Երևան
12 °C
Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։ Այս տարի, տարբեր պատճառներով, մրցաշարի մասնակիցների քանակը քիչ էր։ Ուժեղ մրցակցություն կար հիմնականում թեթև ու միջին քաշային կարգվերում, իսկ բարձր քաշային կարգերում մասնակիցների քանակը քիչ էր։ Այդ պատճառով թեթև քաշային կարգերն անցան նորմալ՝ օլիմպիական մրցակարգով՝ 4 մրցանակակիրներով, իսկ բարձր քաշային կարգում պայքարն անցավ շրջանաձև մրցակարգով՝ երեք մրցանակակիրներով։ 92 կգ քաշային կարգում, ընդհանրապես, երկու ըմբիշ հանդես եկավ:
Բոլոր քաշային կարգերում գերազանց հանդես եկան երիտասարդ ըմբիշները, ովքեր վերջին տարիներին իրենց լավ ելույթներով աչքի էին ընկնում Եվրոպայի և աշխարհի երիտասարդական առաջնություններում։
57 կգ քաշային իրեն հավասարը չունեցավ Եվրոպայի 2019թ․-ի չեմպիոն Արսեն Հարությունյանը, ով եզրափակչում պարտության մատնեց մեկ այլ տաղանդավոր երիտասարդ մարզիկի՝ Կարեն Զուրաբյանին։ Օլիմպիական մեկ այլ՝ 65 կգ քաշային կարգում վստահ ելույթ ունեցավ Եվրոպայի երիտասարդների ու պատանիների բազմակի չեմպիոն և մրցանակակիր արտաշատցի Վազգեն Թևանյանը։ Այս քաշային կարգում նրա հիմնական մրցակիցը՝ Վալոդյա Ֆրանգուլյանը պարտվեց Գևորգ Թադևոսյանին ավելի վաղ փուլում։ Եզրափակիչում Թևանյանը պարտության մատնեց հենց Թադևոսյանին, իսկ Ֆրանգուլյանը ստիպված էր բավարարվել բրոնզե մեդալով։
74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը եզրափակչում պարտության մատնեց փորձառու Վարուժան Կաջոյանին։ 86 և 97 կգ քաշային կարգերում անակնկալ տեղի չունեցավ․ հաղթող ճանաչվեցին Հովհաննես Մխիթարյանն ու Մարզպետ Գալստյանը։ 125 կգ քաշային կարգում հաղթողի կոչման համար պայքարում էին բացառապես երիտասարդ ըմբիշները․ վանաձորցի Հովհաննես Մաղաքյանը հաղթեց թե՛ Մարտին Սիմոնյանին, թե՛ Աշոտ Ռուշանյանին և դարձավ Հայաստանի չեմպիոն։ 97 և 125 կգ քաշային կարգերում բացակայում էին հավաքականի լեգիոներներ Խաջիմուրադ Գացալովն ու Լևան Բերիանիձեն, ովքեր չէին կարողացել ժամանել Երևան։
Ոչ օլիմպիական քաշային կարգերից հետաքրքիր մրցակցություն էր ծավալվել 70 կգ քաշային կարգում։ Արտաշատցի Արման Անդրեասյանը եզրափակչում պարտության մատնեց Նարեկ Սիրունյանին։ 61 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Ռազմիկ Պապիկյանը, 79 կգ քաշային կարգում՝ Արման Ավագյանը, 92 կգ քաշային կարգում՝ Սերգեյ Սարգսյանը։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ հատկապես գոհ է 57 և 65 կգ քաշային կարգերում հաղթող ըմբիշների ելույթներից։
Դեկտեմբերի 12-18-ը Սերբիայում պետք է տեղի ունենա ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը։ Կուրղինյանի խոսքերով՝ հավաքականի կազմը պետք է ձևավորվի Հայաստանի առաջնության արդյունքներով, սակայն ավելի հստակություն՝ հավաքականի մասնակցության և վերջնական կազմի վերաբերյալ կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում։ Մարզիչը նշեց, որ մասնակցության դեպքում Գացալովն ու Բերիանիձեն չեն կարողանալու մասնակցել առաջնությանը։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի 2020թ-ի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները.
57 կգ
1. Արսեն Հարությունյան
2. Կարեն Զուրաբյան
3. Սերժիկ Մխիթարյան
3. Վրեժ Գևորգյան
61կգ
1. Ռազմիկ Պապիկյան
2. Հարություն Մանուկյան
3. Նորիկ Հարությունյան
3. Րաֆֆի Արտուշյան
65 կգ
1. Վազգեն Թևանյան
2. Գևորգ Թադևոսյան
3. Վալոդյա Ֆրանգուլյան
3. Մուշեղ Մկրտչյան
70 կգ
1. Արման Անդրեասյան
2. Նարեկ Սիրունյան
3. Հայկ Պապիկյան
3. Գևորգ Մխեյան
74կգ
1. Հրայր Ալիխանյան
2. Վարուժան Կաջոյան
3. Խաչատուր Պապիկյան
3. Դավիթ Գևորգյան
79կգ
1. Արման Ավագյան
2. Ռազմիկ Սիմոնյան
3. Ազատ Կարապետյան
86կգ
1. Հովհաննես Մխիթարյան
2. Համլետ Հախվերդյան
3. Տիգրան Մկրտչյան
92կգ
1. Սերգեյ Սարգսյան
2. Լաբեր Գրիգորյան
97կգ
1. Մարզպետ Գալստյան
2. Կարո Խաչատրյան
3. Տարոն Բարսեղյան
125կգ
1. Հովհաննես Մաղաքյան
2. Մարտին Սիմոնյան
3. Աշոտ Ռուշանյան
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT