Երևան
5 °C
Սպասվում է, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին կփոխարինի Երեւանի ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Գայանե Մելքոմ Մելքոմյանը։ Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանից, որը, ի դեպ, այս փոփոխության հետ համաձայն չէ։
Խաչատրյանը հայտնեց, որ որպես անհետաձգելի հարց այսօր են ավագանու անդամները ստացել նախագիծը։ «Գայանե Մելքոմ Մելքոմյանի անձի հետ կապված ոչ մի խնդիր չունեմ, նա իրավական հարցերի հանձնաժողովի շատ լավ նախագահ է։ Երեւի շատ լավ իրավաբան է, դրա համար կարողանում է հանձնաժողվի նիստերը նորմալ վարել, բայց կրթություն, մշակույթ, սպորտ, թափառող կենդանիներ, մանկապարտեզներ, վերջապես քաղաքի մշակութային միջոցառումները կազմակերպելու համար ես նրան չեմ տեսնում։ Չեմ պատկերացնում, թե ինչպես է զբաղվելու նա այդ ամենով»,- ասաց Խաչատրյանը։
Նա նաեւ նկատեց՝ չի պատկերացնում, թե Մելքոմյանն ինչպես է աշխատելու թատրոնների տնօրենների, դպրոցների ուսուցիչների եւ մանկապարտեզների վարիչների հետ։ «Ստացվում է՝ մենք քաղաքում, առհասարակ Հայաստանում չունենք մշակութային եւ կրթութայն գծով մասնագետ ու բերում ենք ավագանու անդամին։ Շատ աղետալի է, որ մենք չունենք այսօր մասնագետ, որոնք ոլորտին տիրապետում են ու կարող էին այդ պաշտոնում նշանակվեին»,- նկատեց Խաչատրյանը։
Վերջինս նաեւ կարծիք հայտնեց՝ փոխքաղաքապետները պիտի ղեկավարի ջիղ ունենան ու խիստ տեսակ լինեն, որին չի համապատասխանում Գայանե Մելքոմ Մելքոմյանը։
Խաչատրյանը նաեւ շեշտեց՝ ավագանու ընդդիմադիր անդամները բազմիցս գովել են Տիգրան Վիրաբյանի գերազանց աշխատանքը։ Ցանկացած միջոցառում, որը կազմակերպել է Վիրաբյանը, եղել է բացառիկ։
Ըստ Անի Խաչատրյանի՝ այս ամենից կարելի է հետեւություն անել, որ մենք չենք փնտրում եւ ընտրում ոլորտային մասնագետներ, այլ նշանակում ենք նրանց, ում հարմար ենք համարում եւ ում կարող ենք ուղղակի հրահանգներ տալ։
Գործող օրենքի համաձայն՝ փոխքաղաքապետի թեկնածուին ավագանու անդամների հաստատմանն է ներկայացնում քաղաքապետը, այսինքն՝ Մելքոմյանի թեկնածությունն այս պարագայում առաջարկել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել։ Վիրաբյանը հայտնել էր, որ Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ է ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը:
Գայանե Մելքոմ Մելքոմյանը, «Հայկական ժամանակի» հարցին պատասխանելով, հաստատեց, որ քաղաքապետն իր թեկնածությունն է առաջարկել, բայց ավագանին այն դեռ պետք է հաստատի։
Փոփոխություններ WhatsApp-ում. ինչ նոր ֆունկցիաներ են առաջարկվում
Հայտնի է, թե որ համարի ներքո Բրյունետը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում
Գոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե ինչպես է փոխվել իր կազմվածքը վիրահատությունից հետո (լուսանկարներ)
6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայում
Ռուսական զորամասը Մեղրու տարածաշրջանում պայթեցման աշխատանքներ կիրականացնի
Հակառակորդի կրակոցից այսօր զոհված Արշակ Սարգսյանն Ագարակ քաղաքից էր
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան. հայտնի է քննարկման թեման
Կհայտարարվեն վարժական հավաքներ. հարցը Կառավարության վաղվա նիստի օրակարգում է
Հին Նորքի կոլորիտն ու բլրի վրա գտնվող թաղամասի խնդիրները (տեսանյութ)
Ինչ է կատարվում օրգանիզմում ծխելը դադարեցնելուց հետո
Արցախի պետնախարարը Հանրային խորհրդի անդամներին է ներկայացրել սոցիալ-տնտեսական վիճակը
Վայք-Սարավան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատար է այրվում
Խոշոր ավտովթար Աշտարակի խճուղում. բժիշկները պայքարում են տուժածների կյանքի համար
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում. պատգամավորները խոսափողներով իրար են հարվածել (տեսանյութ)
ՌԴ-ն Կուրիլյան կղզիներից մեկում հրթիռային Bastion համակարգի ստորաբաժանում է տեղակայել
Հրդեհված ավտոտնակում դի է հայտնաբերվել
ՀՀ-ում լայնածավալ շինաշխատանքներ են մեկնարկել. ինչ է կառուցվում (լուսանկարներ)
Վրաստանի դեսպանը համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև բարձրագույն կրթության ոլորտում
Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ազատ է արձակվել
Քեմալ Քըլըչդարօղլուն առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
ՀՀ-ն սադրանքների չի գնում. ԵՄ առաքելությունը մեզ համար խաղաղություն բերող գործիք է․ Արարատ Միրզոյան
Առաջիկայում կա ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն. Միրզոյան
Աննա Հակոբյանն ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին և Վիեննայի կոնսերվատորիայի տնօրենին
Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը շեշտադրվել է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի արհեստական շահարկման փորձը
Ադրբեջանցիները կրակ են բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա, կան տուժածներ (լուսանկարներ)
Պաշտոնյայի ստացած ո՞ր նվերներն են դառնում պետության կամ համայնքի սեփականությունը
Սկսվել է ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 2023-2024 ուստարվա ընդունելության հայտադիմումների ընդունումը
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նոր հայցադիմումներ են ընդունվել Հակակոռուպցիոն դատարանի վարույթ
Երևանում կանցկացվի «Բացահայտելով թվային ապագան» խորագրով առաջին Doing Digital Forum-ը
Պրոբացիայի ծառայության Երևանի պետին և ավագ մասնագետին «նախազգուշացում» է տրվել
Նոր ագրեսիայի վտանգ կա և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂ-ի դեմ. Արարատ Միրզոյան
Ավազի լվացմամբ զբաղվող «Բլեսկ»-ն Արմավիրում ապօրինություն է թույլ տվել
Իսպանիայում ձերբակալվել է «օրենքով գող» «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Էրիկ Ջաղինյանը
Որտեղ է կառուցվում Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարանը
Հայաստանը ստացել է Ադրբեջանի հերթական առաջարկները․ Արարատ Միրզոյան
Քասախում 5 հոգով ծեծել են կնոջն ու տղամարդուն. կան ձերբակալվածներ
Ինչ է կատարվում Սոթքի տարածքում. Վարդենիսի համայնքապետարանի հայտարարությունը
ԱԽ քարտուղարն Իրանի փոխարտգործնախարարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի և ԼՂ-ի իրավիճակը
Պարեկին կաշառք առաջարկելու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Լևոն Գևորգյանը
© 2023 Հայկական ժամանակ