Երևան
12 °C
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մերժել է հանրապետականների ներկայացրած հայցը, որով վիճարկվում էր Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Սա նշանակում է, որ գործող նախագահ Թրամփի բոլոր հույսերը՝ կապված քվեարկության արդյունքների բողոքարկման փորձերի հետ, պրակտիկորեն արդեն գրեթե սպառված կարելի է համարել
Թեպետ հանրապետականների նմանատիպ մի քանի հայցադիմումները դեռ քննարկման փուլում են, Փենսիլվանիա նահանգի 20 ընտրիչների ձայները լիովին բավարար են Ջոզեֆ Բայդենի լիարժեք հաղթանակն ապահովելու համար:
Թրամփը հրաժարվում է ընդունել պարտությունը նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում եւ առանց հիմնավոր ապացույցների հավաստիացնում է, որ քվեարկության եւ հաշվարկի ընթացքում տեղի են ունեցել էական կեղծիքներ: Ամերիկյան դատարանները մերժել են Թրամփի շտաբի ներկայացրած հայցերի մեծ մասը, իսկ կեղծիքների մասին նրա պնդումները բազմիցս հերքվել են ամերիկյան պետական գործակալությունների եւ նահանգային իշխանությունների կողմից:
Քվեարկության արդյունքների համաձայն, դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 306 ընտրական ձայն (հաղթելու համար անհրաժեշտ էր 270-ը), իսկ Թրամփը `232: Դեմոկրատական թեկնածուն նաեւ ստացել է յոթ միլիոնով ավելի ձայն, քան գործող նախագահը: Ընտրիչների կոլեգիան կհանդիպի եւ պաշտոնապես կընտրի Միացյալ Նահանգների նոր նախագահին դեկտեմբերի 14-ին: Վերջինն արդեն ձեւական բնույթ է կրում, քանի որ այսպես թե այնպես Բայդենն արդեն իսկ ԱՄՆ-ի՝ լիարժեք ընտրված նոր նախագահն է:
Վիճահարույց Փենսիլվանիա նահանգում Բայդենն առաջ էր անցել Թրամփից 81 հազար ձայնով: Նահանգապետ Թոմ Վուլֆը ավելի վաղ հաստատել էր այս արդյունքը: Հանրապետականների շտաբը պահանջել էր չեղարկել նահանգապետի հայտարարությունը՝ կասկած հայտնելով փոստով ուղարկված 2,5 միլիոն քվեաթերթիկի արժանահավատության մեջ:
Նախորդ շաբաթ նահանգի Գերագույն դատարանը որոշում էր կայացրել, որ հանրապետականների ներկայացրած հայցերն անհիմն են: Նախագահի կողմնակիցների վերջին հույսը մնացել էր ԱՄՆ-ի Գերագույն դատարանը: Բայց դեկտեմբերի 8-ին ստացվել էր մեկ նախադասությամբ կազմված վճիռը, որով հայցը մերժվել էր:
Նոյեմբերի 7-ին, ընտրություններից չորս օր անց, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է վիճարկել դատարաններում ընտրությունների հայտարարված արդյունքները: Նա նշել էր, որ կշարժվի մինչեւ վերջ եւ իր հույս էր հայտնել, որ իր օգտին որոշում կկայացնի ի վերջո ԱՄՆ-ի Գերագույն դատարանը, որտեղ, ի դեպ, գերակշռում են պահպանողականները, իսկ 9-ը անդամներից երեքը նշանակվել են հենց Թրամփի կողմից:
Փենսիլվանիայի նահանգապետ Վուլֆը (դեմոկրատ) եւ նրա փաստաբանները նախկինում հանրապետականների դատավարությունն անվանել էին «ամբողջովին անհիմն»: Միացյալ Նահանգների պատմության մեջ չի եղել դեպք, երբ դատարանը բեկաներ նահանգի նահանգապետի որոշումը՝ նախագահական ընտրություններում քվեարկության արդյունքները հաստատելու մասին: Այդպես չեղավ նաեւ այս անգամ:
Գերագույն դատարանի քննարկմանն է դեռ մնում Տեհասի դատախազ Քեն Փաքսթոնի հայցը` ընտրության արդյունքների հաշվարկը 4 նահանգներում (Ջորջիա, Միչիգան, Փենսիլվանիա եւ Վիսկոնսին) դադարեցնելու եւ չեղարկելու մասին: Իրավաբանները չափազանց աննշան են համարում հայցի բավարարման հնարավորությունները:
Տեհասի ինստիտուտի իրավունքի մասնագետ պրոֆեսորներից մեկը հայտնել է, որ Թրամփը «նոր ռեկորդ է սահմանել ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու համար ներկայացված դատական գործերի շարքում՝ գնահատվելով որպես ամենախենթ հայցադիմումի հեղինակ»: Կալիֆորնիայի համալսարանի մեկ այլ իրավաբան հայցն անվանել է «մամլո հաղորդագրություն, որը փորձում է դատական հայցի տեղ դնել իրեն»:
Փենսիլվանիայի արդյունքների քննարկումից եւ դատարանի որոշման հրապարակումից առաջ Նեւադայի Գերագույն դատարանն էր հաստատել նահանգի ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ այնտեղ եւս հաղթել էր Բայդենը:
Անցյալ շաբաթ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարն հայտարարել էր, որ իր գրասենյակն անցած ընտրություններում ոչ մի էական խախտում չի հայտնաբերել:
Այս բոլոր դատական իրարանցումների ընթացքում Ջո Բայդենի թիմն ակտիվորեն պատրաստվում է իշխանության ստանձնմանը: Նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին:
ԱՄՆ-ում երկրի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններ էին կայացել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփը եւ երկրի նախկին փոխնախագահ, դեմոկրատական Ջոզեֆ Բայդենը պայքարում էին պետության ղեկավարի պաշտոնի համար: Ընտրությունների արդյունքներով Ջո Բայդենը բացարձակ, երբեւէ անգերազանցելի ռեկորդ է սահմանել՝ ԱՄՆ-ի ամբողջ պատմության մեջ գրանցելով քվեների ամենաբարձր տոկոսը: Նա հաղթել է նաեւ ընտրիչների մեծ թվով ձայներով:
Ստանձնելով նախագահի աթոռը, Բայդենը կլինի ԱՄՆ-ի պատմության ամենատարեց առաջնորդը, նա 78 տարեկան է, նախորդ ամենատարեց առաջնորդը Թրամփն էր՝ 74 տարեկան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT