Երևան
12 °C
Արդեն մի քանի օր է՝ արվեստի գործիչներ, անհետ կորած համարվող և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատներ երթեր են իրականացնում Հայաստանում գտնվող այլ երկրների դեսպանատներ: Նրանք նամակներ են փոխանցում դեսպանատներին՝ հույս ունենալով, որ այդ երկրները կարող են նպաստել, որ Ադրբեջանը կատարի իսկ պարտավորությունները, որոնք ստանձնել է եռակողմ հայտարարությամբ:
Անցած երկու օրերին նրանք արդեն իսկ նման նամակներ են հանձնել Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի դեսպանատներին, իսկ այսօր՝ ԱՄՆ դեսպանատանը: Նախաձեռնության համակարգողները նախորդ օրերին լրագրողների հետ զրույցում նշել էին, որ մասնավորապես հանձնվում են այս երկրների դեսպանատներին, քանի որ նրանք Մինսկի խմբի անդամներ են և կարող են առանցքային դեր ունենալ զոհվածների աճյունների դուրսբերման և գերիների վերադարձման գործում:
Հիշեցնենք, որ նախաձեռնության մասնակիցները Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատներ էին գնացել երթով, իսկ դեպի ԱՄՆ դեսպսանատուն երթ չեղավ․ նախապես հայտարարվել էր, որ նախաձեռնությանը միանալ ցանկացողները կարող են ժամը 13:00-ին հավաքվել հենց դեսպանատան դիմաց:
Դերասան Հրանտ Թոխատյանը, որն այս նախաձեռնության համակարգողներից է, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նամակը հանձնել են Միացյալ Նահանգների դիվանագիտական կորպուսի ներկայացուցչներին և խնդրել, որ նամակին տան պատասխան։ «Ասացին՝ դեսպանը ծանոթանալուց հետո կտանք պատասխան»,- նշեց Թոխատյանը:
Դերասանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ այստեղ հավաքված են մարդիկ, որոնք փորձում են վերադարձնել իրենց հարազատներին. «Գոնե այս հարցում չի կարող լինել որևէ ուղղորդվածություն, հարգելիներս: Սա հրատապ հարց է, որը հուզում է բոլորիս: Հուզում է նաև լրագրողներին: Կա՞ արդյոք հանրապետությունում մեկ հոգի՝ այդ հարցով չմտահոգվի, որ մեր գերիները օր առաջ վերադառնան»:
Խոսելով հետագա անելիքների մասին՝ Հրանտ Թոխատյանն ասաց, որ պիտի սպասեն դեսպանատներից արձագանքներին. «Հիմա մեր կապը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցչի գրասենյակի հետ, և այդպես փորձելու ենք իրենց օգտակար լինել իրենց աշխատանքում, ինչով կարող ենք: Դրանք կլինեն մեր հետագա քայլերը»,- ասաց դերասանը:
Հրանտ Թոխատյանը ակցիայի ավարտին կրկին շնորհակալություն հայտնեց ներկաներին և խոստացավ հետագա քայլերի մասին տեղեկացնել բոլորին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան
Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ
Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում
Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան
Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից
«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան
Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան
«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր
Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ
Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան
600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան
Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան
Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան
Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան
ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի
Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում
Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը
Քաղաքականությունը ձեզ համար փոդքասթ չէ, իսկ կանայք հասարակության շարժիչ ուժն են, ոչ թե ծաղրի առարկա. Մինասյան
Անկախ նրանից` ինչքան փող ունես բանկային հաշվիդ, հայ կանայք քեզ համար ինքնահաստատվելու առարկա չեն. Ալեքսանյան
Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ճիշտ կլինի՝ ձեր գրգռված չորքոտանուն տանը պահեք, բերանն էլ՝ փակ․ Հասմիկ Հակոբյան
Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի
Հրազդանում մեքենաներ են բախվել
Իրանի իշխանությունները պետք են վերանայեն իրենց վարքագիծը, արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան. Փեզեշքիան
Կիևի ջրամատակարարումն անջատված է․ որևէ շրջանում ջուր չկա
Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է. որտեղ է եղել աղջիկը
Խորհրդարանը հյուրընկալել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությանը․ տեսանյութ
Ինդոնեզիայում սողանքի զոհերի թիվը հասել է 49-ի
Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը
ԱՄՆ կառավարության աշխատանքը կրկին մասնակիորեն կասեցվել է
Փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին մերկասառույց կլինի
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4, Արարատյան դաշտում և նախալեռներում ՝ 6-8 աստիճանով․ ձյուն ու բուք կլինի
ՔՊԿ վերահսկող հանձնաժողովի նիստում կարգապահական բնույթի հարցեր են քննարկվել
Տեր Արարատ քահանա Օրդոյանը նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT