Արցախցիները ՄԻԵԴ-ում հաջողության կհասնեն միայն իրենց գույքի և սեփականության վկայականի պահպանման դեպքում. Ղազարյան

Արցախյան պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ պարզ դարձավ, որ հայկական մի շարք բնակավայրեր հանձնվելու են Ադրբեջանին, արցախցիներից շատերը տեղահանումից առաջ սկսեցին այրել իրենց տները՝ չցանկանալով, որ իրենցից հետո այնտեղ ադրբեջանցիներ ապրեն։ Մարդկայնորեն հասկանալով նրանց ցավն ու դրությունը՝ մի շարք իրավաբաններ հորդորեցին չդիմել նման ծայրահեղ քայլերի, պահպանել ինչպես գույքը, այնպես էլ դրանց սեփականության վկայականները՝ հետագայում իրավական մեխանիզմներով իրենց իրավունքների լիարժեք պաշտպանության համար։

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը եւս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ տներն ու վկայականները այրելը սխալ է, որովհետեւ դրանց առկայության դեպքում է միայն հնարավոր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հասնել սեփականության իրավունքի խախտումների արձանագրման։ «Իրավունքը քաղաքականությունից տարբերվում է հենց նրանով, որ ունիվերսալ կատեգորիա է եւ կախված չէ նրանից, թե ով է պետությունը վերահսկում, այն բոլոր դեպքերում չի կարող կորչել»,- ասաց Ղազարյանը։

Թեմայի վերաբերյալ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն Ղազարյան, արցախցիների տների սեփականության վկայականների պահպանումը հետագայում որտե՞ղ եւ ի՞նչ ընթացակարգով է օգնելու պաշտպանել նրանց իրավունքները։

- Այնպես, ինչպես 1992-94 թվականների տեղահանվածները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հասան հաջողության, ընդ որում, թե Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից տեղահանվածները, նույն մեխանիզմով եւ նույն սկզբունքներով այս մարդիկ կհասնեն հաջողության, բայց դրա համար պետք է սեփականության վկայականները պահվեն, եւ տները չոչնչացվեն։ Սեփականության իրավունքը, անկախ նրանից՝ պետության իրավազորությունն է փոխվում, թե պետություններն են փոխվում, ունիվերսալ է։

-Հատկապես ո՞ր փաստաթղթերը կարող են կարեւոր դերակատարում ունենալ։

-Ցանկացած փաստաթուղթ, որ հանրային իրավունքի ուժով ցույց է տալիս, որ այդ տունը, մեքենան, հողամասը կամ այլ գույք պատկանում է տվյալ անձին։ Այն, որ տները վառում են, սխալ է, սեփականության իրավունքը չի կորչում այդ տարածքների հանձնմամբ։ Ապագայում բանակցություններ են սկսվելու պայմանագրի շուրջ, եւ պայմանագիրը բաղկացած է լինելու մի քանի գլխից։ Դրանցից մեկը վերաբերելու է մարդու իրավունքներին՝ իր բոլոր բաղադրիչներով, մյուսը՝ փախստականների վերադարձին։ Մարդու իրավունքների գլխում խոսքը հենց գույքային իրավունքի մասին է լինելու, փախստականների առումով պետք է արձանագրվի՝ եթե հնարավոր է, մարդը գա, իր տանը ապրի, իսկ եթե Ադրբեջանը չի տալիս նման երաշխիք, նշանակում է, որ պետք է փոխհատուցի։

Սրանք ապագա բանակցությունների հիմքեր են, որ կամ քաղաքական, կամ իրավական գործընթացով պիտի լուծվեն, բայց դրա համար մարդիկ պիտի կարողանան վկայականներ ցույց տալ։ Քանի որ ստատուս-քվոն արդեն վերացել է, Հայաստանն ու Ադրբեջանը մտնում են իրավական դաշտ, եւ այստեղ արդեն պահանջատերը ՀՀ-ն է, եթե այն ժամանակ Ադրբեջանն էր, հիմա ՀՀ-ն է լինելու, եւ պետք է իրազեկել քաղաքացիներին, որ իրենց սեփականության վկայականները պահեն եւ գույքը չվնասեն։

-Օրերս Ադրբեջանը հայտարարեց, որ տների այրման առիթով փոխհատուցում է պահանջելու Հայաստանից։ Իրավական այդպիսի հնարավորություն կա՞։

- Իրավական մեխանիզմը, որի մասին հայտարարում է Ալիեւը, տեսական շատ քիչ հնարավորություն ունի, մեծամասամբ դա քաղաքական դեմարշ է։ Եթե այդ մարդիկ լքել են իրենց տները, դա այն պատճառով է, որ նրանց կյանքը եւ անվտանգությունը երաշխավորված չէ Ադրբեջանի կողմից, իսկ դա հաստատված փաստ է միջազգային տրիբունալների, մասնավորապես, ՄԻԵԴ-ի կողմից, ամբողջ աշխարհը գիտի այդ մասին։

- Իսկ պատերազմի ընթացքում կրած գույքային վնասները պատկերող լուսանկարները ե՞ւս կարող են ապացուցողական նշանակություն ունենալ։

- Վնասի վերաբերյալ լավագույն ապացույցները, իհարկե, դատավարական արձանագրումներն են քննիչների կողմից, բայց հիմա գույքի վնասման ցանկացած լուսանկար կամ հանրային մարմինների արձանագրում կամ ԶԼՄ հաղորդում կարեւոր ապացույցներ են։

- ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ի՞նչ անելիքներ ունի այս ուղղությամբ։

-Շատ-շատ անելիքներ, որոնց համար տասնամյակներ պետք կգան։ Այս կառույցը զբաղվում է փախստականներին օգնություն տրամադրելով, դիտարկում՝ մոնիթորինգ անելով։ Սեփականության հարցերը, իհարկե, իրավական լուծում են պահանջելու, գրասենյակը որոշում կայացնող չէ, բայց միջազգային կարեւոր մանդատ ունի եւ խնդիրները միջազգային դաշտում բարձրացնելու կարեւոր օղակ է, ուստի լավ է, որ ներգրավված է լինելու այս գործընթացներում։

Մենք պետք է վերացնենք մեր ապատիան, անվստահությունը միջազգային իրավունքի նկատմամբ։ Մենք այս ճանապարհով արդեն մեկ անգամ անցել ենք՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» կամ «Չիրագովն ու մյուսները ընդդեմ Հայաստանի» գործերով։ Դրանք գլխադասային գործեր են, որոնցից յուրաքանչյուրի հետեւում հարյուրավոր գործեր կան։ Կարեւորն այն է, որ սկզբունքները եւ մեխանիզմները մշակվել են, նույնիսկ Նախարարների կոմիտեն է նշել, որ այդ վճիռների լիարժեք կատարման  հնարավորություն կլինի միայն ապագայում՝ խաղաղության պայմանագրի առկայության դեպքում։ Փաստորեն, դա ասվել է դեռ 90-ականներին, եւ այդ դատական ակտերը կամ դրանց կատարողական վարույթներում կայացված եզրահանգումները կարծես թե այսօրվա համար էին գրված։ ՄԻԵԴ դատավորները, ապագային նայելով, նշմարել են այն մեխանիզմները, որոնցով այսօրվա խնդիրները պետք է լուծվեն։

Նշենք, որ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը Եվրոպական դատարան է ներկայացվել 2005 թվականին Ադրբեջանի Հանրապետության 6 քաղաքացիների կողմից։ Նրանք պնդել են, որ 1992 թվականից հետո իրենց թույլ չի տրվել վերադառնալ Լաչինի շրջան, ինչի հետեւանքով չեն կարողացել օգտվել այնտեղ գտնվող իրենց բնակելի տներից եւ գույքից։ Որպես գույք նրանք մատնանշել են, օրինակ, իրենց տնօրինած խանութը, սրճարանը, հողակտորները, փեթակները, բազմաթիվ անասունները եւ ներկայացրել են դրանց վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ եւ վկայություններ։ Դիմումատուները նշել են նաեւ, որ իրենք չեն ստացել որեւէ հատուցում իրենց այդ կորուստների համար: Մի քանի տարվա քննությունից հետո 2015, ապա՝ 2017 թվականներին ՄԻԵԴ-ն ի վերջո արձանագրել է, որ տեղի են ունեցել սեփականության պահպանման, անձնական եւ ընտանեկան կյանքի հարգման եւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտումներ եւ Հայաստանին պարտավորեցրել է 6 ադրբեջանցիներից յուրաքանչյուրին վճարել 5000 եվրո որպես նյութական եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ 28.642.87 ֆունտ ստեռլինգ՝ դատական ծախսերի համար։

Մեկ այլ՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով» ՄԻԵԴ-ն արձանագրել է ՀՀ քաղաքացու իրավունքների նույնանման խախտումներ։ Խոսքը Գյուլիստան գյուղի բնակիչ Մինաս Սարգսյանի մասին է, որը դիմումով պնդել է, որ 90-ականներին հեռանալով իր բնակավայրից՝ հետագայում չի ունեցել հնարավորություն այնտեղ վերադառնալու, իր գույքը տնօրինելու, մուտք ունենալու ծնողների գերեզմաններ։ Սարգսյանը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր եւ նշել, որ տեղի ունեցածի համար չի ստացել փոխհատուցում, չի կիրառվել նաեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց։ Եվրոպական դատարանը, ճանաչելով նրա իրավունքների խախտումները, Ադրբեջանին պարտավորեցրել է Սարգսյանի իրավահաջորդներին վճարել 5000 եվրո որպես նյութական եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ 30 հազար եվրո՝ դատական ծախսերի համար։

Տպել
1783 դիտում

Ֆիորին France 3-ի եթերում չկարողացավ զսպել հուզմունքը Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգի կատարման ժամանակ (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է անմահացած ժամկետային զինծառայող Վահան Աղախանյանի ընտանիքին

Ցավում եմ, որ այս բարձրագույն կոչումը հանձնում եմ ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ Ձեզ, և հանձնում ենք հետմահու. Փաշինյան

Պետական սահմանում պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ

Ֆրանսիական Ալպերում ձնահյուսի պատճառով չորս մարդ է մահացել

Օտարերկրացի ապագա բժիշկները 100+33 ծառ տնկեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Իսպանիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները մասնակցել են նացիզմից Եվրոպայի ազատագրման օրվա միջոցառմանը

Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ հրապարկումներն ուղարկվել է ԱՀ ոստիկանություն

Հետախուզվողը հայտնաբերվեց Հանրապետության հրապարակում

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում կվերսկսվի երեխաների ընդունելությունը

Գյումրիում կարդիականացվի փողոցային լուսավորության համակարգը

Ներքին Հանդ-Ծավ ճանապարհից 20-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Ադրդեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել, լուրը չի համապատասխանում իրականությանը. Info chechk

Նիկոլ Փաշինյանն Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին

Շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ

«Mitsubishi montero»-ն ընկել է Ասկերանի գետը. մեքենայում նաև վարորդի 80-ամյա տատն է եղել

Սփյուռքահայ բժիշկները հայրենիքի համար ծանր ժամանակահատվածում եղել են թիկունքի զինվորները

Քրեական գործ է հարուցվել Երևանում հնչած կրակոցների դեպքի առթիվ. սպանվածը 1984 թվականին ծնված տղամարդ է

Կայացել է «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 աստիճանով. լեռնային շրջաններում ձյուն է սպասվում

Պուտինը Հայրենական պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին. «Արմենպրես»

Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակին

Շատինցի տղամարդն ու գյուղի անասնապահը արջ են սպանել

«Շուշիս». Ստեփանակերտում բացվել է բերդաքաղաքի հայկականությունը փաստող հետազոտությունների ցուցահանդես. «Արցախպրես»

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 2087 հա տարածք

Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքը ճշտվում է. լուսանկարի կինը ողջ ու առողջ է. դեսպանություն

Պետք է համախմբվենք, չկորցնենք հույսը, որ Շուշին հետ բերենք. Սասուն Միքայելյանն ու ԵԿՄ-ն այցելել են Եռաբլուր

Արցախի ՄԻՊ-ն առցանց հանդիպում է ունեցել «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հկ-ի ներկայացուցիչների հետ

Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին մեքենան ձորն է ընկել. տուժածը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Նախագահ Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք. ստացիոնար բուժում է ստանում 16 մարդ

Դեպքի վայր ժամանած փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Կորոնավիրուսի 411 նոր դեպք է հաստատվել. առողջացել է 814, մահացել՝ 16 մարդ

ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ, Լարսը բաց է

Տուն, վագոն-տնակ, անասնագոմ. հրդեհի 5 ահազանգ ՀՀ մարզերից

Կրակոցներ Երևանում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր. shamshyan.com

Արկադի Տեր -Թադևոսյանին Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել

Արտենիի կամրջից մեքենան ձորն է գլորվել. տուժածների վիճակը ծանր է

Երևանի Մարգարյան փողոցում ծայրահեղ անընդունելի և դատապարտելի դեպք է տեղի ունեցել. Հակոբ Կարապետյան