Պետք է գնանք ու շենացնենք. Լոռիից Արցախ հերթական խումբն է մեկնել

Հայաստանի Վանաձոր քաղաքից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ այսօր հերթական ավտոբուսներն են մեկնել: Ուղեւորների մի մասը վերադառնում էր տարբեր բնակավայրերում գտնվող իրենց տներ, մի մասն էլ՝ Ստեփանակերտ․ կապրեն այնտեղ, որտեղ կտեղավորեն Արցախի իշխանությունները: Ավելի քան 2 ամիս Լոռու մարզում բնակվող արցախցիները գոհ են թե՛ լոռեցիների հոգատարությունից ու ուշադրությունից, թե՛ իրենց ապրելու պայմաններից, բայց ասում են՝ իրենց տունը Արցախում է:

Արմինե Պողոսյանը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից էր։ Տեղափոխվել են Լոռու մարզի Թումանյան քաղաք հոկտեմբերի 3-ին։ «Մեր գյուղից նախ մեզ բերեցին Արարատի մարզի Գետազատ գյուղ, 10 օր այդտեղ մնացինք, հետո տեղափոխեցին Լոռու մարզի Թումանյան քաղաք, ճամբարում էին մեզ տեղավորել: Մինչեւ այսօր մեզ տված ուշադրությունից ու վերաբերմունքից գոհ եմ, չգիտեմ՝ որ մեկն ասեմ, որը չասեմ, բայց մեր հողն է, պետք է գնանք, թեկուզ թուրքը ավելի է մոտիկացել, բայց մենք էլի գնում ենք, գնալու ենք թուրքի հետ հարեւանություն անենք, ուրիշ ճար չունենք»,- ասաց տիկին Արմինեն ու շարունակեց՝ 3 պատերազմ է տեսել, 1-ին պատերազմում զոհվել է ամուսինը, միայնակ 3 երեխա է մեծացրել. «Ասում էի՝ մենք տեսանք կռիվը, գոնե մեր երեխեքը չտեսնեն, բայց, փաստորեն, մեր երեխեքն էլ տեսան, հիմա պետք է պինդ լինենք»:

Վեներա Պողոսյանը եւս Արցախ մեկնողների մեջ է, շուրջ 2 ամիս է, ինչ Թումանյան քաղաքում էր։ Ասում է՝ հույս ուներ, որ հետ կվերադառնան հաղթանակած ու բարձր տրամադրությամբ, բայց գնում է այլ տրամադրությամբ. «Ոչ մեկը չէր պատկերացնում, որ նման բան կարող է լինել, որ մեր հողերը կտայինք նրանց, մեր գյուղն ու տունը կորցնեինք ու ընկնեինք փողոցները»:

Վեներայի ընտանիքը Լոռի էր տեղափոխվել Զարդանաշեն գյուղից: Ասում է՝ հետդարձը շատ դժվար է. «Մեր գյուղն ենք կորցրել, հիմա դիվերսանտները լցված են մեր գյուղում, բայց, մեկ է, մեր հողը մեզ կանչում է, պետք է գնանք ու շենացնենք, որ թուրքը չառիթավորվի ու չասի, թե ղարաբաղցիները չեն գալիս։ Մենք իրենց հակառակ ենք գնում»:

Արցախ մեկնողների մեջ հիմնականում կանայք են, երեխաներ ու տարեցներ: Մեկնողների մեջ կան նաեւ ընտանիքներ, որոնց ո՛չ տունը կա, ո՛չ էլ՝ հարազատ գյուղը: Գնում են՝ նոր տուն կառուցելու, թե ինչպես կանեն, դեռ չգիտեն, բայց վստահ են՝ հայը ստեղծող ու արարող է, նորից կստեղծեն, փոխարենը պետք է վառ պահեն զոհված տղաների հիշատակն ու շարունակեն ապրել հանուն այն տղաների, որոնք իրենց կյանքը չխնայեցին վաղվա համար։

«Մենք պարտավոր ենք չմոռանալ, թե մեր Հայաստանի հայերը մեզ ոնց ընդունեցին ու ոնց են ճանապարհում, մենք մեր զոհված տղերքին չպետք է մոռանանք: Ես բոլորիդ խաղաղություն եմ ցանկանում»,- ասաց 66-ամյա Վլադիմիր Ավշարյանը, որը Մարտունու շրջանի Շեխեր գյուղից էր: Լսել է՝ գյուղը այլեւս չկա, անցել է թշնամուն:

Վլադիմիր պապը երկու տարբերակ է տեսնում՝ կա՛մ Ռուսաստանը արցախցիներին ՌԴ քաղաքացիություն կտրամադրի, կա՛մ էլ Արցախի անկախությունը կճանաչվի, հակառակ դեպքում իրենց անվտանգ ապրելու հարցը դեռ կշարունակի անորոշ մնալ:

«Գնում եմ եղբորս տուն՝ Հերհեր գյուղ, մեր գյուղը չկա, գնում ենք Ղարաբաղ, հլա չենք իմանում՝ մեր գլուխը ինչ կգա, մինչեւ հիմա էլ թուրքերը մեր գյուղի մեջ են։ Ոնց բոլորը, ինչ կանեն, մենք էլ՝ նույնը, մի հարմարություն կգտնենք, մեր ձեռքին բան չկա»,- ասաց Արեւհատ Ավշարյանը:

Լոռու մարզպետարանի հատկացրած տրանսպորտային միջոցներով մինչ օրս Արցախ է վերադարձել ավելի քան 500 քաղաքացի: Մարզում ապաստանած մի քանի հարյուր քաղաքացի էլ վերադարձել է անձնական միջոցներով ու մեքենաներով:

Տպել
1887 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց