Այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 37 ցուցարար․ Վանեցյանը, Զոհրաբյանը եւս միացան ակցիաներին

ՀՀ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար այս պահին ոստիկանություն է բերվել 37 քաղաքացի։ ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Ոստիկանության լրատվական ծառայության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

Հիշյալ ցուցարարները Երեւանի տարբեր փողոցներով քայլերթ իրականացրած անձինք են, որոնք, հասնելով Ֆրանսիայի հրապարակ, փակել էին դրա հարակից փողոցները։ Ոստիկանները նրանց ժամանակ տրամադրեցին փողոցների երթեւեկելի հատվածները բացելու համար, որից հետո սկսեցին հարկադրանքի միջոցներ կիրառել։ Նշենք, որ բերման ենթարկվածների թվում է ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը։ Ավելի վաղ բերման էր ենթարկվել նաեւ Գեղամ Մանուկյանը։

Ոստիկանների գործողություններին զուգահեռ ակցիան հրապարակում շարունակվեց։ Ցուցարարներին միացավ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը տարակուսանք հայտնեց, թե ինչու են ոստիկանները ուժ կիրառում, եթե իրենք իրականացնում են օրենքով թույլատրված ակցիաներ։ «Ես համոզված եմ, որ մեր ոստիկանների 95 տոկոսը հայրենասեր մարդիկ են, ծառայում են իրենց հայերնիքին, պետությանը, այս պահին գուցե մոլորված են, բայց կարճ ժամանակ անց հասկանալու են, որ չպիտի ծառայեն դավաճաններին․ սպան չի կարող լինել դավաճանին ենթակա, սպան չի կարող կատարել դավաճանի հրամանները»,- ասաց Վանեցյանը՝ հորդորելով մարդկանց միանալ իրենց․ «Այսօր այս հարցի վերջը պիտի տանք, բոլորս իրար հետ, միասին, վճռական ցույց ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանն այս երկրում այլեւս իշխանություն չունի, երկիրը կործանման եզրին է, մենք հասել ենք մի կետի, որտեղ հետադարձ ճանապարհ չկա, վտանգված են մեր բոլորի ընտանիքները, տները, մեր ինքնությունը»,- ասաց նա՝ հայտարարելով քայլերթի մեկնարկի մասին։

Այժմ ցուցարարները քայլերթ են իրականացնում Մաշտոցի պողոտայով։ Նրանց են միացել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2792 դիտում

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ