Երևան
12 °C
ՀՀԿ կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը կմնա ազատության մեջ։
Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով դատախազության բողոքը։
Վահրամ Բաղդասարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300 եւ 35-305-րդ հոդվածների 1-ին մասերով՝ իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու համար։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նրան կալանավորելու միջնորդությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, նոյեմբերի 11-ին մերժել էր՝ արձանագրելով, որ առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ Բաղդասարյանն առնչվում է իրեն մեղսագրվող արարքին։ Դատարանի այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր՝ պնդումով, որ հիմնավոր կասկածն առկա է, եւ ազատության մեջ մնալով՝ Բաղդասարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։
Վահրամ Բաղդասարյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ դատախազության բողոքը ակնհայտ անհիմն էր եւ չպատճառաբանված․«Փաստենք, որ երկու դատական ատյաններ հաստատեցին, որ չկան այնպիսի փաստեր, տեղեկություններ, ապացույցներ, որոնք կհիմնավորեն Վահրամ Բաղդասարյանի առնչությունը ենթադրյալ դեպքին, իմ խորին համոզմամբ՝ չկա ապացույց, որ որեւէ իրավախախտում է տեղի ունեցել»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ Կառավարության լիազորություններին տիրանալու դեպք: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ հակաիշխանական հայացքներ ունեցող մի շարք քաղաքական գործիչներ եւ նրանց համախոհներ, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստելով կատարելու պետական գործչի սպանություն եւ իշխանության յուրացում, սակայն իրենց գործողություններն ավարտին չեն հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով։
Նշված գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամ Աշոտ Ավագյանին, Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Աշոտ Մինասյանին։ Նրանց բոլորի կալանավորման միջնորդությունները տարբեր դատարանների որոշումներով մերժվել են։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT