Երևան
12 °C
Այսօր՝ նոյեբերի 26-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում տեղի է ունեցել Արցախի հերոս՝ 15 տակ ու 1 ՀՄՄ խոցած Դավիթ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը։ Քաջ սարդարապատցուն հրաժեշտ են տվել հայրենի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը Հայկական ժամանակի հետ զրույցում հայտնեց, որ նոյեմբերի 2-ից Դավթի մասին որեւէ լուր չի եղել։ Նրա փոխանցմամբ, նախնական տվյալներով հենց նոյեմբերի 2-ին էլ Դավիթը մահացու վիրավորում է ստացել։
Մինչեւ վերջին մի քանի օրը Դավթի ծնողները հույս են ունեցել, որ իրենց որդին ողջ է, ուր որ է կզանգի կամ էլ կլսեն նրա հերթական սխրագործությունների մասին լուրը։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ մի քանի օր առաջ են մարմինը գտել։ Գրպանում Դավթի փաստաթղթերն են եղել, բայց համոզվելու համար, որ նա իսկապես Դավիթն է, հարազատներին առաջարկվել է ԴՆԹ անալիզ հանձնել։
«Սպասում էին ԴՆԹ անալիզի պատասխանին, որն էլ երեկ երեկոյան են ստացել։ Դավիթն անհետ կորածների մեջ էր։ Լսել ենք իրենց հրամանատարը իմացել է, որ մահացել են Դավիթն ու ընկերը, բայց հրամանատարն էլ է վիրավորվել ու չի կարողացել տղաների ծնողների հետ կապի դուրս գալ»,- պատմեց Բաբկեն Վարդանյանը։
Դավիթ Լյովայի Գրիգորյանը ժամկետային զինծառայող էր։ Սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով մարտերին Ֆիզուլիի հատվածում, հասցրել էր խոցել թշնամու բազմաթիվ զինտեխնիկա։ Շարունակելով ծառայել հայրենիքին՝ մահացու վիրավորվել էր։
Համայնքապետը Դավիթին մեկ նախադասությամբ հետեւյալ կերպ բնութագրեց․ «Համեստ ընտանիքում մեծացած համեստ տղա»։ Վարդանյանը հպարտությամբ շեշտեց, որ Դավիթը միշտ աչք է ընկել իր դաստիարակությամբ ու խելքով։ Շատ լուրջ, խելացի ու զուսպ տղա է եղել։ «Իմ կարծիքով նրա սխրանքներն իր մասին ամեն ինչ ասում են»,- փաստեց Բաբկեն Վարդանյանը։
Դավիթ Գրիգորյանը ծնողների միակ արու զավակն էր, երկու քույր ունի, երկուսն էլ ամուսնացած են ու արդեն իրենց երեխաներն ու ընտանիքներն ունեն։
Կենդանության օրոք Դավիթն արդեն «Արցախի հերոս» էր։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հոկտեմբերի 4-ին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում էր շնորհել Դավիթ Գրիգորյանին եւ հանձնել «Ոսկե արծիվ» շքանշան:
Դավթի մայրը որդու առաջնագծում մարտնչելու մասին առաջին անգամ տեղեկացել էր Արցախի նախագահի հայտարարությունից։ Նա մորը վստահեցրել էր, թե ծառայությունն ապահով վայրում է անցնում, բայց հանկարծ հեռուստատեսությամբ այլ բան էր հաղորդվել՝ Դավիթը ոչ միայն առաջնագծում էր, այլեւ հերոսական պայքար էր մղում։

Մայր ու որդի
Արցախի երիտասարդ հերոս Դավիթի սխրագործություններին այդ ժամանակ անդրադարձան տարբեր լրատվամիջոցներ։ Դավթի մայրն իրեն այցելած լրատվականներին ցույց էր տվել այն պարգեւները, որոնք ստացել էր կրթության ու սպորտի տարբեր ճակատների առաջնամարտիկը:
Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը ՀԺ-ի հետ զրույցում իրենց նախկին աշակերտին միայն դրական կողմերով էր ներկայացնում՝ լավ ընտանիքից է, կարատեի խմբակ է գնացել, մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթի հաղթողներից մեկն է, շատ լավ է սովորել: Դավիթը Տնտեսագիտական համալսարանի ուսանող էր, ընդունվելուց հետո առաջին ձմեռային զորակոչին էր մեկնել բանակ: Հունվարի 13-ին զորացրվելու էր։
ՀԳ․ Նոյեմբերի 26-ի տվյալներով Դավիթ Գրիգորյանը Սարդարապատ համայնքի արդեն 5-րդ անմահացած հերոսն է։ Ցավոք սրտի գյուղում ունեն նաեւ 4 անհետ կորածներ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT