Պետք է կարողանալ ապրել պատերազմի հիշողությունների հետ. հոգեբան

01/12/2020 schedule16:45

Պատերազմի հոգեբանական հետեւանքները հաղթահարելու համար հոգեբանները ծանրաբեռնված գրաֆիկով մասնագիտական օգնություն են ցույց տալիս զինծառայողներին:

Զինծառայողների հետ աշխատող հոգեբան, հոգեթերապեւտ Հայկ Բաղդյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ այս պատերազմը հետտրավմատիկ սթրեսային խանգարման տեսանկյունից ավելի ծանր է, քան նախորդները, քանի որ ռազմական գործողություններում կիրառվում էր հզոր տեխնիկա, եւ շատ հաճախ զինվորները ականատես էին լինում անմարդկային տեսարանների:

«Ուժեղ տրավմաների հետեւանքով զինծառայողների մոտ կարող են առաջանալ քնի խանգարումներ, գլխացավեր, մղձավանջային երազներ, տագնապներ, կպչուն մտքեր, ջղաձգումներ: Հոգեբույժը հետտրավմատիկ սթրեսային խանգարում ախտորոշումը դնում է միայն այն դեպքում, երբ  խանգարումները դրսևորվում են տեւական ժամանակահատված: Այն, իհարկե, բոլորի մոտ կարող է չառաջանալ: Եվ ինչպես ցանկացած սթրես, այս դեպքում եւս արձագանքը կարող է լինել տարբեր: Որոշները արձագանքում են ագրեսիայով, որոշները  խուսափողական ռեակցիա են ցուցաբերում, վերանում են «այստեղ ու հիմայից», որոշների մոտ կարող է կախվածություն առաջանալ ալկոհոլից, թմրանյութերից կամ համացանցից»,- ասաց Հայկ Բաղդյանը:

Հոգեբանի խոսքով՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը ժամանակ առ ժամանակ կարող է սրվել, առաջ բերել ինքնասպան լինելու ցանկություն. «Կպչուն մտքերը պարբերաբար կարող են կրկնվել և ազդել ընտանիքի անդամների, ընկերների հետ փոխհարաբերությունների վրա: Շատ զինվորների մոտ խարխլված է բազային ապահովության զգացումը, ընդհուպ՝ կարող է դրսևորվել ընտանիքի անդամների նկատմամբ բացարձակ անվստահություն»:

Ըստ հոգեբանի՝ նման սրությամբ սթրեսներից խուսափելու համար մինչև ռազմաճակատ մեկնելը զինծառայողների հետ պետք է հոգեբաններ աշխատեին: Զինծառայողները պետք է հոգեբանորեն պատրաստ լինեին մարտի դաշտում դաժան տեսարաններ տեսնելու: Իսկ այսօր նրանց պատմածներում երևում են ոչ միայն պատերազմի տեսարաններ, այլև սեփական կյանքի նկատմամբ վախ, ուժեղ մեղքի զգացում մահացած ընկերների, պարտության համար:

«Զինծառայողների հետ իրականացվող հոգեթերապեւտիկ աշխատանքների ժամանակ հիմնականում հողակցող, ռելաքսացիոն, շնչառական վարժություններ ենք անում: Աշխատանքների ընթացքում պետք է ստեղծել ապահով միջավայր, որ զինվորները կարողանան հանգիստ խոսել իրենց հուզող հարցերի մասին: Հետեւաբար հոգեբաններս առաջնային օգնություն ենք ցույց տալիս հենց այն պատճառով, որ կարողանանք կանխել հետագա բարդությունները, քանի որ սկզբում կարող է թվալ, թե ամեն ինչ լավ է, բայց բարդությունները կարող են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց նկատվել: Այսօր մեր հասարակության մոտ էլ կարելի է նկատել նման տագնապային վիճակ, ապահովության զգացումը խարխլված է, մարդիկ նյարդային են դարձել, ռիսկային խմբում են նաև զոհված զինծառայողների ծնողները, նրանց էլ պետք է օգնություն ցուցաբերել»,- ընդգծեց հոգեբանը:

Հարցին, թե ի՞նչ պետք է անել այն դեպքում, երբ զինծառայողը չի ցանկանում դիմել  մասնագետի օգնությանը, հոգեբանը պատասխանեց. «Իրականում, այո՛, կան զինվորներ, որ չեն ցանկանում աշխատել հոգեբանների հետ, բայց այս դեպքում պետք է համոզել նրանց, որովհետեւ հետեւանքները կարող են շատ ավելի վատ լինել: Սկզբում որոշակի ժամանակահատված կարելի է հանգիստ թողնել նրանց, բայց այնպես անել, որ խոսեն որեւէ մեկի հետ: Ընտանիքի անդամները պետք է ավելի հանդուրժող լինեն, շատ չխոսեն, հարցեր չտան, համբերատար սպասեն: Երբ մարդը գիտակցում է՝ կողքին ունի մարդկանց, որ դժվար պահերին էլ իր կողքին են, նա կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն»:

Հոգեբանի կարծիքով՝ միանշանակ հնարավոր է հաղթահարել սթրեսը, թեպետ հիշողությունները կարող են դեռ երկար մնալ: Պետք է կարողանալ ապրել այդ հիշողությունների հետ, իմաստավորել կյանքը. ահա սա է հաղթահարման ամենաբարդ փուլը: Հետտրավմատիկ սթրեսներից ազատվելու համար շատ կարևոր է լցնել առօրյան, զբաղվել սպորտով: «Կյանքին ասել այո» գրքի հեղինակ Վիկտոր Ֆրանկլը 3 տարի գտնվեց համակենտրոնացման ճամբարում, անցավ նաեւ սովի, ցրտի, ցավի միջով, բայց նա չկոտրվեց, նոր թերապեւտիկ ուղղություն ստեղծեց, 67 տարեկանում լեռնագանցությամբ էր զբաղվում, ինքնաթիռով թռչել սովորում:

«Հիմա մեր ամենակարեւոր խնդիրը ռազմարդյունաբերությունը զարգացնելուն զուգընթաց պետք է լինի պատերազմին հոգեբանորեն պատրաստվելը, քանի որ հաղթում ու ապրում են նրանք, ովքեր կարողանում են իրենց մեջ տանել հաղթանակը»,- եզրափակեց հոգեբանը:

Մարիամ Գեւորգյան

Տպել
1995 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան