Երևան
12 °C
Հայաստանյան հասարակությունն այս օրերին առնչվում է նաեւ տեղեկատվական անվտանգության խնդիրների հետ։ Ամեն օր հանրությանն է մատուցվում ապատեղեկատվության մի չափաբաժին, որոնք մինչեւ հերքվելը սփռվում են մեդիայով։ Տեղեկատվական տեռորի մասին խոսվել է նաեւ դեկտեմբերի 13-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ լարվածությունների ֆոնին մեծ ծավալներով ապատեղեկատվական արտահոսքեր են առաջանում, ինչն ազգային անվտանգության սպառնալիք է։ Նա ընդգծել է, որ ինֆորմացիոն ահաբեկչությունն անհանգստացրել է նաեւ ընդդիմադիր գործիչներին, քանի որ նրանցից զանգեր է ստացել, որ պետք է քայլեր ձեռնարկել։
Երեկ էլ ժողովրդին հղած իր ուղերձում վարչապետը դարձյալ անդրադարձել է տեղեկատվական խնդիրներին՝ նշելով, որ հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց են սկսել Հայաստանի եւ Հայաստանի ժողովրդի դեմ: Տարածվում է ամենատարբեր սուտ եւ կիսասուտ տեղեկություն, եւ դրա նպատակը ժողովրդի շրջանում տագնապի զգացումը խորացնելն է, խուճապ ստեղծելը:
Երկրի ղեկավարը խնդիր է դրել, որ պաշտոնական տեղեկատվությունը ավելի ինտենսիվ եւ ամբողջական արձագանքի հանրության շրջանում առկա մտահոգություններին ու ավելի արագ լուսաբանի տեղի ունեցող գործընթացները։
Թեմային լրագրողների հետ ճեպազրույցում երեկ անդրադարձել է նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այն ինստիտուտները, որոնք հանրային որոշակի վստահություն ունեն եւ չեն դելեգիտիմիզացվել, պետք է դեր ստանձնեն եւ խոսեն։
Միեւնույն ժամանակ, ընդդիմադիր խմբակցության ղեկավարը խնդրի լուծման մասին իր տեսակետն է հայտնել՝ ասելով, որ պետական խողովակները եւ հայկական իրական մեդիաները պետք է այս խնդրի հետ կապված որոշակի գործառույթներ ունենան եւ գոնե այն, ինչը ողջամտության եւ տրամաբանության սահմաններում չէ, չպատճենեն, չտարածեն. «Հիմա ինչ-որ մարդիկ խոսում են՝ Սեւանը վերցնում են, պատկերացրեք՝ ես էլ գրեի՝ քանի որ վարչապետը չի հեռանում, դրա պատճառով հիմա Սեւանն են կիսում։ Բա լավ, ես պատասխանատվություն կիսո՞ւմ եմ իմ ասած խոսքի համար»։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ընդգծեց՝ տեղեկատվական դաշտում ձեւափոխումներ են լինում, եւ, օրինակ, «Տելեգրամ»-ը շատ ակտիվորեն մտել է դաշտ։
«Վարչապետի հրաժարականի թեման ամենավառ օրինակն է, որ վայրկենական տարածվեց եւ կես ժամվա մեջ ամբողջ «Տելեգրամ»-ով լցվեց, մտավ մամուլ, հերքվեց, եւ այդ ամեն ինչը տեւեց շատ կարճ։ Եթե նույնը լիներ, ենթադրենք, հայկական լրատվական ինչ-որ մի կայքում, կարծում եմ՝ ո՛չ այսքան արագ կտարածվեր, ո՛չ էլ այդքան արագ կհերքվեր, այն էլ՝ գիշերվա «միլիոնին»»,- նշում է փորձագետը։
Նրա խոսքով՝ երկրորդ ձեւափոխումն այն է, որ փաստացի նոր դերակատարներ են մտնում տեղեկատվական դաշտ։ Բացի այդ՝ պատերազմի օրերից շատ ակտիվ է սկսել գործել նաեւ ռուսաստանյան մեդիադաշտը․ «Սա կատարվում է ընդհանուր մեծ փոփոխությունների ֆոնի վրա։ Մի կողմից հասարակության մեծ մասի մոտ անվստահությունն է պաշտոնական տեղեկատվության նկատմամբ, որը կա նոյեմբերի 10-ից, երկրորդը՝ ներքաղաքական խիստ եւ լրջացած պայքարը»։
Մարտիրոսյանն ընդգծում է՝ պետական տեղեկատվական համակարգը կաթվածահար է, շատ լուրեր չեն տրվում կամ տրվում են շատ ուշացումով, եւ հաճախ պարզ չէ, թե ով պետք է ինչ-որ մի բանի մասին տեղեկատվություն տրամադրի։ «Ամենացայտուն օրինակներից մեկը. երբ Արցախում վերջին սրացումը սկսվեց, վարչապետի խոսնակը առաջարկեց դիմել ռուս խաղաղապահներին, ինչը, բնականաբար, լրացուցիչ քաոս է ստեղծում, երբ պարզ չէ, թե ով պետք է մեկնաբանի»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ այս ամբողջը, ի վերջո, ստեղծում է կատաստրոֆիկ իրավիճակ։
Նա հիշեցրեց, որ ադրբեջանցիներն էլ քնած չեն եւ շարունակում են իրենց տեղեկատվական գործողությունները Հայաստանի դեմ։ Այս ամենը միասնական պարարտ հող է ստեղծում տոտալ քաոսի։
Հարցին՝ ինչի՞ կարող է հանգեցնել այդ քաոսը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, այսօրվա դրությամբ ամեն ինչի կարող է հանգեցնել։ Տեղեկատվական գործոնը ինքնուրույն չէ։ Կան քաղաքական, հասարակական, ռազմական, տնտեսական եւ այլ խնդիրներ, տեղեկատվական քաոսը այս ամեն ինչի վրա դրած՝ կարող է շատ ծանր վիճակի հասցնել։ Ես չեմ ուզում հոռետեսական բաներ ասել, բայց եթե «ուզենանք», կարող ենք մեզ անդունդը հասցնել, միայն թե՝ ցանկություն լինի»։
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե սա ինֆորմացիոն ահաբեկչություն է եւ ազգային անվտանգության խնդիր, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվի՝ այս խնդրից խուսափելու համար, Մարտիրոսյանն արձագանքեց. «Եթե պետության տեսանկյունից նայենք, առաջին հերթին պետական համակարգը պետք է կոմայից դուրս գա, հակառակ դեպքում ոչինչ անել հնարավոր չէ։ Եթե ԱԱԾ-ն սկսի ինչ-որ գործողություններ անել, թիրախային մարդկանց բռնել, ստիպել հերքել, դա ոչինչ չի տա, որովհետեւ գոյություն ունի տեղեկատվական վակուում»,- նշեց նա։
Մարտիրոսյանն ընդգծեց՝ պետք է վերադարձնել հանրության վստահությունը եւ պարբերականություն մտցնել աշխատանքի մեջ, ոչ թե ռեֆլեկտիվ ինչ-որ բան լինի, մի քանի ժամ հետո պարզաբանում տան։ Պետք է նախօրոք աշխատել։
Անդրադառնալով հարցին, թե ո՞րն է պատճառը, որ «Տելեգրամ»-ի վրա են կենտրոնանում, եւ ինչպե՞ս է հաջողվում, որ այդ հարթակից տեղեկությունը շատ արագ հայտնվում է մեդիայում, նա պատասխանեց, որ «Տելեգրամ»-ը պատերազմի ժամանակ դարձավ շատ պոպուլյար, եւ փաստացի ով ասես, մուտք գործեց «Տելեգրամ», բավականին շատ ալիքներ բացվեցին այնտեղ։
««Տելեգրամ»-ի յուրահատկությունը նաեւ այն է, որ շատ ավելի օպերատիվ է՝ ի տարբերություն մնացած մեդիահարթակների։ Բացի այդ՝ այստեղ չեն գործում ինչ-որ ալգորիթմներ, որ գուցե դուք ավելի ուշ տեսնեք եւ այլն։ Այսինքն՝ հայտնվեց՝ միանգամից տեսնում եք տեղեկությունը, ոտքի վրա սպառվում է, ընդ որում՝ սպառվում է շատ կարճ, լակոնիկ տեղեկատվություն, որի սպառումը, բնականաբար, ավելի հեշտանում է»,- նշեց փորձագետը։
Նրա խոսքով՝ եթե մի 2 տողով է նկարագրված այն, ինչը լրատվական կայքում կարող է 5-6 պարբերություն լինել, բնականաբար, թե՛ լսարանն է մեծացնում, թե՛ տարածումն է արագացնում։ Սա օգտագործվում է նաեւ արտահոսքերի համար. «Շատ հարմար է. «Տելեգրամ»-ով ալիք ես ստեղծում, այնտեղ ինչ-որ բան ես գրում, հետո հղում ես տալիս դրան եւ փաստացի կարողանում ես արտահոսքով ինչ-որ մի բան դաշտ լցնել»։
Ըստ Մարտիրոսյանի՝ «Տելեգրամ»-ի խնդիրը՝ թե՛ դրական, թե՛ բացասական առումով, այն է, որ անանուն է մնում։ Այսինքն՝ պարզել հեղինակին շատ դեպքերում գրեթե անհնարին է։
«Լրագրության տեսանկյունից այդ խնդիրը մենք միշտ ունեցել ենք, հիմա ուղղակի մեր մաշկի վրա ենք զգում, երբ լրագրողը հանգիստ կարող է իրեն թույլ տալ կամայական նորությունը, որը հայտնվել է սոցցանցում, ցիտել՝ առանց ստուգելու կամ երկրորդ կողմի հետ ճշտման գնալու»։
Փորձագետը հավելեց, որ հիմա նույն բանն արվում է «Տելեգրամ»-ով, ուղղակի շատերի մոտ ենթագիտակցական վստահություն կա, որ «Տելեգրամ»-ն ավելի լուրջ հարթակ է, քան ինչ-որ մեկի «Ֆեյսբուք»-ի գրառումը։ Եվ, բնականաբար, ինչ հնարավոր է, կարելի է հանգիստ տարածել այդ հարթակով։
Հարցին՝ այս մեթոդներն այլ երկրներում կիրառվո՞ւմ են, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ռուսաստանում է կիրառվում։ «Տելեգրամ»-ն օգտագործվում է որպես հիմնական հարթակ անանուն արտահոսքերի համար։ Այսինքն՝ մեզ մոտ այս պահին ընթանում է Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի պես «Տելեգրամ»-ի զարգացումը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT