Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը

Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել: Նա վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանը մեծ ավանդ կներդնի՝ ընդլայնելու փոխշահավետ գործակցությունը երկու բարեկամ երկրների միջև: «Մեր երկու երկրներն ունեն ամուր ու խոր հարաբերություններ, համագործակցության մեծ հնարավորություններ և ներուժ: Մենք ապացուցել ենք, որ կարող ենք լինել լավ գործընկերներ»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Դեսպան Ֆան Յունը Հայաստանի նախագահին է փոխանցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքը: Նշելով, որ Հայաստան ժամանելուն պես մեծ հյուրընկալություն է զգացել՝ նորանշանակ դեսպանն ասել է, որ երկու երկրներն ունեն բարեկամության երկար տարիների լավ ավանդույթներ և ակնկալում է շարունակել ամուր և բարեկամական հարաբերությունների զարգացումը:

Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության օրակարգի շուրջ: Նրանք կարևորել են փոխգործակցության ընդլայնումը նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, ինչպես նաև բազմաթիվ այլ ոլորտներում: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Չինաստանից Հայաստան ուղիղ օդային հաղորդակցության, նաև մեր երկրի տարածքով դեպի ԱՄՆ կամ Եվրոպա տարանցիկ թռիչքների հնարավորությունը: Կարևորվել է նաև համագործակցությունը զբոսաշրջային ոլորտում:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքներին և այդ համատեքստում ստեղծված իրավիճակին:

Տպել
853 դիտում

Տեղյակ ենք եղել որոշումից, հարգանքով ենք վերաբերվում դրան. «Հայաստան» խմբակցության հայտարարությունը

Չիլիի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Զեմֆիրա Միրզոևան սառեցնում է անդամակցությունը «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, սակայն մանդատը վայր չի դնում

Շարունակում ենք մնալ կարծիքին՝ հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ նիստերը, արդիական են նաև այսօր. Ելենա Կիրակոսյան

Ներողություն եմ խնդրում քաղաքացիներից, ում հույսերը չարդարացվեցին. Ստամբուլյանը՝ մանդատը վայր դնելու մասին

Հայ ռեժիսորի ֆիլմն ընդգրկվել է Իտալիայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում

Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմում են ներկայացրել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալայզիայի վարչապետին

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Վեց ամիս ժամկետով կարգելվի ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը

Կեղծ լիցենզիայով և շինծու տվյալներով տարածվում են ներդրումային առաջարկներ. ԿԲ-ն զգուշացնում է

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան նոր ֆոտոշարք է ներկայացրել

ՀՀ գլխավոր դատախազությունը մեկնաբանել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ մամուլի հրապարակումները

Տաշիրում ծեծի ենթարկված տղամարդը 6 օր անց բժշկական կենտրոնում մահացել է. կա կալանավորված (տեսանյութ)

Շուշիի և Մարտունու ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է

«Նկատողություն» տույժ է նշանակվել երկու դատախազի նկատմամբ

Ինչու է դատավոր Դավիթ Բալայանը հրաժարվել պաշտոնի առաջխաղացումից

Թուրքիան նախապատրաստվում է ցամաքային գործողության Սիրիայում. թուրքական մամուլ

Վերանորոգվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերին հատվածի շինությունը (լուսանկարներ)

8 ժամով կդադարեցվի Նոր Խարբերդի և Այնթապի որոշ հասցեների ջրամատակարարումը

Փոխանցել է փաստաթղթեր, ծառայության մասին տվյալներ, ստացել՝ 20 հազար դոլար. պետական դավաճանության նոր դեպք (տեսանյութ)

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է ֆրանսիացի պաշտոնյաների հետ

Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով, նշանակում է՝ կազմը պետք է լինի նույնը

«Իմ հոգին». Սաթի Սպիվակովան Մասիս սարի լուսանկարն է հրապարակել

Մայակովսկի գյուղում ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա

Բայրամովն ու Ռիքերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը և տարածաշրջանային իրավիճակը

Ադրբեջանի ԶՈՒ-ն այս գիշեր ևս կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կորուստներ չկան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Երևանում 9 ժամով փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի-Լուսավորիչ ամբողջ հատվածի երթևեկությունը

«Զինվորի տուն»-ն այսօրվանից աղոթքի սրահ ունի

Եթե Ադրբեջանն Արցախում գործադրի ռազմական ուժ, կնշանակի՝ ունի համաձայնություն, և հակագործողություններ չեն լինի. քաղաքագետ

Վթարային ջրանջատում Արարատի մարզում․ 8 ժամով ջուր չի լինի Նոր Խարբերդի և Այնթապի որոշ հասցեներում

Աննա Հակոբյանն այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ (տեսանյութ)

Առանց արտահանման լիցենզիայի և պետական վերահսկողական ակտի ՀՀ-ից 3-րդ երկրներ է արտահանվել շուրջ 28տ կերամիկական թափոն

Ոլորտն իրոք կանոնակարգման կարիք ունի. մարզերում հրավառությունների հաճախականությունը և դրա հետևանքով առաջացող խնդիրները

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2724 խախտում

Պարահոկեյի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը (տեսանյութ)

Վստահ եմ՝ Փաշինյանի մեղադրանքը ՀԱՊԿ-ին տեղին է, անգամ՝ մեղմ. ՀՀ-ին օգնելը Կրեմլի հերթական մանիպուլյացիան է. Միսկարյան

Երիտասարդը ինքնաշեն գրիչ-ատրճանակով անզգուշաբար կրակել է ոտքին

1 ոսկե և 2 արծաթե մեդալ հրաձգության Լեհաստանի բաց առաջնությունից