«Յուրաքանչյուր հաջորդ ժամի կարող է իրավիճակ փոխվել». ԱԺ-ում շարունակում են քննարկել ռազմական դրությունը վերացնելու հարցը

Ռազմական դրությունը վերացնելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը քննարկելիս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախագծի զեկուցող Գեւորգ Գորգիսյանից հետաքրքրվեց, թե քննարկում ունեցե՞լ են պաշտպանական գերատեսչության հետ՝ հասկանալու համար ռազմական դրությունը հանելու նպատակահարմարությունը: 

Գորգիսյանը պատասխանեց, որ նոյեմբերի 10-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է ԳՇ պետի հետ, այն ժամանակ ԳՇ պետն ասել է, որ իրեն պետք է մոտ 7 օր ժամանակ, որ որոշակի անվտանգային խնդիրներ լուծեն: 

Քոչարյանն արձագանքեց, որ այդ պատասխանը չի նշանակում՝ խնդիրներն արդեն լուծվել են:

ԼՀԿ ներկայացուցիչն էլ հակադարձեց, թե ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ անվտանգության հիմնական հարցերը լուծված են:

«Դուք, բանականաբար, քարտեզը շատ լավ կարողանում եք կարդալ եւ տեսել եք, որ մեր պահպանության ենթակա տարածքները անգամներ մեծացել են, եւ այդ երկարությունը սպասարկելու համար մեր կարողությունները պետք է վերահաշվարկ անենք, իրականացնենք գործողություններ, իսկ դա իրականացնողը պաշտպանական գերատեսչությունն է, եւ դրա համար եմ ասում, որ գերատեսչության կարծիքը հանձնաժողովի համար շատ կարեւոր կլիներ»,- դիմելով Գորգիսյանին՝ ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնվեն, որովհետեւ թեեւ ՌԴ նախագահն ասել է, որ օդը փակ է, անվտանգության խնդիրները եռակողմ պայմանավորվածությամբ լուծում են խաղաղապահ ուժերը, բայց նաեւ մեր բանակն էլ ունի անելիք խաղաղապահների հետ: Ժամանակ է պետք, որ այդ ամենը ներդաշնակվի: 

«Ձեր ասած խնդիրները կապ չունեն ռազմական դրության հետ, այսինքն՝ զորքերի տեղաբաշխում, վերախմբավորում եւ այլն, կարող են արվել նաեւ առանց ռազմական դրության»,- կրկին հակադարձեց Գեւորգ Գորգիսյանը: 

Հանձնաժողովի իմքայլական անդամ, հարակից զեկուցող Արեն Մկրտչյանը պատասխանեց. «Ռազմական դրությունը թե՛ մտցնելու եւ թե՛ հանելու որոշումները երբեք ինքնանպատակ չեն կարող լինել, եւ քանի որ ռազմական դրությունը մտցնելուց առաջ Կառավարությունը բերել է պատշաճ հիմնավորումներ, ես առաջարկում եմ լսել Կառավարության ներկայացուցչին՝ հասկանալու համար վերացե՞լ են հիմքերը, թե՞ ոչ»:

Մկրտչյանն ընդգծեց, որ պաշտպանական գերատեսչության հետ պետք էր քննարկում ունենալ ոչ թե 15 օր առաջ, այլ նախագիծը օրակարգ մտցնելուց անմիջապես առաջ, որ հասկանային՝ ռազմական դրությունը հանելով՝ կհարվածե՞ն, թե՞ չեն հարվածի, որովհետեւ, ըստ Մկրտչյանի, իրավիճակն այնպիսին է, որ յուրաքանչյուր հաջորդ ժամի կարող է իրավիճակ փոխվել: 

Առաջարկ հնչեց նաեւ ոչ թե ամբողջությամբ հանել ռեժիմը, այլ մեղմել այն, հանել որոշ սահմանափակումներ: Գորգիսյանն առաջարկեց, օրինակ, հանել արտագնա աշխատանքի մեկնողներին երկրից դուրս թողնելու հարցը: 

Հարցի քննարկումը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2773 դիտում

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը

Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային

Դալար գյուղի անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար. կասկածյալ երիտասարդը հայտնաբերվել է

Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին

ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության համար այսուհետև կգործի 112 միասնական հեռախոսահամարը

ՀՀ ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքը

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն

ՔՊ վարչությունը մերժել է Հայկ Սարգսյանի առաջադրումը. վերջինս կբողոքարկի

Թրամփը Պաղեստինի և մի քանի այլ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել

Ավտովթար Երևանում. վարորդներն ու ուղևորը վնասվածքներ են ստացել

Տարատեսակ տափակություններով մոլորեցնելու փոխարեն Նարեկը կարող է պատասխանել մեկ պարզ հարցի. Չախոյան

Վրեժից դրդված՝ հայրը ձեռքերով խեղդել է 3-ամյա որդուն, դին տարբեր տեղեր տեղափոխել. նախաքննությունն ավարտվել է

Ինչ եղանակ է սպասվում ՀՀ տարածքում առաջիկա օրերին

Հորմուզ կղզին ուժեղ անձրևներից հետո. տեսանյութ

ԿԳՄՍՆ աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 6 բարձրակարգ երաժշտական գործիք է ձեռք բերել

Վերնաշեն բնակավայրում «խելացի» անասնաշենքը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պապոյանը նոր մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների ներմուծման պայմանների մասին. տեսանյութ

Թուրքիայի Մարմարա ծովը ափից 20 մետրով նահանջել է. տեսանյութ

Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե

Կայացել է Արման Ծառուկյանի և Մեհդի Բուդուլաևի հայացքների մենամարտը. տեսանյութ

Ինչպես է հաշվարկվելու 500.001-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ապահովագրավճարը. Ավանեսյան

Պեկինի թանգարաններից մեկում երեխան կոտրել է 2 կգ կշռով մաքուր ոսկուց պատրաստված թագը. տեսանյութ

Ծնվել է Սուրեն Պապիկյանի որդին

Ինչ են քննարկել Միրզոյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը

Խորհրդակցություն ՄԻՊ աշխատակազմում. Անահիտ Մանասյանը հանձնարարականներ է տվել

Անշարժ գույքեր, 22,6 մլն դրամ ապօրինի եկամուտ և այլն. ինչ է դատախազությունը պահանջում նախկին մաքսային տեսուչից

Սյունիքի մարզի մի մասում ձյան տեղումներ են

ԵՄ հայտարարությունից հետո լիքը մարդ նեղսրտել է. Հարությունյան

Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեսանյութ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Գորիսում ձյուն է տեղում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին մերկասառույց է

Ուսման Դեմբելեն՝ 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ. ՖԻՖԱ

Պարեկային ծառայության համալրման նպատակով դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է. երբ է վերջին օրը