«Փոքր լումա, բայց մեծ գործ»․ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը՝ արցախցիներին օգնելու իր նախաձեռնության մասին

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը սեպտեմբերի 30-ից սկսած աշխատանքից հետո ոչ թե տուն, այլ արցախցիներին այցելության է շտապում, իսկ շաբաթ-կիրակի օրերին էլ նրանց համար անհրաժեշտ իրեր է գնում։ Ասում է՝ նախաձեռնությունը սկսեց առաջին հերթին ոչ թե որպես դերասանուհի, այլ ՀՀ քաղաքացի։

«Երբ իմացա, որ արցախցիներ են եկել, առաջին օգնությունս սկսեցի հենց Աբովյան քաղաքից, քանի որ այնտեղ եմ ապրում։ Կար հյուրանոց, որտեղ ապաստանել էին 90 արցախցիներ։ Փորձեցի հասկանալ ՝ ինչպես կարող եմ օգնել։ Որոշեցի ուտելիք տանել, խաղավարներ՝ մթնոլորտը փոխելու համար, որովհետև մարդիկ հոգեբանական մեծ ճնշման տակ էին  ու ամենաշատը երեխաների համար էի մտահոգ»,- պատմեց դերասանուհին։

Սկզբում ամեն ինչ անձամբ է արել՝ այցելել է Երեւանում, տարբեր մարզերում բնակվող արցախցի ընտանիքներին։ Հետո հասկացել է՝ օգնությունն այնքան շատ է, որ միայնակ չի կարող բաժանել ու որոշել է դա կազմակերպել Պետական կամերային երաժշտական թատրոնում, որտեղ աշխատում է։

«Երկուշաբթիից հինգշաբթի օրերին՝ 12։30-ից մինչև 18։00-ն մարդիկ գալիս են մեր թատրոն, ստանում այն, ինչ իրենց անհրաժեշտ է՝ սկսած հագուստից, տաք վերարկուից։ Շաբաթ, կիրակի օրերին էլ գնումներ եմ կատարում, հավաքում թատրոնում և հետո բաժանում մարդկանց։ Մինչև դեկտեմբերի 17-ը այս ամենը կանեմ թատրոնում, դրանից հետո թատրոնը խնդրել է արդեն բեմը տրամադրել իրենց, որովհետև մանկական ներկայացումներ ենք պատրաստելու Արցախի և Հայաստանի մեր մանուկների համար»,- ասաց նա և հավելեց, որ վայրը կփոխվի, բայց օգնությունը չի դադարի։

Նոյեմբերի 7-8-ն ընկած ժամանակահատվածում 4120 ընտանիքի են օգնել, իսկ մինչ այդ Լոռու մարզում 55, առանձին հյուրանոցներում 240 ընտանիքների։  Մոտ 2500 ընտանիք էլ օգնությունը ստանալուց հետո վերադարձել է Արցախ։

Արցախցիներին օգնելու համար դերասանուհին նաև իր ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում հայտարարեց «200 դրամ» «չելենջը»։ Նրա խոսքով՝ միտքը ծագեց այն ժամանակ, երբ որոշեց արցախցիներին նոր հագուստ տրամադրել։ Դա էլ իր կարգախոսն է՝ «Փոքր լումա, բայց մեծ գործ»։

«Խնդրեցի ֆեյսբուքյան և ինստագրամյան ընկերներիս, ասացի  ընդամենը 1000 հոգի 200 դրամ ինձ փոխանցի, ես կունենամ 200 հազար դրամ և կկարողանամ գնել 10 հատ նոր վերարկու։ Այդպես գումարներից զատ մարդիկ վերարկուներ փոխանցեցին բոլորովին նոր, գնում էին կամ բերում թատրոն կամ  ուղարկում էին ծանրոցներով ՝ ԱՄՆ-ից, ֆրանսիայից, Գերմանիայից և այլ տեղերից»,- մանրամասնեց դերասանուհին։

Խոստովանեց՝ ամեն արցախցու ապրածն իր ներսով է անց կացնում։ Արցախցիների հետ թատրոնում լաց լինում, ուրախանում ու մտահոգվում։ Նրանց հետ կիսում իրենց պատմությունները։ Ընդգծում է՝ հիմա արցախցիները մեր աջակցության և  օգնությանը  կարիքն ունեն․

«Ես ուզում եմ, որ մարդիկ հավատան որ հնարավոր է ընդամենը քիչ գումարով, բայց և շատ մարդկանցով ջերմացնել մեր երեխաներին, մեծերին։ Դու չես կարող ասել՝ դե պատերազմը ավարտվել է։ Ոչ հազարավոր մարդիկ մեր կարիքն ունեն, մեր ջերմության կարիքը։ Ես սա անում եմ ինձ համար»,- եզրափակեց նա։

Մերի  Խաչատրյան
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Կիրակոսյանը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2714 դիտում

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին