Ինչ ազդեցություն ունի Սոթքի հանքը ՀՀ տնտեսության մեջ. մեկնաբանում են տնտեսագետն ու պատգամավորը

Քարվաճառում իրականացվող սահմանազատումների արդյունքում Սոթքի ոսկու հանքավայրի մի մասը նախնական տվյալներով մնում է Հայաստանի տարածքում, մյուս մասն անցնում է Ադրբեջանին։ Սոթքի հանքը Հայաստանի տնտեսության համար բավականին լուրջ դերակատարում ունի։ 2007 թվականից հանքը շահագործում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, որի բաժնետերերը ռուս գործարարներ են։ Միայն 2020 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ ընկերությունը վճարելէ 16 մլրդ 264 մլն դրամ հարկ եւ այդ ժամանակահատվածում համարվում է ՀՀ  4-րդ խոշոր հարկատուն։

Ընկերությանն է պատկանում նաեւ Արարատի ոսկու արդյունահանման գործարանը, որի միջոցով էլ Սոթքից ստացվող ոսկու հանքաքարը վերամշակվում եւ արտահանվում է։ Մեր տեղեկություններով, ընկերությունն ընդհանուր առմամբ ունի 1500 աշխատակից։ Ի դեպ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը Հարավկովկասյան երկաթուղու հետ փոխադրման պայմանագիր ունի, որով Սոթքից դեպի Արարատ՝ 369 կմ փոխադրում են իրականացնում, որպեսզի ոսկին վերամշակվի։ Մեր տեղեկություններով, այս պայմանագիրը ՀԿԵ-ի եկամտի մեջ լուրջ դեր է զբաղեցնում՝ հասնելով շուրջ  50 տոկոսի։ Քանի որ դեռեւս բանակցություններ են ընթանում, ուստի այս պահին հստակ չէ, թե որ կողմում հանքի գործունեությունը կծավալվի եւ որ երկրի բյուջեն կգնան հարկերը:

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ տնտեսության մեջ Սոթքի հանքի դերակատարությանը՝ նշեց, որ այն մեր տնտեսության այս պահին գործող ամենախոշոր ոսկու հանքն է։ Նրա կարծիքով՝ հանքի աշխատանքի խաթարումը էական խնդիր կառաջացնի ե՛ւ Վարդենիսի տարածաշրջանում, ե՛ւ Արարատի մարզում, ինչն էլ կուղեկցվի նաեւ տնտեսության այլ ճյուղերի վրա ազդեցությամբ։

Դիտարկմանը՝ շատ է խոսվում, որ հանքը կիսով չափ մնում է հակառակորդի տարածքում, տնտեսագետն արձագանքեց. «Կիսով չափ անցնելու դեպքում հանքարդյունաբերության ոլորտի մասնագետները պետք է ասեն, թե այդ նոր՝ ոսկեբեր երակները որ կողմում են գտնվում։ Եթե գտնվում են ադրբեջանական կողմում՝ սա այլ հարց է։ Դա կնշանակի, որ հանքի մի մասը գտնվում է ՀՀ տարածքում, բայց այդ մասն արդեն շահագործված»:

Նա ընդգծեց՝ նույնիսկ աշխատանքների մասնակի խաթարումը շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության վրա։

Հարցին՝ Սոթքի հանքն ինչո՞վ էազդում տնտեսության մնացած ճյուղերի վրա, Ֆանյանը պատասխանեց. «Մենք դարձնելով ոսկի՝ արտահանում ենք եւ որոշակի արտարժույթ ենք ներգրավում երկիր։ Սա արտաքին առեւտրի հաշվեկշռի վրա կարող է բացասական ազդել, որն էլ իր հերթին կարող է աստիճանաբար ազդել, օրինակ՝ փոխարժեքի վրա»:

Տնտեսագետի խոսքով՝ ընկերությունը նաեւ հանդիսանում է էներգետիկայի ոլորտի ձեռնարկությունների խոշոր հաճախորդ, քանի որ այնտեղ օգտագործվում է մեծ քանակի էլեկտրաէներգիա։ «Այնտեղ օգտագործվում է մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցներ։ Օրինակ՝ Սոթքից երկաթուղու միջոցով հանքաքարը տեղափոխվում է Արարատի ոսկու կորզման գործարան,սա նշանակում է, որ երկաթուղու հասույթը կկրճատվի։ Կազդի նաեւ բենզին մատակարարող ընկերությունների վրա, քանի որ խոշոր հանքագործական մեքենաներ են աշխատում այնտեղ»,- նշեցնա։

Սոթքի հանքը որոշակի արժեշղթա ունի եւ այդ արժեշղթայում ներառված բոլոր օղակներն անմիջականորեն կտուժեն։ Իսկ արդեն երկրորդային՝անուղղակի ազդեցությունը կարող է վերաբերել մանրածախ առեւտրին, այդ տարածաշրջաններում բնակչության սոցիալական մակարդակը կարող է վատթարանալ։

Հարցին՝ 2020-ի 9 ամիսներին ընկերությունը 4-րդ խոշոր հարկատուն է՝ շուրջ 32 մլն դոլար վճարած հարկերով, բացի այդ, ըստ տեղեկությունների՝ ՀԿԵ-ի եկամտի 50 տոկոսը գոյանում է Սոթքից, այս առումով պետական բյուջեն հնարավորություն ունի՞ այդ չափ գումար այլ ընկերություններից վերականգնելու, տնտեսագետը պատասխանեց. «Կարծում եմ 32 մլն դոլար հարկի մեծությունը պայմանավորված է այս տարվա ընթացքում ոսկու բարձր գնով։ Ես չեմ տեսնում այդպիսի նոր ընկերություններ, որոնք կարող են այդքան հարկային պարտավորություններ ձեւակերպել հաջորդ տարի։ Տեղյակ չեմ, թե կոնկրետ ՀԿԵ-ի կառուցվածքում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը ինչ մասնաբաժին ունի, բայց ենթադրում եմ, որ լուրջ մասնաբաժին կունենա»:

Անդրադառնալով հարցին, եթե հանկարծ լուրջ խնդիր առաջանա՝ 1500 աշխատատեղերը վերականգնելի՞ են, Ֆանյանը պատասխանեց. «Բավականին խնդրահարույց է, եթե հաշվի առնենք, որ այդ տարածաշրջանի հիմնական եկամուտներից մեկը հանդիսանում էր Սոթքի հանքի շահագործումը։ Նույնը նաեւ Արարատում գործող ոսկու կորզման գործարանի պարագայում»:

Հարցին՝ ռուսական ընկերությանը ձեռնտու է Հայաստանո՞ւմ, թե Ադրբեջանում գործունեություն ծավալել, նա պատասխանեց. «Չի կարող Ադրբեջանում գործունեություն ծավալել, որովհետեւ իր արտադրական հիմնական հզորությունները Հայաստանի տարածքում են»:

Տնտեսագետի խոսքով՝ եթե հաջողվի ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել ադրբեջանական իշխանությունների հետ եւ շարունակել Հայաստանում գտնվող արտադրական հզորությունների միջոցով շահագործել նաեւ հանքի ադրբեջանական հատվածը, դա կարելի է համարել մեծ ձեռքբերում. «Բայց դա իրատեսական չեմ համարում, որովհետեւ կա որոշակի նախատրամադրվածություն, ստացվում է, որ Ադրբեջանն անուղղակիորեն նպաստում է Հայաստանի տնտեսության զարգացմանը»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը մեր զրույցում ասաց, որ Սոթքի ազդեցությունը ՀՀ տնտեսության մեջ գնահատելիս կարծես մտքի մեջ ենթադրում ենք, որ այդ ազդեցությունը պետք է փոխվի։ «Սոթքը եղել է Հայաստանի ռեզիդենտ, ՀՀ-ում գործունեություն է ծավալել, հարկեր վճարել։ Հիմա, երբ սկսում ենք քննարկել դրա ազդեցությունը՝ մտածում ենք, որ այդ առումով ինչ-որ մի բան փոխվելու է, բայց հիմա բավարար տեղեկատվություն չկա»,- ասաց Մանուկյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը միայն հանքը շահագործողի կողմից վճարվող հարկերն է կորցնելու,եթե այն կիսվի, պատգամավորը պատասխանեց. «Դա ուղղակի հարկային բնույթի ազդեցությունն է։ Չմոռանանք նաեւ, որ Վարդենիսը սահմանափակ հնարավորություններով տարածաշրջան է եղել եւ եթե մի պահ ենթադրենք, որ գործունեության մասով շարունակականությունը վտանգվում է, ապա կլինի նաեւ գործազրկության բավականաչափ մեծ աճ՝ դրանից բխող սոցիալ-տնտեսական որոշակի ազդեցություններով»:

Հարցին՝ հաշվի առնելով, որ ընկերությունը ռուսական է հնարավորություն կա՞ հանքը դարձյալ Հայաստանում շահագործելու, Մանուկյանը պատասխանեց. «Այսօր վարչապետն էլ ասաց, որ այս պահին բանակցություններ են ընթանում։ Բայց բանակցություններն ավելի պինդ էին, երբ երկրում կայունություն կար եւ մակրոտնտեսական ավելի լավ վիճակ։ Հաշվի առնելով, որ ընկերությունը ռուսական է եւ հաշվի առնելով, որ ներկա պահին քարտեզում որոշակի անցնում է այդ սահմանը, մնացած հարցերը արդեն բանակցային մաս են։ Չմոռանանք նաեւ, որ եռակողմ բանակցություններ են՝ Թուրքիայի թաքուն, քողարկված մասնակցությամբ»:

Տպել
4457 դիտում

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը