Երևան
12 °C
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների վերաբերյալ փաստաբանների կողմից ներկայացված միջանկյալ միջոցներ կիրառելու դիմումների քանակը մոտենում է 80-ի։ Նրանց մի մասի՝ շուրջ 15-ի վերաբերյալ նաեւ գանգատներ են ներկայացվել Եվրոպական դատարան։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ իրենց վստահորդների մեջ կան նաեւ զոհված քաղաքացիական անձինք, որոնց դիակները կամ վերադարձվել են կամ սպասվում է, որ կվերադարձվեն։
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ հայրենիք վերադարձված 45 գերիներից բացի ակնկալվում է առնվազն 50-ից ավելի գերեվարված անձանց վերադարձ։ «Մեզ հայտնի չեն ժամկետները, բայց չեմ կարծում, որ հաստատված դեպքերով դա շատ ժամանակ պահանջի, առավել խնդրահարույց են լինելու այն աշխատանքները, որոնք միտված են դեռեւս չբացահայտված անձանց փաստաթղթավորելուն, որովհետեւ կա ռիսկ, որ ընթացող գործողություններով Ադրբեջանը դիրքորոշում կարտահայտի, կոնկրետ խմբաքանակ կընդունի, եւ միգուցե պրոցեսը փակված հայտարարի, մինչդեռ մենք փաստերի ստուգման մակարդակում շարունակենք հայտնաբերել գերեվարման դեպքեր»։
Ըստ Սահակյանի՝ աշխատանքներ են տարվում Հադրութի շրջանի Հին թաղեր եւ Խծաբերդ գյուղերում օրերս տեղի ունեցած մարտերի ժամանակ անձանց գերեվարության հանգամանքները լիարժեք ճշտելու համար։ «Այս պահին մենք ունենք 11 հոգանոց խումբ, որոնց խնդիրներով զբաղվում ենք, արդեն կան ապացույցներ, որի հիման վրա կարող ենք խոսել գերեվարության մասին»,- ասաց փաստաբանը։
Այսօր առավոտյան հրապարակումներ եղան այն մասին, որ երեկ երեկոյան ադրբեջանցիների կողմից եւս 2 հայ գերեվարվել է Զանգելանի շրջանում։ Նշվածի վերաբերյալ, սակայն, փաստաբանը հստակ տեղեկություններ չուներ․ «Այդ մասին լսել ենք, բայց առնվազն այն խմբի տեղակայման վայրը, որի հարցերով մենք զբաղվում ենք, հստակ գիտենք, իսկ դա եւ Զանգելանը իրարից բավականին հեռու են, ուստի առնվազն մեր խումբը չի կարող գերեվարված լինել Զանգելանում, իսկ թե կան խմբեր, որոնց իրենք գերեվարել եւ տարել են Զանգելան կամ անտառներում մնացած մարդիկ կան, որ տեղաշարժման արդյունքում հայտնվել են այդտեղ, եւս հավանական է, բայց Հադրութի գյուղերում տեղի ունեցող միջադեպի մեզ հայտնի անձինք չեն հայտնվել եւ չէին կարող հայտնված լինել Զանգելանում»։
Խոսելով հայրենիք վերադարձածների մասին՝ Սիրանուշ Սահակյանը նշեց, որ նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։ Ինչ վերաբերում է առայժմ Ադրբեջանում պահվող հայ գերիների առողջական վիճակին, դրա մասին ստացվող տեղեկությունները դեկլարատիվ բնույթ են կրում եւ վստահելի չեն․ «Ադրբեջանում պահվողների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը բարձր հուսալիություն եւ արժանահավատություն չունի, ոչ ամբողջական եւ ոչ փաստաթղթավորված տեղեկատվություն է, միակ ապահովությունը այն է, որ ՄԻԵԴ-ում ընթացող գործընթաց կա, եւ անձինք դրա հսկողության տակ են, իսկ մնացյալ մանրամասները պարզաբանվում են անձանց վերադարձից հետո, երբ հնարավոր է լինում վիճակի նկարագրություն անել»։
Փաստաբանի խոսքով՝ անձանց վերադարձը չի բացառում իրավական հետագա գործընթացները ՄԻԵԴ-ում․ «Ավելին, նույնիսկ մինչ հայրենադարձումը մենք հաստատել ենք վատ վերաբերմունքի եւ խոշտանգման դեպքեր, այժմ տեղեկատվությունը լրացնելու ենք նաեւ ականատեսների վկայություններով, բուժզննության արդյունքներով ենք օբյեկտիվ տվյալներ արձանագրելու, որից հետո նշված անձանց հետ քննարկելով, իրենց անվտանգության նկատառումները հաշվի առնելով՝ որոշելու ենք հետագա գործընթացների ռազմավարությունը»։
Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 14-ին, «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով մեկնարկել է գերիների փոխանակումը։ Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել 12, ադրբեջանական կողմը Հայաստանին՝ 45 անձի։ Հայաստան վերադարձածների թվում են նախքան պատերազմը գերեվարված հայ զինծառայողներ Արսեն Բաղդասարյանը, Արայիկ Ղազարյանը, սպա Գուրգեն Ալավերդյանը, քաղաքացիական անձինք Կարեն Ղազարյանը եւ Նարեկ Սարդարյանը։ Նրանք գերեվարվել էին տարբեր տարիներին տարբեր հանգամանքներում։
26-ամյա Արսեն Բաղդասարյանը գերեվարության մեջ էր արդեն 6 տարի․ 2014 թվականի դեկտեմբերին անհայտ հանգամանքներում գերեվարվելով՝ նա դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման հանցավոր խմբավորման անդամ լինելու, սպանության փորձի, պայթյուն կամ հրդեհ կազմակերպելու կեղծ մեղադրանքներում։ 2018 թվականին գերեվարվել էր 36-ամյա Կարեն Ղազարյանը․ նա Տավուշի մարզի Բերդավան գյուղից է։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում, սակայն դա Ադրբեջանին չի խանգարել նրան դիվերսանտ որակել եւ լրտեսության, սպանության, ահաբեկչության համար դատապարտել 20 տարվա ազատազրկման։ Վայոց Ձորի Եղեգնուտ համայնքի բնակիչ Արայիկ Ղազարյանը գերեվարվել էր 2019 թվականի օգոստոսին։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե իբր զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, եւ որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»: ՀՀ ՊՆ-ն, սակայն, այդ տեղեկությունը հերքել էր՝ նշելով, որ զինծառայողը հավանաբար մոլորվել է։ Նույն մոլորության պատճառով այս տարվա օգոստոսին գերեվարվել էր նաեւ հայ սպա, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Գուրգեն Ալավերդյանը, մինչդեռ Ադրբեջանը նրան եւս որպես դիվերսանտ էր ներկայացրել։ Հուլիս ամսին էլ արոտավայրից չէր վերադարձել Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը։ 1 շաբաթ անց ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին հրապարակել, որում Սարդարյանը դժգոհում էր Հայաստանում իր նկատմամբ վերաբերմունքից եւ իբր քաղաքական ապաստան հայցում Ադրբեջանից կամ խնդրում իրեն փոխանցել երրորդ երկիր: Նշված 5 անձանց իրավունքների պաշտպանության հարցով գանգատներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Սիրանուշ Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ մինչ պատերազմը գերեվարված հայ անձինք Ադրբեջանում այլեւս չկան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT