Երևան
12 °C
Այսօր արդեն մոդել Լիլիթ Մարտիրոսյանի 4 հոգանոց ընտանիքն այն քչերից է եղել, որը կարողացել է 1988 թվականի ավերիչ երկաշարժից ողջ-առողջ փրկվել։ Ընտանիքը ողջ է մնացել, բայց անտուն ու առանց ոչնչի։ Մարտիրոսյաններն այդ ժամանակ բնակվել են Գյումրիում, եւ չարաբաստիկ աղետից հետո էլ բազմաթիվ զրկանքներով, բայց հավատով շարունակել են ապրել հայրենի քաղաքում։
Այսօր դեկտեմբերի 7-ին, երկրաշարժից 32 տարի անց մոդելը վերհիշում է իր մանկությունն ու ծնողների պատմածը։ Լիլիթ Մարտիրոսյանի հետ Հայկական ժամանակի զրույցը ստորեւ․
- Լիլիթ, 2015 թվականին, երբ Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում «Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթին, մեր երկիրը ներկայացնում էիք դուք։ Եվ հենց այդ ժամանակ ձեր ելույթում ասել էիք, որ այդ մրցույթին մասնակցում եք մեկ այլ ոգեւորությամբ։ Ասել էիք, որ զգացողություններն այնքան անբացատրելի են, որքան կյանքը, ձեր կայնքը, եւ այն, թե ինչպես էր տարիներ առաջ Սպիտակի ավերիչ երկրաշարժից ձեր մայրը հրաշքով փրկել ձեզ։ Այժմ էլ կվերհիշե՞ք ձեր փրկության պատմությունը։
- Չարաբաստիկ երկրաշարժը, որ շատ-շատերիս կյանքի վրա մեծ ազդեցություն ունեցավ, խլեց բազմաթիվ մարդկային կյանքեր, շատերին էլ պարզապես աղավաղեց։ Կարծում եմ՝ մեր պատմության ամենամութ կետերից մեկը կմնա։ Այն հետքը, որ թողեց երկարշարժը ցավոք սրտի կա նաեւ 32 տարի անց։ Այդ օրը ես մայրիկիս հետ եմ եղել։ Նորածին երեխա եմ եղել, մայրս այդ առաջին ցնցումների պահին ինձ լողացնելիս է եղել, հայրս եղել է աշխատավայրում, ինձնից 10 տարով մեծ եղբայրս էլ դպրոցում։ Երբ որ սկսվել են ցնցումները մայրս սկզբում չի հասկացել, թե ինչ է կատարվում, հետո, երբ զգացել է, որ երկրաշարժ է, արագ փորձել է ինձ դուրս բերել։ Մենք այդ ժամանակ բնակվել ենք բարձրահարկ շենքի 3-րդ հարկում։ Հենց առաջին ցնցումների հետեւանքով էլ վնասվել են պատերը, աստիճաններն էլ։ Մայրս կարողացել է ինձ գրկած դուրս փախչել։ Ձմռան այդ ցրտին ես եղել եմ մի բարակ ծածկոցով։ Հետո, երբ ամեն ինչ հանդարտվել է, մայրս փորձել է հոգալ իմ տաքության հարցը։ Հարեւանուհուն է խնդրել, որ ինձ պահի, ինքն էլ բարձրանա ու տնից տաք հագուստ բերի, դա այնքան վտանգավոր միտք է եղել, որ կողքից շատերը փորձել են կանգնեցնել մայրիկիս, բայց նա համառել է՝ մտածելով, որ 4 կողմից ամեն ինչ ավերված է, հնարավոր չի լինի ինձ համար տաք հագուստ կամ որեւէ բան գտնել, բոլորը կիսամերկ դուրս են փախել իրենց տներից։ Մայրս չի համբերել, մտածելով, որ ես կարող եմ շատ լուրջ հիվանդանալ։ Փորձել է այդ փլատակների միջով անցնել ու վնասված աստիճաններով հասնել մեր տուն, վերցրել է բոլոր առաջնային անհրաժեշտ իրերը, որոնք ինձ պետք կգային, ու հետդարձի պահին արդեն եղել է երկրորդ ցնցումը, բայց մայրս նորից հրաշքով փրկվել է։ Պատմում է, որ այնքան ուժեղ էր հետցնցումը, որ բոլոր ապակիները շրխկալով թափվեցին։ Մայրս արագ ռեակցիայի ու ինչ-որ տեղ նաեւ ապրելու բախտ ունենալու շնորհիվ է կարողացել հրաշքով փրկվել։

Լուսանկարում Լիլիթը մեկ տարեկան է։ Սա մոդելի մանկության տարիների հատուկենտ լուսանկարներից է
- Լիլիթ, իսկ ձեր հայրն ու եղբայրը ինչպես են կարողացել փրկվել։
- Հայրս առաջինը դպրոց է վազել, տեսել է եղբայրս ողջ -առողջ է, հետո եկել են ու գտել մեզ։ Դրանից հետո ապրելը բնականաբար շատ դժվար էր․ բոլորն ունեին մեծ կորուստներ, ու պետք էր մեծ կամքի ուժ ունենալ՝ չխելագարվելոի համար։ Մեր ծնողների կյանքը եղել է պայքար, գոյության պայքար, պայքար հանուն իրենց երեխաների օրվա հացի։ Կարծում եմ՝ այդ տարիների՝ 80-ականների սերունդը եւս պայքարող ու ավելի ուժեղ տեսակ են, չգիտեմ, ինձ թվում է այդ սերունդ առավել քան գնահատում ու արժեւորում է կյանքը։ Մեր սերունդը դժվար մանկություն է ունեցել, բայց մենք մեր ծնողներից սովորեցինք լինել ուժեղ, շատ ուժեղ։ Նաեւ ուզում եմ ասել, որ այդ արհավիրքում եւ դրանից հետո էլ ինձ համար ծնողներս կենդանի հերոսներ են, մայրս, որ կարողացել էր անվախ հաղթահարել ու երկուսիս կյանքը փրկել, հայրս, որ իր մեջ ուժ գտավ եւ մեզ պահեց, մեծացրեց, կրթության տվեց։ Եվ ամենակարեւորը մերոնք մնացին ու չարտագաղթեցին։ Հայրս միշտ ասում էր, որ պիտի մնանք ու շենանցնենք մեր հայրենի քաղաքը։

Որպես մոդել` Լիլիթի նորամուտը եղել է 2012 թվականին` «Միսս Հայաստան» մրցույթին, որտեղ նա նվաճել է «Միսս Շիրակ» տիտղոսը: Այստեղ էլ առաջին անգամ Լիլիթին նկատել է «Ատեքս» մոդելային գործակալության տնօրեն Օլգա Լավրիենկոն եւ հայուհուն հատուկ դիմագծերով գեղեցկուհուն համագործակցության առաջարկություն արել: Մոդելային ցուցադրություններին զուգահեռ, Լիլիթը շարունակել է մասնակցել տարբեր գեղեցկության մրցույթների. 2015 թվականին «Թոփ մոդել Հայաստան» մրցույթը ճակատագրական է եղել գեղեցկուհու համար, որտեղ նա արժանանացել է «Թոփ մոդել» տիտղոսին, իսկ «Թոփ մոդել Հայաստան» եւ «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձևության լիգա»-ի նախագահ Աշոտ Խաչատրյանը Լիլիթ Մարտիրոսյանին շնորհում է 2015-ի օգոստոսի 22-ից սեպտեմբերի 5-ը Եգիպտոսում կայանալիք «Թոփ մոդել աշխարհ» մրցույթին մասնակցելու իրավունքը, դրանից հետո Լիլիթը ստանում է «Միսս երկրագունդ» մրցույթում Հայաստանը ներկայացնելու առաջարկը:2017 թվականին Տիրանայում մասնակցել է Miss Globe 2017 մրցույթին, արժանացել գլխավոր մրցանակներից մեկին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT