Ցուցարարները բողոքի ակցիա իրականացրին նաեւ ԱԱԾ-ի եւ գլխավոր դատախազության դիմաց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները այսօր բողոքի ակցիաներ իրականացրին նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ գլխավոր դատախազության շենքերի դիմաց։

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, հեռուստահաղորդավար Արման Սաղաթելյանը տեղեկացրեց, որ իրենք այցելել են ԱԱԾ եւ ծառայողներին խնդրել Նիկոլ Փաշինյանին փոխանցել իրենց միջոցներով գնած օծանելիքն ու ժամացույցը։ Սաղաթելյանը հիշեցրեց, որ պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության ստորագրումից հետո, երբ հարձակում էր եղել կառավարական առանձնատան վրա, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով խոսել էր տնից առեւանգված օծանելիքի եւ ժամացույցի մասին․ «Եվ կապիտուլացիոն այդ խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո փոխանակ փորձեր խոսել այդ ողբերգության մասին, փորձեր հասկանալ կամ բացատրել մարդկանց՝ ինչ է տեղի ունեցել եւ ինչ է սպասվում, խոսեր հազարավոր զոհվածների, հազարավոր անհետ կորածների մասին, եթերում խոսեց իրենից հափշտակված ժամացույցի եւ օժանելիքի մասին»։

Արման Սաղաթելյանն ասաց, որ իրենք շատ են ցավում ԱԱԾ որոշ սպաների, ենթասպաների, շարքայինների համար, որոնք այսօր ստիպված են կատարել Նիկոլ Փաշինյանի հրամանները․ «ԱԱԾ-ում էլ շատ մարդիկ կան, որոնք շատ պարկեշտ, հայրենասեր, ազնիվ սպաներ են, եւ նրանց ուսադիրը օրեցօր ծանրանում է իրենց ուսերին, որովհետեւ նրանց օրեցօր դավաճանում են, նվաստացնում՝ մինչեւ բերեն բոլոր ինստիտուտների կազմաքանդմանը»։

Սաղաթելյանի կարծիքով՝ շարունակում են դավաճանել նաեւ ոստիկանությանը, որը, թողած երկրի անվտանգության հարցերը, բիրտ ուժ է կիրառում բոլոր նրանց հանդեպ, ովքեր պահանջում են իշխանության հեռացումը․ «Ես չեմ կասկածում, որ դատախազությունում էլ կան մարդիկ, որ հասկանում են՝ այս ամենը երկար շարունակվել չի կարող, որ մենք արդեն ոչ թե կանգնած ենք լուրջ կորուստների առաջ, այլ մեր երկրի ամբողջական տապալման եզրին»։

Ակցիային մասնակցում էր նաեւ փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որի կարծիքով՝ այսօր ՀՀ-ում կա մի պաշտոնատար անձ, որը կարող է վերջ դնել տեղի ունեցող դավաճանություններին։ Խոսքը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասին է․ «Հենց հիմա նա կարող է հարուցել քրեական գործ արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով եւ որոշում կայացնել Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասին»։ Դրա իրավական հիմքը, ըստ Աթանեսյանի, Փաշինյանի եւ դատավորների վերջերս կայացած հանդիպումն է․ «Հենց վերջերս Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր դատավորներին իր մոտ, փորձել հարցնել՝ ինչու են կալանավորել կամ ոչ, հանցակազմն առկա է, տեսանյութն էլ դրած է, պետք չէ ոչինչ ապացուցել»։

Փաստաբանը կարծիք հայտնեց, որ գլխավոր դատախազը պատրաստ է ամեն ինչի՝ իր պաշտոնը պահելու համար, բայց կարող է իր մեղքերը քավել, եթե անի այն, ինչն ինքն արդեն ասաց։ «Այս հիմնարկում եղել են եւ կան ազգանվեր դատախազներ, որ հենց հիմա թքած ունեն նրա հրամանների վրա եւ չեն կատարում: Գաղտնիք բացեմ՝ կան վարչություններ, որ հրաժարվել են այս գործերով զբաղվել»,- ասաց նա։

Ակցիայի ավարտից հետո քաղաքացիները երթով հեռացան դատախազության շենքի մոտից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2380 դիտում

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար