազատ ադրբեջանցինք կրնային գային ու տանեին, հա՞: Կոնկրետ սարերի անունները չիդեմ, բայց Լիսագոր ենք իմացել, որ ըդտեղ են եղել»,- ասաց մարզպետարան եկած շիրակցիներից մեկը:
Շիրակի մարզից կամավորականներից բացի՝ նաև ՄՈԲ-ն է գնացել: Կամավորները, ըստ հավաքվածների, նրանցից 20-25 կմ հեռավորության վրա են գտնվել: Նրանց հետ կապ ունեն, զանգել խոսել են, իսկ պահեստազորայինների հետ կապ չկա: Ձեռքի տակ ունեն միայն ադրբեջանական տեսանյութն ու այն, որ զանգում են իրենց երեխաների ու հարազատների հեռախոսահամարներով, ստանում են թշնամու արձագանքը:
«Մենք վիդեոն կնայենք, երեխուն մեջը կտեսնինք, կզանգեմ քրոջս տղային՝ ադրբեջանցին կվերցնե, իրանց լեզվով բարև կուտա ու կխնդա կանջատե»:
Լրագրողների հետ զրույցում հավաքվածներն անուն-ազգանուններով չներկայացան, ասում են՝ նպատակ չկա, նաև չեն ուզում: Տեղյակ պահեցին, որ առաջիկա ժամերին կփակվեն մարզի բոլոր ճանապարհները բոլոր ուղղություններով: Կգնան ընտանիքներով կնստեն փողոցներում՝ մինչև իրենց երեխաներին, եղբայրներին ու հարազատներին հետ բերեն:




«Արմատ մեդիա»-ի խմբագրությունում խուզարկություններ են
Կոֆե կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել
ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ
Արման Սահակյանը կալանավորվել է
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը
Ձերբակալվել է Արման Սահակյանը
Էգուց փողի օրա․ 60 տվել էին, 70 էլ տվին. «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել. նոր ձայնագրություն
208 մլն դրամ արժեքով Բրյուսովի գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթով 7 անձի ձերբակալման որոշում կա
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի մեր արագ արձագանքին. Սարգսյան
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են
Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին
Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար
Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ
ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ
ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP
ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ
Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը
Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը
Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի՛ թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը
ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին
Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ
«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին
ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի
Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին
Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT