Հրաժարական են պահանջում, որ երկիրը ապակայունացման տանե՞ն․ Հայկ Ստեփանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու նպատակով Կառավարության շենքի հարակից տարածքում են հավաքվել մի խումբ քաղաքացիներ։ Նրանց թվում է նաեւ «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը։

Վերջինս «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք չեն սպասել վարչապետի հայտարարությանը եւ, ինչպես անցած անգամ, հիմա էլ եկել են՝ իրենց աջակցությունը հայտնելու, խաղաղ մեթոդներով պաշտպանելու իշխանություններին․ «Բայց միանշանակ է, որ եթե նորից Կառավարության շենք գրավելու, դրոշներ հանելու փորձ լինի, մենք ոստիկանության հետ միասին եւ մեր մյուս քաղաքացիների հետ միասին պաշտպանելու ենք մեր ներկայիս իշխանություններին: Այո՛, օրենքի շրջանակում եւ հնարավոր բոլոր օրինական միջոցներով, որովհետեւ այն ընդունված է լեգիտիմ եւ ժողովրդավարական բոլոր կանոններով, եւ որեւէ մեկը իրավունք չունի իր փոքրաքանակ մասսայով հրաժարականի պահանջ դնել»։

Հայկ Ստեփանյանն ընդգծեց, որ վարչապետի հրաժարականը պահանջողների կողմից նրա հասցեին սպառնալիքներ են հնչում․ «Ի՞նչ է նշանակում՝ «ամբոխը կհոշոտի»․ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարում է, որ վարչապետի գրառումը սպառնալիք է պարունակում, բայց երբ դուրս են գալիս եւ ուղիղ ասում, որ վարչապետին առողջության երաշխիքներ, հնարավորություն չեն տա, դրան չի արձագանքում: Մենք ենք արձագանքում, հասարակությունն է արձագանքում»։

Ստեփանյանը կարծիք հայտնեց, որ եթե իրենք՝ աջակիցներով, ուզեն հանրահավաք անցկացնել, ապա ոչ միայն Ազատության, այլ Հանրապետության հրապարակը կլցնեն․ «Մենք ո՞ւմ հետ գործ ունենք այսօր․ սահմանին կռիվ տված ոստիկաններին ադրբեջանցի անվանողների, նրանց, որոնց միասնական թեկնածուն ժողովրդի մի մասին անվանում է «անասուն», գործ ունենք մարդկանց հետ, ովքեր մտնում են պետական շենքեր, հանում են դրոշները, երկու անգամ գնում են կառավարական ամառանոցներ, եւ մի անգամ հաջողվել է մտնել վարչապետի կեցավայր, որտեղ նա բնակվում է իր երեխաների հետ: Անցյալ քսան տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր ուժերը գեթ մեկ անգամ գնացե՞լ են կառավարական տներ, թե՞ կարծում են՝ տեղը չգիտեին, այսինքն՝ սպառնո՞ւմ են ՀՀ վարչապետին, վախեցնո՞ւմ են նրա երեխաներին, պահանջում են հրաժարական, որ ի՞նչ անեն, երկիրը ապակայունացման տանե՞ն»,- ասաց նա։

Քաղաքացին ընդգծեց, որ ընդդիմադիր ուժերը բողոքում են պատերազմը դադարեցնելու հայտարարության ստորագրումից, բայց երբ նրանց են հարցնում՝ դուք դա փոխել կարո՞ղ եք, ասում են՝ չէ, բայց եկեք մենք բանակցենք․ «Երեսուն տարի դուք բանակցել ենք, ամեն հնարավորություն ունեցել եք, բանակցել եք 7 շրջաններ հանձնելու վերաբերյալ, պարտվողական դիրքերից, ՀՀ վարչապետին ժառանգություն է եկել մի փաստաթուղթ, որտեղ գրված էր, որ նա պիտի 7 շրջանները հանձնի, եւ դա ՌԴ-ն էլ չի թաքցրել։ Ես այդ կուսակցություններին հարց եմ տալիս․ դուք պատրաստվո՞ւմ եք ուրիշ բան անել, ո՛չ, չեք պատրաստվում, դուք եք պատրաստել այն փաստաթուղթը, որն այսօր ստորագրվել է»։

Քաղաքացին նշեց, որ թեեւ ունենք տարածքների կորուստներ, բայց ո՞վ է ասել, որ դա ժամանավոր չէ․ «Ո՞վ է ասել, որ մենք չենք կարող ամբողջ ազգով միախմբվել, միահամուռ կառուցել ամուր պետություն, ամուր բանակ, վերականգնել մեր ռեսուրսները եւ հետ վերցնել մեր պատմական Հայաստանը: Ի՞նչ օրակարգ է սա, երբ ունենք չճանաչված հարյուրավոր դիակներ, երբ մենք այսքան խնդիրներ ունենք սահմանին, ո՞վ է ասել, որ պետք է պառակտումներ լինեն»։

Նա նշեց, որ ընդդիմադիր ուժերը չեն կարող երկրում իրական փոփոխություններ մտցնել, որովհետեւ ներկայիս իշխանություններին ժողովուրդն է ընտրել միասնական ուժերով։

Տպել
3592 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց