Երևան
12 °C
«Հայրենիքի փրկության շարժման» երթը ավարտվեց Աբովյանի Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Երթի մասնակիցները հավաքվեցին խարույկի շուրջ։
Ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը մասնակիցներին առաջարկեց ստեղծված իրավիճակի շուրջ իրենց կարծիքը արտահայտել։
«Մեր պայքարը իսկապես մեր հայրենիքի համար է՝ Հայաստանի և Արցախի։ Մի խոչընդոտ կա, Նիկոլ Փաշինյանը խոչընդոտ է, այդ խոչընդոտը պետք է մի կողմ գցել և շարունակել գնալ առաջ։ Մեր կողմից շատ է ասվում, քարոզվում, փորձեք դուք էլ միկրոֆոնը իրար փոխանցելով ձեր կարծիքները ասել՝ ինչ խորհուրդ կտաք, ինչ է պետք անել։ Մի բանը հաստատ է՝ Նիկոլը գնալու, է բացի իրենից բոլորը դա գիտեն։ Երբեմն մարդիկ դժգոհում են, ասում են, որ մենք փողոցներով քայլում ենք, հանարահավաք ենք անում, վճռական գործողություն անենք։ Հաշվի առեք, որ վճռական գործողությունը այն է, որ այսպիսի երթերի, հանրահավաքների միջոցով ողջ ժողովուրդը լինի մի կողմում, Նիկոլը մյուս կողմում, դա է հաղթանակը։ Եվ մենք դա մինչև հաղաթանակ կհասցնենք, և մեր առջև խնդիր կկանգնի երբեմն զրոյից որոշ հարցեր բարձրացնել, նորից դառնալ երկիր, հզորանալ, տարածաշրջանում ունենալ ազդեցություն, և հայ ժողովրդի պատիվը բարձր պահել, որովհետև հիմա խաթարված է այդ պատիվը»։
Մասնակիցներից մեկը առաջարկեց հարցեր ուղղել Վազգեն Մանուկյանին։ Վերջինիս հարցեր չուղղեցին։ «Հարցեր չկան, ուրեմն ամեն ինչ պարզ է։ Պայքար, պայքար մինչև վերջ, ինչպես ասում էր Լևոնը»,-նշեց Մանուկյանը։
Հիշեցնենք, որ «Հայրենքի փրկության շարժման» նախաձեռնած «Արժանապատվության երթ»-ը մեկնարկեց Արաբկիր վարչական շրջանից։ Երթի ընթացքում մասնակիցները կանգ են առել Հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց՝ հորդորելով ՀՔԾ աշխատակիցներին չկատարել Նիկոլ Փաշինյանի հրամանները։ Այնուհետև Ազգային ժողովի շենքի դիմաց հասնելով ՝ մասնակիցները կոչ են արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին չստարել Նիկոլ Փաշինյանին։ Բաղրամյան պողոտայից ընդդիմադիրները երթով շարժվեցին Մաշտոցի պողոտա, ապա՝ Կառավարության շենք։
Երթի ընթացքում նաև ծեծկռտուք տեղի ունեցավ ցուցարարների և Նիկոլ Փաշինյանին սատարող քաղաքացիների միջև, ինչի հետևանքով վարչապետին սատարող քաղաքացիներից մեկի աչքը վնասվեց։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT