Երևան
12 °C
Երեկ Հայաստան վերադարձած 44 գերիների թվում է Վայոց ձորի Եղեգնուտ համայնքի բնակիչ, ավելի քան մեկ տարի Ադրբեջանում պահվող հայ զինծառայող Արայիկ Ղազարյանը։
Նրա հորաքույրը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրենք չեն իմացել, որ Արայիկը եւս վերադարձվողների թվում է, պարզապես լսել են, որ գերիներ են բերելու․ «Ինձ հույս էին տալիս, ասում էին՝ եթե գերիների փոխանակում լինի, Արոն անպայման վերադառնալու է, որովհետեւ նա հենց այնպես է նստած, նրա վրա ոչ մի քրեական հոդված չկա»։ Կնոջ խոսքով՝ բարի լուրը ավելի ուշ քրոջ զանգով է իմացել, ընտանիքով գրկախառնվել են, զանգեր են ընդունել, հարեւաններն են եկել, բարեկամները հավաքվել․ «Ժամը 12-ին լսել ենք, երրորդ մարդը, ում անունը կարդացել են, Արոս է եղել»։
Հետո արդեն շտապել են Երեւան՝ Արայիկին տեսակցելու․ «Երեկոյան ենք տեսել, շատ քիչ, մինչեւ Վայոց ձորից եկել ենք, ժամը 2-ն էր արդեն, խնդրեցինք, 20 րոպեով թույլատրեցին տեսնել»։ Հարցին, թե ինչպե՞ս էր Արայիկը, հորաքույրը պատասխանեց․ «Մի քիչ նիհարել էր, բայց ոչինչ, չեմ կարող ասել՝ շատ վատ վիճակում էր, բայց շատ լավ վիճակում էլ չէր»։
Լրագրողների հետ կարճ զրուցեց նաեւ Արայիկ Ղազարյանի մայրը՝ ասելով, որ իրենք շատ դժվար պահեր են անցկացրել, բայց հիմա շատ ուրախ է կատարված հրաշքի համար․ «Երեկվանից լսել եմ այդ հրաշքը, շատ եմ ուրախացել, բայց չեմ պատկերացնում՝ որ Արայիկիս տեսնեմ, ոնց պիտի դիմադրեմ, ուրախ եմ, որ այստեղ է, Հայաստանում է, սպասում եմ՝ իրեն տեսնեմ, գրկեմ»։
Հիշեցնենք՝ 2019 թվականի օգոստոսի 12-ին 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցները, իրենց պաշտպանության նախարարությանը հղում անելով, հայտնել էին, թե իբր զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, եւ որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»: Ավելի ուշ ՀՀ ՊՆ այդ ժամակվա նախարար Դավիթ Տոնոյանը ադրբեջանական մամուլում զինծառայողի վերաբերյալ այդ տեղեկությունները քարոզչություն էր որակել՝ կարծիք հայտնելով, որ զինծառայողը տեղանքում մոլորվել է։
Տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կարելի էր պահ գտնել, երբ նախարարի մեքենայի առջևից անցնում են հրշեջ մեքենա, ավտոբուս, ավելի տպավորիչ կթվար
Երևանի մետրոն 45 տարեկան է. ինչպես կառուցվեց այն, ինչ աշխատանքեր են արվում վերջին տարիներին. տեսանյութ
90-ականներին՝ էս ու էն տոկից չանգյալ, մեռել, հարս՝ մթում, չիդեիր՝ ում ու ինչղ լույս տայիր․ Գրիշա Միքայելյան
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
Դուբայից ինքնաթիռով ՀՀ է վերադառնում ևս երեք տասնյակ քաղաքացի
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Դատախազությունը, չնայած բոլոր սադրանքներին, միշտ լինելու է բարեկիրթ, հարգալից և պրոֆեսիոնալ. Աննա Վարդապետյան
Ստեղծագործական հանդիպումներ Գյումրիում․ կհամագործակցեն «Վարչաբենդն» ու «Չամիչով բուլկի»-ն․ տեսանյութ
Սյունիքի մարզում, Վայքի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է․ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է
Իրանն այլևս «Մերձավոր Արևելքի պարտվողն» է․ Թրամփը սպառնացել է ավելի հուժկու հարվածներով
Ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի․ Միրզոյան
ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ուսումնասիրվում են տեղափոխության ապահով ճանապարհները․ ԱԳՆ
Շնորհակալ ենք մեզ խաղաղություն բերելու համար․ վարչապետը շրջում է Գյումրիում․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 7-ին
Գրանցվեն բացառապես մարտի 8-ի՝ Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս ունեցողները․ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն
Մեր գարունը ուշանում է․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել և հայտնել, թե երբ կդադարեն տեղումները
Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցում գտնվող՝ 77.8 քմ մակերեսով բնակարան
Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացի
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետ նույնքան կբարձրանա․ լեռնային շրջաններում սպասվում բուք
Լիբանանում ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 16 մարդ․ կան վիրավորներ
Մենք շնորհակալություն չենք ակնկալում, մենք խնդրում ենք համբերություն․ վարչապետը՝ մարալիկցիներին․ տեսանյութ
Նախատեսվում է, որ Դուբայից թռիչքը կիրականացվի 15:00-ին․ ՀՀ հյուպատոսության հետ կապ է հաստատել ՀՀ 4 քաղաքացի
Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է իշխանությունների և դեսպանություն դիմած ՀՀ քաղաքացիների հետ
Ես քո ցավն էլ տանեմ, ամուր ու ուժեղ մնա․ քաղաքացին՝ վարչապետին․ տեսանյութ
Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Իրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է չհարվածել կամ հրթիռներ չարձակել հարևան երկրների վրա՝ պայմանով
Ինձ ասեցիք՝ կբերեք որդուս ու բերեցիք, շնորհակալ եմ. գերությունից վերադարձած Դավիթ Դավթյանի հայրը` Փաշինյանին
Առաջին կանգառը՝ Աշտարակ․ վարչապետն ու ՔՊ կուսակիցներն ուղևորվել է Արագածոտնի և Շիրակի մարզեր․ տեսանյութ
ԱԱԾ շենքի հրկիզման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ինչպես է իրանական հրթիռը հարվածում Դուբայի օդանավակայանին․ տեսանյութ
Իրանական ԱԹՍ-ն ընկել է Դուբայի օդանավակայանի շրջակայքում․ Դուբայ-Երևան թռիչքը հետաձգվել է․ տեսանյութ
45 տարին կարևոր հանգրվան է, բայց նաև նոր ճանապարհի սկիզբ․ թող մետրոն շարունակի մնալ մեր քաղաքի վստահելի շարժը
ՆԳՆ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակն աճել է․ իրավապահ կառույցների շարքում կրկին առաջինն է
Վիետնամում ՀՀ դեսպանությունում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի․ ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ և ինչպես կվերադառնան
«Qatar Airways» ընկերության մարտի 9-ի չվացուցակի մեջ այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը․ ԱԳՆ
Եվս մեկ հաշտության համաձայնություն. շուրջ 324 միլիոն դրամ արժեքով գույքը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը
Բարի առավոտ, լավ օր և սիրում ենք բոլորիդ․ վարչապետ․ տեսանյութ
Դատախազության աշխատանքից «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է ՀՀ քաղաքացիների 43%-ը. ցուցանիշն աճել է 6%-ով
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Քաղաքացին փորձել է հրկիզել ԱԱԾ շենքը․ 1 անձ ձերբակալվել է․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT