Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների գործընթացն օրենքով սահմանված կարգով հնարավոր ամենասեղմ ժամկետում կազմակերպելու և դրանց անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով դեռևս 2020թ. օգոստոսին ՀՀ գլխավոր դատախազի տված հանձնարարության համաձայն՝ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առանձնացվել էին այն քրեական գործերը, որոնց շրջանակներում կարող է լինել ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ կասկած:
Առանձնացված բոլոր գործերի վերաբերելի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
2020թ. սեպտեմբերի 3-ից, այսինքն՝ ՀՀ գլխավոր դատախազությունում պատասխանատու ստորաբաժանման ստեղծումից մինչ նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել է շուրջ 200 նյութ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 սուբյեկտի վերաբերյալ։ Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում նրանցից 206-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են:
Նախաձեռնված յուրաքանչյուր ուսումնասիրության շրջանակներում իրականցվում է համապարփակ, մանրամասն, արդյունքին միտված վերլուծություն՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ, արդյունավետ, քաղաքացիների իրավունքի հարգմամբ և հաշվառմամբ գործադրելու ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից դուրս բերելու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կառուցակարգերը։
ՀՀ գլխավոր դաստախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն այս ընթացքում աշխատել և շարունակում է աշխատել ուժերի գերլարումով՝ հաշվի առնելով ստորաբաժանման ամբողջական կազմի լիարժեք համալրված չլինելու հանգամանքը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազների ընտրությունն իրականացվել է բաց մրցույթի միջոցով, որի արդյունքներով հաղթող ճանաչված և ՀՀ արդարադատության ակադեմիայում հատուկ մասնագիտացման առարկայական ծրագրով ուսումնառություն անցածներից հինգ անձ նշանակվել է վարչության դատախազների հաստիքներին:
Ներկայումս ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսումնառություն է անցնում վարչության դատախազների՝ թափուր մնացած մյուս հաստիքների համալրման նպատակով նոյեմբերի 3-ին անցկացված երկրորդ բաց մրցույթը հաղթահարած ևս երեք դատախազի թեկնածու, որոնք ուսումնառության գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում հաջորդ ամսվա սկզբին կարող են համալրել և ամբողջացնել վարչության դատախազների շարքերը։
Վարչության աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով դրանց ներգրավվել են նաև տնտեսագետներ։ Պատասխանատու ստորաբաժանման ձևավորումից հետո վերջիններիս ընտրության համար հայտարարվել և անցկացվել է բաց մրցույթ, որի արդյունքներով հաղթող է ճանաչվել 4 տնտեսագետ։
Մեկնարկած գործընթացի շրջանակներում ամբողջ ծավալով և հետևողականությամբ գործադրվելու է ողջ իրավական գործիքակազմը՝ համապատասխան վարույթների շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ տվյալների ձեռք բերման, տնտեսական շրջանառությունից դրանց դուրս բերման, բացառապես իրավական ընթացակարգերով և իրավաչափ գործիքակազմով դրանք օրինական տիրոջը՝ պետությանը վերադարձնելու, պետության խախտված իրավունքները վերականգնելու համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT