Պատերազմի օրերին վիրավորված պայմանագրային զինծառայողին հարկավոր է հաստ աղիքի փոխպատվաստում․ այն Հայաստանում չեն անում

Պատերազմի օրերին թշնամու անօդաչու սարքերից վիրավորված պայմանագրային զինծառայող Վահագն Հովհաննիսյանն արդեն մեկ ամսից ավելի է ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ 30-ամյա Վահագնը պատերազմի թեժ օրերին, երբ Սյունիքի մարզի ուղղությամբ էլ էր թշնամին կրակում, վիրավորվել է այդ մարզի Խնձորեսկի հատվածում։

Պատերազմի առաջին օրերին նրան Արարատի մարզից ծառայակիցների հետ միասին ուղարկել են Ջաբրայիլ: Ջաբրայիլից երկու օրով գնացել է տուն, հոկտեմբերի 21-ին ծառայության են տեղափոխվել Խնձորեսկ, որտեղ էլ 22-ին վիրավորում է ստացել:

Վահագն Հովհաննիսյանի կինը՝ Սաթենիկ Մհերյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ ամուսինը մարտական ընկերներին հաց տանելիս է վիրավորել։

«Սկզբից տաք է եղել, չի զգացել, թե ինչ է կատարվում, մոտ 15 կիլոմետր այդ վիճակով քայելել է մինչեւ հասնի Գորիսի հոսպիտալ։ Առաջին անգամ գնալու ամսաթիվը չեմ հիշում արդեն, բայց գիտեմ, որ դրանից հետո մոտ մեկ ամիս տուն չէր եկել։ Եկավ, լողացավ, երեխային տեսավ, հոկտեմբերի 19-ին էր նորից գնաց, ամսի 22-ին բերեցին»,- պատմեց Սաթենիկը։

Վահագնը ու իր դուստրը

Վահագն Հովհաննիսյանն այժմ Քանաքեռի ուռուցքաբանական ազգային կենտրոնում է գտնվում։ «Մեկ վիրահատություն է տարել Գորսում։ Տեղափոխել են Երեւան, քանի որ վիճակը բավականին բարդ է եղել։ Չգիտեմ ինչպես, բայց ամուսինս հայտնվել է այստեղ։ Բժիշկներից հոգաչափ գոհ ենք։ Կոնքհատվածի երկկողմանի վիրավորում է ստացել։ Երկաթի կտորներ են աջ կողմից մտել, ձախից դուրս եկել։ Բավականին խոր վերքեր ունի, ու բուժման համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։ Հաստ աղին է վնասվել, կողքից կախված է։ Վնասվել է դեպի հետանցք գնացող բավականին մեծ հատված»,- ասաց Սաթենիկը։

Նա նշեց, որ ամուսնուն հաստ աղիքի փոխպատվաստում է հարկավոր։ Բուժող բժիշկն ասել է, որ 80 տոկոսով այն այլեւս հնարավոր չէ վերականգնել ։

«Մեզ ասացին, որ այստեղ չեն անում այդ վիրահատությունը, քանի որ պրակտիկայում դրա անհրաժեշտությունը շատ հազվադեպ կարող է առաջանալ։ Ես էլ եմ տեսնում, որ այն բաժնմունքում, որտեղ ամուսինս է բուժում ստանում, հիմնականում տատիկ, պապիկներ են։ Ասացին, որ նրանց դեպքում էլ տարիքային ռիսկերից ելնելով հաճախ փոխպատվաստում եւ վիրահատական միջամտություն չեն անում»,- նկատեց մեր զրուցակիցը։

Սաթենիկը նաեւ շեշտեց՝ ամուսինը երիտասարդ տղամարդ է, ուստի իրենք ցանկանում են ամեն գնով փոխպատվաստում իրականացնել, չեն ուզում նա այդ վիճակով մնա։ Կինը նաեւ ուրախությամբ փաստեց, որ վերջին մի քանի օրը Վահագնի մոտ բավականին դրական դինամիկա է նկատվում․ եթե նախկինում անշարժ պառկած էր մեջքի վրա, այժմ փոքրիկ միջամտությամբ կարողանում է պառկած տեղից թեքվել։

Խոսելով Վահագնի հետվիրահատական եւ բուժման ընթացքի բոլոր դժվարությունների մասին՝ Սաթենիկը շտապեց հայտնել, որ պայմանագրային զինծառայող ամուսինը կտրականապես դեմ է, որ իրեն հաշմանդամության խումբ տան, ուզում է հնարավորինս արագ առողջանալ ու շարունակել աշխատանքը։

Նա պատմեց, որ Վահագնը իր աշխատանքը շատ-շատ է սիրում։ Ամսվա կեսը աշխատանքի է, մյուս կեսը՝ տանը։

«Ծառայությունը՝ զորամասում աշխատանքը, ամուսնուս համար շատ կարեւոր ու սիրելի էր։ Իր զենքը, համազգեստը, զինվորական պարտականությունները առաջնային ու շատ կարեւոր ու տեղում էին։ Մինչեւ վերջերս չէինք ասել, որ փոխպատվասպման կարիք ունի, բավականին ծանր էր վիճակը, բայց ինքը տեղյակ չէր։ Չեր համբերում, թե երբ է լավանալու, որ ծառայության անցնի»,- պատմեց Սաթենիկը։

Նա նաեւ նշեց, որ քանի որ Վահագնը բարձրագույն կրթություն չունի, հնարավոր չէ ծառայության մեջ կարիերայի աճ ապահովել, որոշել էին, որ այս տարի հեռակա կարգով բարձրագույն կրթություն ստանա, որպեսզի աշխատանքում առաջընթաց ունենա։ Այժմ Սաթենիկը մի կերպ զսպելով հուզմունքը ասաց՝ արդեն չգիտի, թե ինչ կլինի․․․ Աստծուց միայն խնդրում է, որ Վահագնը շուտ լավանա, մեր բոլոր վիրավորները շուտ լավանան։

Սաթնիկի խոսքով՝ ամուսնու առաջնային խնամքի համար որոշ նրբություններ հիվանդանոցում արդեն սովորել է բուժքույրերից, Վահագն էլ չի ցանակնում ամեն հարցում բժիշկներին անհանգստացնել․ «Արդեն կարողանում եմ գիշերվա ժամին իր վիրակապը փոխել կամ նմանատիպ թեթեւ աշխատանք անել, ասում է մի կանչի հերթապահ բժշկին կամ բուժքրոջը, մեղք են, շատ են տանջվում»։

Վահագն ու Սաթենիկը դեռ մեկ երեխա ունեն՝ 7 տարեկան Անգելինան, որն անհամբեր ամեն օր սպասում է, թե երբ են ծնողները տուն գնալու։

Վահագնի ընտանիքը

Ինչ վերաբերում է Վահագնի բուժումն արտերկրում կազմակերպելուն, ապա Սաթենիկը հայտնում է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից իրենց ասել են, որ հնարավոր է դրսում բուժում իրականացնել պետական աջակցությամբ, սակայն պետք է որոշակի փուլերով անցնել։ ԱՍՀ նախարարությունից նրանց հայտնել են, որ պետական մակարդակով աջակցության եւ արտերկրում բուժման համար պետք է ՀՀ -ում գործող համապատասխան բոլոր հիվանդանոցներից տեղեկագիր ունենան այն մասին, որ տվյալ վիրահատությունն այստեղ հնարավոր չէ իրականացնել։ Նաեւ պիտի համապատասխան փաստաթուղթ բերեն արտերկրի այն բուժհաստատությունից, որը պատրաստակամություն է հայտնում ստանձնել տվյալ բուժումը։

«Հայկական ժամանակն» առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե եթե անձը պատերազմի հետեւանքով է վիրավորում ստացել եւ բուժումն արտերկրում շարունակելու անհրաժեշտություն է առաջնում, այս դեպքում պետությունը կամ հենց նախարարությունը որեւէ աջակցություն տրամադրո՞ւմ է։ Խնդրել էինք նաեւ նշել, թե ինչ ընթացակարգ է նախատեսված։

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ փոխանցեց, որ նախ, հարկավոր է հիվանդի բոլոր փաստաթղթերն ու փաթեթներն ուղարկել նախարարություն, որոնցով կհիմնավորվի, որ այդ բուժումն իսկապես անհնար է Հայաստանում։ Դրանից հետո նախարարությունը դիմում է կառավարություն պետական բյուջեից գումար տրամադրելու համար։ «Նման դեպքեր մենք ունեցել ենք, որ զինծառայողները, թե Ապրիլյան պատերազմից հետո եւ թե այլ մարտական գործողությունների դեպքում վիրավորում ստանալու պարագայում շարունակել են իրենց բուժումը արտասահմանում, բայց վերը նշված բոլոր կետերին ապահովելը պարտադիր է»,- ասաց խոսնակը։

Տպել
2699 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց