Թրամփը հրահանգել է կազմակերպել Բայդենին իշխանության փոխանցման գործընթացները, թեպետ դեռ պայքարում է

ԱՄՆ-ի Դաշնային իշխանությունները  դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի շտաբին հայտնել են իշխանության փոխանցման պատրաստակամության մասին:

Այս մասին հայտնում է CNN-ը: Սա բավական հետաքրքիր զարգացում է ամերիկյան հետընտրական այս պատմության մեջ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ոչ մի կերպ չէր հաշտվում իր պարտության մտքի հետ եւ քանիցս հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են եւ ինքը կշարունակի պաշտոնավարել՝ «արդարության հասնելով Գերագույն դատարանում»:

«Ընդհանուր ծառայությունների մարմինը (GSA) նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենին տեղեկացրել է, որ վարչակազմը ճանաչում է նրան որպես ընտրություններում հաղթած թեկնածու եւ պատրաստ է սկսել իշխանության պաշտոնապես հանձնման գործընթացը: Այս մասին հայտնի է դառնում ըստ մարմնի գործադիր տնօրեն Էմիլի Մերֆիի` երկուշաբթի կեսօրին ուղարկված նամակի, որը հայտնվել է CNN- ի տրամադրության տակ», - տեղեկացնում է հեռուստաալիքը:

Միեւնույն ժամանակ, հեռուստաալիքի կողմից հրապարակված փաստաթղթում չի նշվում, թե երբ է սկսվելու այս գործընթացը, եւ չկա հստակ ցուցում ժամկետների մասին:

Մերֆին միայն հայտնում է, որ ինքը «կարող է միջոցներ եւ ծառայություններ տրամադրել օգնելու համար (նոր) նախագահին իշխանություն փոխանցելու դեպքում»: Միեւնույն ժամանակ, Մերֆին հավաստիացնում է Բայդենին, որ նա նման որոշում է կայացրել «ինքնուրույն ՝ հիմնվելով օրենքի եւ առկա փաստերի վրա» եւ իր նկատմամբ իշխանության օղակներում երբեւէ ճնշումներ չեն եղել:

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն էլ  հայտարարել է, որ ինքն է հանձնարարել GSA-ին անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է դեմոկրատ թեկնածուին իշխանության հանձնման  նախնական աշխատանքների կազմակերպման համար: Այս հայտարարությանը զուգահեռ, Թրամփը հավելել է.

«Մեր գործը կայուն առաջ է ընթանում, մենքկշարունակենք կոշտ պայքարը, ես վստահ եմ՝ կհաղթենք: Այնուամենայնիվ, մեր լավագույն շահի համար ես խորհուրդ եմ տալիս, որ Էմիլի Մերֆին եւ նրա թիմն անեն այն ամենն, ինչ հարկավոր է նախնական աշխատանքների  համար: Ես նույնը հանձնարարել եմ իմ թիմին եւս»,-գրել է Թրամփն իր Twitter-ում:

Այս հայտարարությամբ Ամերիկայի գործող նախագահը կրկին հավաստել է, որ հրաժարում է ընդունել ընտրություններում իր պարտությունը եւ պահում է միայն իշխանության փոխանցման  գործընթացների ֆորմալությունը:

Սովորաբար, իշխանության փոխանցման գործընթացները սկսվում են ընտրությունների ավարտից անմիջապես հետո, սակայն այս անգամ՝ դրանք բավական հապաղել են: Բայդենի թիմը սպասված լուրը ցնծությամբ է ընդունել: ԱՄՆ-ում իշխանության փոխանցումը Ջոզեֆ Բայդենին կսկսվի համաճարակի եւ ազգային անվտանգության հարցերի մասին քննարկումներով: Այս մասին հայտնել է  Բայդենի շտաբի՝ իշխանության փոխանցման հարցերով գործադիր տնօրեն Յոհաննես Աբրահամը:

«Առաջիկա օրերին իշխանության փոխանցման շտաբի պաշտոնատար անձինք հանդիպումներ կսկսեն դաշնային պաշտոնյաների հետ: Կքննարկվեն համաճարակի հարցերը, մեր ազգային անվտանգության շահերը լիովին կքննարկվեն: Մենք նաեւ մտադիր ենք ամբողջական պատկերացում կազմել Թրամփի վարչակազմի կողմից պետական ինստիտուտները կործանելու փորձերի մասին,- ասել է Աբրահամը:

Նա չի բացատրել, թե ինչ նկատի ունի «կործանարար» ինստիտուտներ ասելով:

Բայդենը, նախնական տվյալներով, հաղթել է նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում:

Բայդենի շտաբի խոսնակ Էնդրյու Բեյթսը այս ամենի համատեքստում ներկայացրել է, թե որ գործիչներին է Բայդենը պատրաստվում նշանակել ԱՄՆ-ի վարչակազմի առանցքային պաշտոններում:

Ըստ Բեյթսի, Պետքարտուղարի պաշտոնը կարող է ստանձնել Թոնի Բլինկենը, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական կարող է դառնալ Ջեյք Սալիվանը, Ազգային անվտանգության վարչության պետը` Ալեխանդրո Մայորկասը, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը՝ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչը՝ Ջոն Քերին:

Միացյալ նահանգների պաշտպանության նախարարությունից (Պենտագոն) հայտարարել են, որ իրենք եւս ստացել են Բայդենին իշխանության փոխանցման գործընթացների մեկնարկի մասին ազդակը:

Պենտագոնից հայտնել են, որ GSA- ն արդեն կապվել է գերատեսչության, ինչպես նաեւ Բայդենի ներկայացուցիչների հետ:

«Նախարարությունը ծանուցագիր է ստացել այն մասին, որ նախագահի լիազորությունների փոխանցման մասին օրենքի համաձայն, Գլխավոր ծառայությունների վարչության պետը որոշակի ռեսուրսներ եւ ծառայություններ է տրամադրել Բայդենի եւ Հարիսի անցումային շտաբներին»,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ:

Համապատասխան գերատեսչություններին եւ ծառայություններին նաեւ անձնապես հրամաններ արձակելուց զատ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր խոստացել է, որ շուտով խոշոր դատական գործընթաց է սկսվելու, որը կբացահայտի ընտրակեղծիքների մանրամասները:

«Մեր մեծ դատավարությունը, որը ամենաչնչին մանրամասնություններով բացահայտում է բոլոր ընտրակեղծիքները եւ անգամ ավելին, շուտով կներկայացվի: Կեղծվա՛ծ ընտրություններ», - գրել է նա իր Twitter- ում:

Այսպիսով, նա մեկնաբանել է Politico-ի եւ Seven Letter Insight-ի անցկացրած հարցման արդյունքները, որը ցույց է տվել,  որ Թրամփի կողմնակիցների 79% -ը կարծում է, թե ընտրությունները «գողացվել են»:

«Նրանք 100% ճիշտ են, բայց մենք պայքարում ենք ամբողջ ուժով», - հավելել է նախագահը:

Հարցումն անցկացվել է 2020 թ.-ի նոյեմբերի 10-ից 19-ը հանրապետության 1500 ընտրողների շրջանում, սխալի սահմանը 2,5% է նշվում:

Այս բոլոր հայտարարություններից եւ տեղեկություններից հետո Նեվադայի Գերագույն դատարանն այսօր հաստատել է նահանգի ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ այնտեղ հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, հաղորդում է Associated Press- ը:

Այսպիսով, Բայդենը նահանգից ստանում է բոլոր 6 ընտրիչների ձայները:

Սա երրորդ առանցքային նահանգն է, որը պաշտոնապես հաստատել է Բայդենի հաղթանակը վերջին 24 ժամվա ընթացքում ՝ Փենսիլվանիայից (20 ընտրիչ) եւ Միչիգանից (16 ընտրիչ) հետո:

Թրամփի փաստաբաններն արդեն դատական տասնյակ հայցեր են ներկայացրել ՝ քվեարկության հաշվարկի կարգի կամ ընտրությունների արդյունքների օրինականության դեմ վիճարկելու համար, սակայն մինչ այժմ որեւէ հայց չի բավարարվել:

ԱՄՆ հաջորդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին երկրի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններ էին: Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփը եւ երկրի նախկին փոխնախագահ, դեմոկրատական Ջոզեֆ Բայդենը պայքարում էին պետության ղեկավարի պաշտոնի համար: Ընտրությունների արդյունքներով Ջո Բայդենը բացարձակ, երբեւէ անգերազանցելի ռեկորդ է սահմանել՝ ԱՄՆ-ի ամբողջ պատմության մեջ գրանցելով քվեների ամենաբարձր տոկոսը: Նա հաղթել է նաեւ ընտրիչների մեծ թվով ձայներով:

Ստանձնելով նախագահի աթոռը, Բայդենը կլինի ԱՄՆ-ի պատմության ամենատարեց առաջնորդը, նա 78 տարեկան է, նախորդ ամենատարեց առաջնորդն էլ Թրամփն էր՝ 74 տարեկան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1924 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել