Վարչապետի հրաժարականը պահանջող Էջմիածնի ավագանու 2 անդամներից մեկը բնակվում է ԱՄՆ-ում. քաղաքապետ

Էջմիածնի ավագանին՝ որպես հավաքական մարմին, որպես տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարություն չի տարածել: ՀԺ-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Քաղաքապետը ծանոթ է վարչապետի հրաժարականին միացած ավագանու անդամների հայտարարություններին, որ նրանք հրապարակել են իրենց ֆեյսբուքյան էջերում: 

«Տեքստը կարծեք թե կրկնվող էր, միանում էին վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաներին: Պահանջը ձեւակերպված էր այնպես, որ քաղաքացիների մոտ տարընթերցման տեղիք էր տալիս (գրել էին հոգնակի թվով՝ պահանջում ենք), բայց ցանկանում եմ ընդգծել, որ ավագանին ունի 14 անդամ, իսկ դա առանձին անդաների դիրքորոշում է, այն չի արտահայտում ավագանու՝ որպես հավաքական մարմնի եւ որպես տեղական ինքնակառավարման ղեկավար մարմնի դիրքորոշումը. Էջմիածնի ավագանին՝ որպես մարմին, նման հայտարարություն չի տարածել»,- նշեց նա: 

Ընդ որում, ըստ քաղաքապետի, ավագանու այդ անդամներից մեկը (Սուրեն Մուրադյան-խմբ.) 2018-ին առաջադրված է եղել որպես քաղաքապետի թեկնածու, չի ընտրվել, այնուհետեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով փորձել է որպես ռեյտինգային թեկնածու ընտրվել, դարձյալ չի ընտրվել: Ավագանու մյուս անդամը, որը պահանջել է Փաշինյանի հրաժարականը, շուրջ 2 տարի է՝ գտնվում է ԱՄՆ-ում՝ (Կարեն Մկրտչյան-խմբ.) չնայած լիազորությունները դադարեցված չեն: 

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ավագանու այլ անդամներ եւս միանան այդ հայտարարություններին՝ Դիանա Գասպարյանը պատասխանեց, որ հիմա քննարկումների մեջ են ավագանու անդամների հետ, միասնական կարծիք այդ հարցով չկա:

Նշենք, որ ավագանու անդամների տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Հայրենիքի համար այս ճակատագրական օրերին բազմաթիվ հարցեր մինչ այժմ մնացել են անպատասխան և չլուծված։ ՀՀ սահմանի հետ կապված մի շարք հարցեր վիճելի են: Հայաստանի ու Արցախի համար այս վճռորոշ պահին պետք է ճակատագրական որոշումներ կայացվեն:

Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, գերիներ, անհետ կորածներ և բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման բեռը շարունակում է մնալ համայնքների ուսերին։ Մինչ հիմա ոչ մի հարց չի լուծվել պետական մակարդակով, քանի որ կառավարման ամբողջ համակարգն անգործության է մատնված։ Յուրաքանչյուր րոպեն արժևորելով՝ անհրաժեշտ է այնպիսի լուծումներ գտնել, որոնց արդյունքում նոր անդառնալի հետևանքներ չունենանք։ Ստեղծված իրավիճակում ամեն օր է՛լ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպասվող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ողջ կառավարության հրաժարականը։ Սա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության: Ուստի այսօրվա հապաղումը կարող է դառնալ վաղվա անդառնալի աղետի սկիզբը»:
Տպել
4760 դիտում

Ըմբիշ Արման Անդրեասյանը ցավալի պարտություն կրեց Մ-23 Եվրոպայի առաջնության եզրափակչում

Ստանիսլավ Զասը իր լիազորությունների շրջանակներում կնպաստի խնդրի խաղաղ հանգուցալուծմանը. ԱԽ քարտուղարի հեռախոսազրույցը

Ոչ միայն ադրբեջանցիները հայկական որևէ դիրք չեն գրավել, այլև նույնիսկ տեսականորեն չէին կարող գրավել. ԶՈւ ԳՇ infocheck

ԵԿՄ-ում զենք ու զրահ չի բաժանվում, գնում ենք զորավարժություններ անցկացնելու. Ռոմիկ Մխիթարյան

37-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

Ծեծկռտուք, դանակահարություն Մասիսում․ 24-ամյա երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել. (տեսանյութ)

Քաղաքացիները ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումներում հրազեններ են հանձնել

Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանը(տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը վրաց գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգության մասին

ՀՀ տարածքում շարունակում են գտնվել ադրբեջանական զինվորականներ.ռազմական կցորդներն այցելել են պաշտպանության նախարարություն

Մոսկվան գործադրելու է բոլոր ջանքերը՝ ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման համար.Շոյգուն՝ Վաղարշակ Հարությունյանին

Հաղթանակ կամրջից 24-ամյա երիտասարդը փորձել է ցած նետվել

Կայացել է Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հեռախոսազրույցը․ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Փոխադարձ ջանքեր Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Արցախի ՄԻՊ-ի նամակը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Վյաչեսլավ Վոլոդինի հետ (լուսանկարներ)

Հայաստանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Արտակ Ապիտոնյան

Շարունակելու ենք բարձրացնել ռազմագերիների և կալանավորվածների վերադարձի խնդիրը. ԵԱՀԿ-ն պատասխանել է ՀՀ նախագահի նամակին

Այսուհետ կենսաթոշակի տրամադրման և ավանդների փոխհատուցման գումարի չափը քաղաքացիները կարող են հաշվել ինքնուրույն

Սիսիանում հայտնաբերվել է աղիքային վարակով ևս 43 հիվանդ․ որոշ կետերում ջրի որակը դեռևս չի համապատասխանում նորմերին

Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով

Ամուսնության գրանցման համար պետական տուրք չի պահանջվի. հանրային ծառայություններում արմատական բարեփոխում է իրականացնում

Վաղարշակ Հարությունյանը և Իգոր Կոնստանտինովը քննարկել են համագործակցության հետ կապված հարցեր

Ալիևը ռուսական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» հարց չի կարող քննարկել. երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատերը ՀՀ-ն է

Իրավիճակն արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքը կարող է անկանխատեսելի լինել. Հարությունյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռով Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման հարցերում․ Սերգեյ Լավրով

Մարվել է «Հայկական ավանդական խոհանոց. Ղափամա» թեմային նվիրված նամականիշ

Հայաստանը ներկայացնում է իր զբոսաշրջային ներուժը Միջին Արևելքի առաջատար՝ ATM Dubai զբոսաշրջային ցուցահանդեսում

Ջրահեռացման համակարգը մաշվել էր, ջրի զգալի կորուստ էր լինում. ինչ շինաշխատանքներ են ընթանում հրապարակում

Հետաքրքրություն կա, այն էլ՝ շատ մեծ․ Տիխոնովը մեկնաբանել է Հարոյանի հավանական տրանսֆերը իսպանական Լա Լիգա

RESET․ UCOM-ում ցանկացած տեսակի եւ բարդության սմարթֆոնների, պլանշետների եւ շարժական մոդեմների վերանորոգում

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 80 ուխտավորներ այցելել են Ամարասի վանական համալիր

Մխիթարյանն անձնական ռեկորդ է սահմանել թոփ-5 լիգաներում

Համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրին

Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին խոսել է Ղրղզստանի նախագահի հետ

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են 180 բնակարանից կազմված նոր թաղամասի կառուցման աշխատանքները

Եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի. Պեսկովը՝ Պուտինի դիրքորոշման մասին

Visa Chatbot և Chatbot Consierge նոր ծառայություններ` ՎՏԲ Բանկի Visa և Mastercard պրեմիում դասի քարտապանների համար

Գավաթային հաջողությամբ մենք չպետք է կանգ առնենք․ Վարդան Բիչախչյանը դիմել է «Արարատի» երկրպագուներին