Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով կդիմեն ՍԴ. ԱԺ խորհրդի նիստն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի խորհրդի նիստը: 10 կողմ, 4 դեմ, 0 ձեռնպահ ձայներով որոշում կայացվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ 

Խորհրդի 18 անդամներից նիստին մասնակցում էին 14-ը՝ 10-ը «Իմ քայլից», 4-ը՝ «Բարգավաճ Հայաստանից»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները չէին ներկայացել: Գագիկ Ծառուկյանը եւս ներկա չէր նիստին։ Նախորդ անգամ եւս նա չէր եկել նիստի, այդ պատճառով էլ հարցի քննարկումը տեղի չէր ունեցել: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ երկրորդ անգամ չներկայանալու պարագայում նիստը տեղի է ունենում առանց այն պատգամավորի, ում վերաբերյալ քննարկվում է հարցը: 

Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու հիմքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունն է՝ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեության մասին: Սահմանադրության 95-րդ հոդվածը արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ պաշտոն ունենալ առեւտրային կազմակերպություններում:

Նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեցին ԲՀԿ խմբակցության պատգամավորները: «Ակնհայտ քաղաքական որոշում ընդունվեց։ Քվեարկեցին կողմ, որ ուղարկեն Սահմանադրական դատարան՝ այդ մանդատից զրկելու միջնորդությունը։ Եվ այն, ինչ այսօր լսեցինք խորհրդի նիստում, ակնհայտորեն ցույց տվեց, որ սա քաղաքական հետապնդման տարրեր են։ Ոչ թե տարրեր են, այլ ակնհայտ դարձավ, որ սա բացահայտ քաղաքական հետապնդում է առանց ոչ մի վերապահման»,- հայտարարեց պատգամավոր Արման Աբովյանը: 

Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց՝ այն ինչ տեղի ունեցավ այս խորհրդի նիստում, դա նույնիսկ սյուրռեալիզմ չէր, դա աբսուրդի գագաթն էր, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարը որեւէ հիմնավորում չբերեց, թե ինչու պետք է Ծառուկյանին զրկել մանդատից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5609 դիտում

ՌԴ-ն ցանկանում է չեղարկել «Պռոշյանի» կոնյակի գործարանի արտադրանքի ներմուծման լիցենզիան

ՏԿԵ փոխնախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքը

ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է

Նոր Գեղի բնակավայրում Կառավարության աջակցությամբ հիմնվել է 5,2 հա պղպեղի ջերմատուն. այցելել է վարչապետը

Բա Հայաստանի ընտրված վարչապետին «ցիլոյով մարդ» դիմելը հոպարի զարմիկի խոսո՞ւյթ է. Եղոյան

Իրանցիները փողոցներում տոնում են ԱՄՆ-ի հետ կնքված երկշաբաթյա հրադադարը. տեսանյութ

Առաջարկել եմ ջերմոցների և գյուղատնտեսական նպատակներով ջրավազանների կառուցման դեպքում նվազեցնել տեղական տուրքը

Ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾ-ն զգուշացում է հրապարակել

Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև զինադադարը

Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը ծանոթանում է աշխատանքներին. տեսանյութ

Բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

Պարզվեց՝ փոքրիկ խմբակի փոքրիկ հավաքն ինքնաբուխ է եղել, պարզապես մասնակիցները չգիտեն՝ ինչից է «ինքնաբխել»

Հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրամիջոցներ. 4 անձ ձերբակալվել է. տեսանյութ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Ախր ո՞նց չվախենամ. վախենում եմ՝ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ. վարչապետ

Իրանին հասցվող հարվածները 2 շաբաթով դադարեցվում են. Իսլամաբադում բանակցություններ կմեկնարկեն

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին նվիրված հանդիպում է տեղի ունեցել ԱԳՆ-ում

Եղե՛ք զգոն և հետևե՛ք պաշտոնական հաղորդագրություններին․ սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ

Բախման հետևանքով երկաթբետոնե սյունն ընկել է «Հոնդա»-ի վրա․ մանրամասներ բեռնատարի մասնակցությամբ վթարից

Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակներ են ֆիքսվել Եղեգիսի անտառապետությունում․ տեսանյութ

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա

Սուրբ Հովհաննես մատուռը բարձրացած քաղաքացին սարալանջին ընկել, վնասել է ոտքը

Ձեր այսօրվա «հուժկու» ակցիան ԱԺ-ի դիմաց տեսե՞լ եք․ 3+1 փոքրիկ խմբակի մասին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հեղուկ վառելիքով բեռնված «Howo»-ն կոտրել է կամրջի երկաթե ճաղավանդակը, վնասել 4 մեքենա

Թեհրանը չի ընկրկի Թրամփի քարե դարի հռետորաբանության դեմ․ Մոհամմադ Ռեզա Արեֆ

Արսեն Թորոսյանը մասնակցել է Ղարաբաղից տեղահանված կանանց հետ քննարկմանը

ԿԳՄՍՆ ներկայացված դրամաշնորհային 278 հայտից 126-ը հաստատվել է՝ 727 մլն 290 հազար դրամ ֆինանսավորման ծավալով

Արհեստական բանականությամբ կամ այլ լուծումով գեներացված նյութ հեռարձակելիս պարտադիր պետք է այդ մասին մակնշվի

ԱԺ-ն ընդունեց ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը

Ո՞ւր ա ուժդ, արա՛. քյալլեքը թափած է լրիվ. զանգել են Պուտինին, ասել՝ մենք ստեղ ոչ մի բան ենք, գոնե մի բան ասա

ԱԲ-ով գեներացված «ուժեղ տղու» գեներացրած փոքրիկ խմբակն էլ իր պես արհեստական է․ չգիտեն՝ ինչի համար են պայքարում

Քրեական ու համայնքային ոստիկանները կանխել են հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից

Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի և այլևս երբեք հետ չի բերվի․ Թրամփ

Փոխվարչապետն ու «Վեոլիա»-ի փոխնախագահը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը

«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը հարձակման է ենթարկվել․ Իրանը թևավոր հրթիռներ է կիրառել

Ուժեղ հանրահավաքը 400 մարդու էլ չի կարողացել հավաքի․ եթե սա է ընդդիմության ուժեղ մասը, բա մնացածն ի՞նչ օրի են

25 մլն դոլարից ավելի ներդրում սպասում է այս կարգավորմանը. ջերմատնային տնտեսություն կառուցելու տուրքը կնվազեցվի

Մինչև 2030 թվականը բուհերի ընդունելությունը կկատարվի գործող ընթացակարգով․ քննարկում ԱԺ-ում

Գորայքում առանց համապատասխան թույլտվության քար է արդյունահանվել․ վերականգնվել է 7․3 մլն դրամ վնասը

2024-ին ԶՈՒ-ում թոքաբորբի հետևանքով մահացության որևէ դեպք առհասարակ չի արձանագրվել, ապատեղեկատվություն է․ ՊՆ