ԿԳՄՍՆ-ն առաջարկում է բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը քննարկման է դրել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանին։ 

Նշենք, որ Րաֆֆի Գալստյանը ծնվել է 29.08.2000թվականին։ 2010-2018թթ. սովո­րել է Երեւանի պարարվեստի պետական քոլեջի «պարարվեստ» մասնա­գիտություն բաժնում՝ ստանալով «բալետի դերասան» որակավորում։ 2014 թվականին մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմա­կերպված Նավասարդյան խաղեր մրցույթին «Դասական պար» անվանա­կարգում եւ արժանացել 2-րդ մրցանակի։ 2016 թվականին մասնակցել է «Inter­na­tional Competition and Festival of Children and Art» մրցույթին՝ զբաղեցնելով 1-ին տեղը։ 2017 թվականին մասնակցել է Երեւանում անցկացված «Global Art» միջազգային մրցույթին «Դասական պար» անվանակարգում՝ զբաղեցնելով 1-ին տեղը։

2017-2018թթ. մասնակցել է Երեւանի պար­ար­վեստի պետական քոլեջի կողմից կազմակերպված մրցույթին՝ զբաղեցնելով 1-ին տեղը։ 2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել է Մոսկվայում անցկացված «Global Art» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին «դասական պար» անվանակարգում՝ զբաղեցնելով 1-ին տեղը:

2018 թվականին Բորիս էյֆմանի բալետային թատրոնի կողմից հրավիրվել է Սանկտ Պետերբուրգ, անցել մեկշաբաթյա փորձաշրջան ու հրավիրվել աշխատանքի։ 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել է էստոնիայի Տալլին քաղաքում կայացած «Tallin International Ballet Competition» մրցույթին՝ զբաղեցնելով 3-րդ տեղը եւ հրավեր ստացել մասնակցելու «YAGP- 2018 New York» եզրափակչին։

2014 թվականից ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության շնորհալի երեխաների տեղեկատվական բազայում։ 2018 թվականի հունիսի 22-ին ընդունվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոն՝ որպես բալետի արտիստ։ Թատրոնում մարմնավորել է Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետում Արմենի, «Սպարտակ» բալետում՝ Սպարտակի, «Դիմակահանդես» բալետում՝ Կոմս Բալի, Ա. Ադանի «Ժիզել» բալետում՝ Ալբերտի, Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետում՝ Էսպադա եւ Բազիլ, Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» բալետում՝ Արքայազնի դերերում: Րաֆֆի Գալստյանը հանդես է եկել նաեւ Ֆ. Շոպենի «Շոպենիանա» եւ Է. Համբարձումյանի «Երազ» բալետային ներկայացումներում:

ՀՀ Կառավարության՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ՝ Րաֆֆի Գալստյանին տարկետում է տրվել մինչեւ 2020 թվականի ձմեռային զորակոչը:

Տարկետում ստանալուց հետո Գալստյանը շարունակել է իր գործունեությունը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս: 2019 թվականի մարտի 28-30-ը մասնակցել է Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվելիք Վախթանգ Չաբուկիանիի անվան բալետի միջազգային մրցույթին, «Դասական պար» անվանակարգում զբաղեցրել 1-ին տեղը եւ արժանացել Գրան-պրի մրցանակի, իսկ նույն մրցույթի «Մոդեռն» պարային ոճի մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը եւ արժանացել դիպլոմի:

2019 թվականի մարտի 27-ին Հայաստանի թատերական գործիչների միության կողմից Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացման մեջ Կոմս Բալի դերակատարման համար արժանացել է Արտավազդ դիպլոմի:

2019 թվականի ապրիլի 13-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի եւ նույն թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի աջակցությամբ մեկնել Մոսկվայի Մեծ Թատրոն՝ վերապատրաստման: 2019 թվականին մասնակցել է Ֆրանսիայի Տուլոն քաղաքում տեղի ունեցած CONCOURS INTERNATIONALDE DANSECLASSOQUE DE TOULON բալետի միջազգային մրցույթին, արժանացել 1-ին մրցանակի եւ Գրան-պրի մրցանակի:

2019 թվականի ապրիլի 29-ին Պարարվեստի միջազգային օրվա առթիվ ՀՀ մշակույթի նախարարի կողմից արժանացել է պատվոգրի՝ պարարվեստի ոլորտում ցուցաբերած աշխատանքի համար: 2019 թվականի օգոստոսի 3-8-ը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Վանդջոու քաղաքում անցկացվելիք THE MOST POTENTIAL AWORDS բալետի միջազգային մրցույթին՝ արժանանալով 1-ին մրցանակի եւ Գրան-պրիի: 2020 թավկանի հունիսին Ուկրաինայից հրավեր է ստացել, որպես Հայաստանի ներկայացուցիչ, լինել PAJAMAS THEATRE բալետի միջազգային մրցույթի ժյուրիի կազմում՝ ստանալով սերտիֆիկատ: 2020 թվականի հուլիսի 29-ին արժանացել է Վ. Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միավորման շնորհակալագրի՝ Հայաստանի դասական պարարվեստը միջազգային բեմահարթակներում կատարողական բարձր մակարդակով ներկայացնելու եւ մրցանակային պատվավոր տեղեր գրավելու համար:

Րաֆֆի Գալստյանը 2019 թվականի նոյեմբերի 13-ից մշտապես Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող է՝ թատրոնի խաղացանկում կերտելով բոլոր գլխավոր դերերը։

Հաշվի առնելով Րաֆֆի Գալստյանի մեծ ներդրումը հայ բալետային արվեստում, նրա խոստում­նալից ապագան, հայ բա­լե­տը Հայաստանում եւ արտերկրում, ըստ արժանվույն, ներկայացնելու գործու­նեությունը, նման արտիստների խիստ անհրաժեշտությունը օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաեւ մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները՝ ԿԳՄՍՆ-ն առաջարկում է նրան ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

Տպել
4725 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց