Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիներն ու առկա իրավիճակը։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ Վիգեն Քոչարյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Փաշինյանն այսօր խորհրդակցություն է ունեցել՝ Բարձրագույն դատական խորհրդի մի քանի անդամների, մի քանի դատավորների եւ իրավապահ համակարգի ղեկավարների, դրանց ներկայացուցիչների հետ՝ նշելով, որ ընթացիկ իրավիճակում ահագնացող հանրային պահանջ է, որ մեր երկրի պետական մարմինները եւ ինստիտուտները հստակ աշխատեն:
Մի շարք իրավաբանների եւ քաղաքական գործիչների կողմից հնչել են հրապարակային քննադատություններ առ այն, որ այս ձեւաչափով հանդիպումը կարող է խաթարել դատավորների անկախությունը, հրապարակում է եղել նաեւ այն մասին, որ հանդիպման ընթացքում կոնկրետ քրեական գործերով փորձ է արվել ճնշում գործադրել դատավորների նկատմամբ։ Այս եւ այլ հարցերի վերաբերյալ զրուցել ենք ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի հետ․
- Պարո՛ն Քոչարյան, Ձեզ պարզաբանվե՞լ է՝ ինչու է որոշվել նման ձեւաչափով հանդիպում անցկացնել դատավորների, ԲԴԽ անդամների եւ իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ։
- Միգուցե դա պայմանավորված էր այն օրակարգով, որի մասին վարչապետը նշեց իր բացման խոսքում։
- Ի՞նչ է քննարկվել հանդիպման ընթացքում, կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել։
- Կարծում եմ՝ համապատասխան հաղորդագրության մեջ բավականին մանրամասն, ամփոփ ներկայացվել է հանդիպման բովանդակությունը, դժվար թե ես կարողանամ դրան ինչ-որ բան ավելացնել։
- Ձեր՝ որպես ԲԴԽ անդամի կարծիքով՝ դատավորների հանդիպումը Կառավարության ղեկավարի հետ ինքնին խնդրահարու՞յց է թե՞ ոչ։
- Ես դրանում խնդրահարույց բան չեմ տեսնում, սա առաջին անգամը չէ, երբ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության ներկայացուցիչները հանդիպում եւ քննարկումներ են ունենում, եւ կարծում եմ՝ դա նորմալ գործընթաց է։
- Արդյո՞ք հետագայում դա չի կարող դիտվել դատավորների անկողմնակալությունը կասկածի տակ դնող հանգամանք։
- Ես չեմ կարծում, որ դրա համար օբյեկտիվ հիմքեր կան, իսկ ինչ վերաբերում է հնչող տարբեր մեկնաբանություններին, ապա մեր իրականության մեջ, ցավոք սրտի, դրանց պակասը երբեք էլ չենք ունենում։
- Կհիշեցնե՞ք՝ նախկինում երբ է նման ձեւաչափով հանդիպում էլի եղել։
- Ամսաթվով, իհարկե, չեմ հիշում, բայց խորհրդակցություններ, համաժողովներ, սեմինարներ եւ տարբեր ձեւաչափով նման հանդիպումներ պարբերաբար ունենում ենք։
- Պարո՛ն Քոչարյան, հանդիպման ընթացքում դատավորների նկատմամբ կոնկրետ գործերով ուղղակի կամ անուղղակի ճնշման փորձ եղե՞լ է։
- Ոչ, խոսք է եղել ընդհանուր իրավիճակի, խնդիրների մասին, եւ բնականաբար, որեւէ առանձին քրեական գործի վերաբերյալ քննարկում տեղի չի ունեցել։
- Հրապարակում է եղել այն մասին, որ դատավորները եւ ԲԴԽ անդամները կանխել են ճնշման այդպիսի մի փորձ՝ պնդելով, որ իրենք չեն կարող այդ հարցով «համագործակցել» գործադիր իշխանության հետ։
- Համագործակցելու վերաբերյալ կարող եմ ասել, որ դատական իշխանությունը արդեն իսկ համագործակցում է իշխանության տարբեր ճյուղերի, օրինակ՝ օրենսդիր իշխանության հետ։ Պետաիրավական հանձնաժողովի նիստերին ԲԴԽ-ն մշտապես հրավերներ է ստանում եւ պարբերաբար մասնակցում։ Այս իմաստով որեւէ հարցի քննարկումը ես չեմ կարող կապել որեւէ կոնկրետ գործի ճնշման հետ։
- Նշածս օրինակը կոնկրետ քրեական գործերի շրջանակում «համագործակցության» մասին էր։
- Ինչ վերաբերում է դատական իշխանության ներկայացուցիչներին, ապա այստեղ նույնպես խոսվել է առկա ընդհանուր խնդիրների եւ դրանց հնարավոր լուծումների մասին։
- Իսկ հանդիպման մասնակիցների կազմն ինչպե՞ս է ընտրվել․ հրավեր է ուղարկվել, ոմանք ընդունե՞լ են, ոմանք՝ ո՞չ։
- Ոչ, ես կոնկրետ հրավերը ստացել եմ Դատական դեպարտամենտի միջոցով։ Հրավիրվել է ոչ թե ԲԴԽ-ն ամբողջությամբ, այլ ԲԴԽ 4 ներկայացուցիչ․ 2-ը՝ ԲԴԽ դատավոր անդամ, 2-ը՝ գիտնական անդամ։
- Շատ քննարկվեց նաեւ այն հարցը, թե ինչու ԲԴԽ նախագահը ներկա չէր հանդիպմանը։ Ձեզ հայտնի՞ են պատճառները։
- Ես չեմ կարող դրա վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անել, բայց ինձ թվում է, որ պարոն Վարդազարյանի բացակայությունը պայմանավորված է նրա արձակուրդում գտնվելու հանգամանքով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT