Երևան
12 °C
Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նշեց, որ հետպատերազմյան շրջանում կլինեն որոշակի թվով հաշմանդամություն ունեցող անձեր, որոնց պետք են վերականգնողական առողջապահական գործընթացներ, և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ ինչպիսին է նախարարության մոտեցումը այս հարցում՝ հաշվի առնելով, որ 2021-ի պետական բյուջեում վերականգնողական բժշկության համար բավարար գումարներ չկան հատկացված։
«Եթե չեմ սխալվում, նման մի հարցի պատասխանեցի հենց նախորդ հարցուպատասխանի ժամանակ և այդ ժամանակից վերջին հատվածով հարցի շատ բան չի փոխվել։ Խոսքը պետական բյուջեի մասին է։ Այո, դուք ճիշտ եք, այս պահին Ազգային ժողովում քննարկվող և ընդունվելիք պետական բյուջեում ավելացում այդ գծով դեռ չկա, սակայն մենք ունենք արդեն հաշվարկներ և ես անցյալ անգամ հնչեցրել էի այդ թիվը, հիմա մի քիչ ավելի հստակ է՝ մոտավորապես 2.8 միլիարդ դրամի մասին է խոսքը, որը Կառավարության քննարկումների արդյունքում որոշվել է ներառել առաջնահերթությունների ցանկում և տարվա սկզբում այլ առաջնահերթություններ վերանայելու արդյունքում տեղափոխել առողջապահության հատված, որպեսզի կարողանանք ամբողջությամբ այդ ծավալը ծածկել»,-նշեց Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ մինչև այդ պրոցեսի տեղի ունենալը վերականգնողական ծառայությունները կմատուցվեն այն ծավալով, որը հնարավոր է թողունակության տեսանկյունից։ «Այսինքն՝ բժշկական հաստատությունները այնքան, որքան կկարողանան մատուցել, և կանգնեցում այդ գումարների չլինելու պատճառով տեղի չի ունենա։ Բայց միևնույն ժամանակ ուզում եմ վերահաստատել, որ մենք աշխատում ենք կարողությունների մեծացման ուղղությամբ և շատ շուտով՝ մի քանի օրվա ընթացքում վերջնական պարզ կլինի արդեն մի նոր վերականգնողական կենտրոնի բացման հանգամանքը, որը նաև կհայտարարվի»։
Թորոսյանը նաև ասաց, որ ոլորտը ունի ինստիտուցիոնալ համակարգման խնդիր։ «Այս կապակցությամբ էլ մշակում ենք «Վերականգնողական ազգային ծրագիր» անունով փաստաթուղթ, որը կամ կդառնա առողջապահության նախարարի հրամանով հաստատված կամ Կառավարության որոշմամբ, որը ընդհանուր համակարգումը կապահովի այդ ծառայությունների անկախ նաև այս ռազմական գործողություններից՝ ներառելով կենտրոնական խոշոր մատուցող ծառայությունների մարզային մատուցող ծառայությունների, այդ ծառայությունների բացակայության դեպքում դրանց զարգմացման կամ հիմնման հիմունքները և ժամանակացույցը, և ինչն էլ տրամաբանական է այս ուղղությունը դարձել է մեր հիմնական առաջնահերթություններից մեկը՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող մարմին»։
Նազելի Բաղդասրյանն էլ, արձագանքելով նախարարին, նշեց, որ կարևոր է հաշվի առնել մարզերը և մարզերում հասանելի դարձնել այս ծառայությունները։ «Որքանով ես տեղյակ եմ՝ մասնավոր վերականգնողական կենտրոններ կան, և ոչ մեր կառավարության օրոք տեղյակ եմ, որ մարզերում տարբեր բուժհասատություններ փակվել են և լուծարվել են այս ծառայությունները։ Արդյոք հնարավոր համարում ե՞ք որոշակի հաստատությունների կամ բաժինների վերապրոֆիլավորում, որպեսզի մենք մարզերում ևս հասանելի դարձնենք այս ամենը»։
Արսեն Թորոսյանն էլ ասաց, որ ծառայություն մատուցող սեփականության ձևը էական չի լինելու։ «Եթե նույնիսկ նրանք մասնավոր և այդպիսիք կան, նրանք կարողանալու են այդ ծրագրի շրջանակներում ծառայություններ մատուցել։ Ուզում եմ շեշտել, որ հնարավոր են վերապրոֆիլավորումներ, օրինակ կարող է լինել մանկական վերականգնողական ծառայություն, որը հնարավորություններ ունի ֆիզիկական տարածքի առումով, մասնագետների առումով, սարքավորումների առումով, մատուցել նաև այդ նույն ծառայությունների մեծահասակ տարիքի, այսինքն՝ զինվորականների, որոնք դրա կարիքը ունեն, և մենք այդ ուղղությամբ էլ ենք շարժվելու։ Նաև ասեցի՝ քննարկվելու է բացակա տեղերում դրանց հիմնելու ժամանակացույցը և հիմունքները։ Ուզում եմ նաև ասել, որ ինչպես շեշտեցի սա երկարատև պրոցես է լինելու և չի սահմանափակվելու միայն ինչ որ մի շրջափուլով»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT