ԵՄ-ն ընդունել է համաեվրոպական պատժամիջոցների մեխանիզմը. մարդու իրավունքի խախտումները կպատժվեն

Եվրամիությունը երեքշաբթի հավանություն է տվել համաեվրոպական պատժամիջոցների կիրառման մեխանիզմին: Այժմ բոլոր այն պաշտոնյաները կամ անձինք, որոնք այս կամ այն կերպ կմեղադրվեն մարդու իրավունքների կոպիտ խախտումների կամ ոտնահարումների մեջ, կհայտնվեն եվրոպական սեւ ցուցակում՝ անձնական պատժամիջոցներ սահմանելու մեխանիզմով, հաշիվների սառեցման եւ ամբողջ Եվրոպայի տարածք մուտք գործելու արգելքի կիրառմամբ:  

Համաեվրոպական «սեւ ցուցակում» դեռեւս անուններ չկան,  որեւէ մեկին դրանում ընդգրկելու համար անհրաժեշտ է լինելու ԵՄ բոլոր երկրների միաձայն որոշումը: «Մագնիտսկու ակտ»-ի նմանությամբ կազմված անալոգը մարդու իրավունքների խախտումները ոչ միայն Եվրոպայում, այլ աշխարհում բացառելուն եւ պատժելուն  է ուղղած:

«Սա նշանակալի որոշում է, իր տեսակի մեջ առաջինը, եւ ես կարծում եմ, որ այն թույլ կտա Եվրամիությանը քրեական պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների լուրջ ոտնահարման համար մեղավորներին, այլ ոչ թե գործել դեպքից դեպք, ամեն անգամ անվերջանալի թվացող քննարկումներ ծավալելով», - DW-ի փոխանցմամբ, ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը  Ժոզեպ Բորելը:

ԱՄՆ-ն առաջինն է ընդունել  «Մագնիտսկու ակտը»  2012-ին ՝ օրենքն անվանելով Ռուսաստանի հարկային խորհրդատու Սերգեյ Մագնիտսկու անունով, որը մահացել է 2009-ի վերջին, Մոսկվայի «Մատրոսսկայա Տիշինա» բանտում: Ըստ Մագնիտսկու գործատու, բրիտանա-ամերիկացի ֆինանսիստ Ուիլյամ Բրոուդերի, Մագնիտսկին հայտնաբերել է մի քանի հարյուր միլիոն դոլարի խարդախություն եւ յուրացում Ռուսաստանի անվտանգության մի խումբ պաշտոնյաների ու պաշտոնատար անձանց կողմից, եւ դրա համար նա խոշտանգվել է բանտում: Ռուսաստանի իշխանությունները մերժում  էին այս մեղադրանքները եւ, ընդհակառակը, մեղադրում էին Բրաուդերին ու նրա ռուս աշխատակիցներին, այդ թվում ՝ Մագնիտսկուն, հարկային հանցագործությունների մեջ:

ԱՄՆ-ից հետո Կանադան, Բալթյան երկրների ԵՄ անդամները, իսկ վերջերս էլ`Մեծ Բրիտանիան, ընդունել են օրենքներ, որոնք ըստ էության նման են  «Մագնիտսկու ակտ»-ին, բայց տարբեր են իրենց ձեւով եւ անունով:

Այս բոլոր օրենքները թույլ են տալիս արագորեն ներմուծել անձնական պատժամիջոցներ`արգելելու ակտիվների մուտքը եւ դրանց  սառեցումը օտարերկրյա բոլոր  պաշտոնյաների դեմ, որոնք լւարժեք ներգրավված են կոռուպցիայի կամ մարդու իրավունքների խախտումների մեջ:

Եվրոպական պատժամիջոցների մեխանիզմում, սակայն, չի նշվում ո՛չ Մագնիտսկիի անունը, ո՛չ կոռուպցիա տերմինը. ԵՄ-ն օրինախախտ պաշտոնյաներին կներառի համաեվրոպական «սեւ ցուցակում» ՝ միայն մարդու իրավունքների կոպիտ եւ զանգվածային խախտումների համար:

ԵՄ արտգործնախարարների հանդիպումից հետո այս հանգամանքի վրա լրագրողների ուշադրությունն է հրավիրել Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը:

«Հուսով ենք, որ այս նոր ռեժիմը հետագայում կընդլայնվի՝ կոռուպցիոն դեպքերն ընդգրկելու համար եւս», - Լինկյավիչյուսի խոսքերն է մեջբերում Agence France-Presse- ը:

Եվրահանձնաժողովը հայտարարել է սեպտեմբերին «Մագնիտսկու ակտի» համաեվրոպական անալոգի ընդունման հատուկ ծրագրի մասին, բայց դրա շուրջ քննարկումները սկսվել են այդ ժամկետից շատ ավելի վաղ:

Ինչպես հիշեցնում են «Ակսիոսի» լրագրողները, տարվա սկզբին Բիլ Բրոուդերը նրանց ասել էր, որ «Եվրոպական «Մագնիտսկու ակտը» հավանաբար ամենամեծ կործանարար հարվածը կլինի Պուտինի ռեժիմին» ՝ հաշվի առնելով ունեցվածքի եւ ակտիվների քանակը, որոնք Ռուսաստանի իշխանության առանցքային դեմքերը ունեն Եվրոպայում: 

Եվրոպական շատ փորձագետներ, այնուամենայնիվ, ենթադրում են, որ առանց կոռուպցիայի մասին հիշատակման եւ պարտադիր միաձայնության սկզբունքի, անհատներին եվրոպական «սեւ ցուցակում» ավելացնելու գործընթացը չի կարող նման լինել Եվրամիության կողմից որոշիչ եւ ջախջախիչ հարվածի:

Սկզբում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ ԵՄ Արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելը ցանկանում էին, որ անձնական պատժամիջոցների վերաբերյալ որոշումները կայացվեն որակավորված մեծամասնության կողմից, ինչը թույլ կտար Եվրամիությանը ավելի արագ գործել եւ խուսափել իրավիճակներից, երբ միայն մեկ կամ երկու երկրներ ինչ-ինչ պատճառներով արգելափակում են որոշումը՝ որոշակի նկատառումներից ելնելով:

ԵՄ որոշ երկրներ դեռ պնդում են, որ պատժամիջոցների հարցը մնում է այն ամենակարեւոր որոշումների ցանկում, որոնք ընդունվել  են կոնսենսուսի հիման վրա:

Դեռեւս պարզ չէ, թե որ երկրների քաղաքացիներն են առաջինը հայտնվելու համաեվրոպական պատժամիջոցների նոր ցուցակում: Ներկայիս միջազգային քաղաքականության պայմաններում ԵՄ մի շարք երկրներ առաջարկում են նախ մտածել թուրք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների մասին: Համաեվրոպական սեւ ցուցակի մասին որոշումը կայացվել է դեռեւս  2019 թվականին, երբ փոխվեց եվրաինստիտուտների ղեկավար մարմիններում փոփոխ ություններ եղան: Սեպտեմբերի 15-ին Ժոզեպ Բորելը կոչ էր արել դադարեցնել քննարկումներն ու արդեն որոշում կայացնել՝ պատժամիջոցների սահմանման վերաբերյալ: Այս հայտարարության պատճառը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման գործն էր եղել:  Բոլոր իրավաբանական հարցերը Բրյուսելը լուծել է 2,5 ամսում: Պատժամիջոցների մեխանիզմն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 10-ից սկսած:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1913 դիտում

Արդյո՞ք կտեսնենք, թե ինչպես է Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ անում Եզրասին. Ծովինար Վարդանյան

Հաստատված խաղաղության հերթական արդյունքը. Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը

Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից կաշառք է ստացել

Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրասը հավաքագրվել է սովետական ԿԳԲ-ի կողմից, ծածկանունը՝ «Կարո». փաստաթղթեր ԱԱԾ-ից

Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր. լուսանկարներ

Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք

Չինական ապրանքի պակաս չկա Հայաստանում, և ըստ Մարուքյանի՝ Թայվանի հետ կռվի դեպքում մեղավոր կդառնանք. Ղազարյան

Իջևան համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 4,1 մլն դրամ արժեքով ևս մեկ հողամաս

ՀՀ ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Խոշոր հրդեհ Առինջի առևտրի կենտրոններից մեկի պահեստում. մեկ մարդ հոսպիտալացվել է

«Ջրառ» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի

Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած

Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնը

Ստորագրվել է 2026-2030 թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը

Հիմնանորոգումից հետո երթևեկության համար կբացվի «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է անծանոթ անձանց չտրամադրել անձնագրային և բանկային տվյալներ

Առաջին առևտրային գործարքը. Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 22 վագոն ադրբեջանական ծագման բենզին. Պապոյան

Բրյուսելում ֆերմերների բողոքի ցույցերն ավարտվել են ԵՄ գրասենյակի առաջ անկարգություններով. տեսանյութ

Ո՞ւր էին ձեր 14 հազար աջակիցները. այս ֆեյքը մինչև ընտրություններ ավելի է մեծանալու. Չախոյան. տեսանյութ

Հեգսեթը որպես ԱՄՆ զինվորականների հավաքագրման խոչընդոտներ նշել է ավելորդ քաշը և «հիմար» լինելը. տեսանյութ

Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցության խորացման հնարավորությունները

Մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ տարածքներում տարբեր անձանց պատկանող 10 կառույց

Հանցավոր ծագում ունեցող ևս 44 մլն դրամ փոխանցվել է պետական բյուջե

Քարակերտ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց է պահել

Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը

Yandex Hall-ում քննարկվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը

Բյուրեղավանի դպրոցի աշխատակիցները փորձել են կոծկել ծեծկռտուքի դեպքը. ՆԳ նախարարը գրություն է ուղարկել ԿԳՄՍՆ

Հենց այս մարդիկ կարող էին եկեղեցին քանդող Կտրիճին՝ իրենց մեղսավոր ընկերոջը պաշտպանելու գալ. Մանավազյան

Ինչպես է ավտոբուսը հայտնվել ձորում, և ինչու է վարորդը վնասվածքներ ստացել՝ չգտնվելով ներսում. մանրամասներ

ՄԹ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. Ալեքսանդրա Քոուլ

ԱՄՆ-ն դադարեցնում է Գրին քարտի խաղարկության ծրագիրը

Երբ վարչապետը չէր ընդունում, առաջարկեց դուրս գալ «Լուսավոր Հայաստան»-ից. ասել ենք՝ ինչ ուզում ես արա

Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Կապանում մեքենա է այրվել

Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել

Լոնդոնի միջազգային աճուրդից ինչ եզակի նմուշ է գնելու Հայաստանը. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

Թիվ 97 երթուղու ավտոբուսը հայտնվել է ձորում. վարորդը վնասվածքներ է ստացել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի մասին լավ լուր ունենք. Պապոյան