Երևան
12 °C
Զորահավաքը չի կատարվել, դրա համար պատասխանատու են երկրի ղեկավարը, պաշտպանության նախարարը, զինվորական կոմիսարիատը եւ տարածքային կառավարման նախարարը, ոչ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության վարչության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
«Սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի Հանրապետությունն իր լրահամալրման պլանն իրականացրել է 78 տոկոսով, ՀՀ-ն՝ 52 տոկոսով։ Իսկ դա պետք է իրականացնեին 40 ժամվա ընթացքում: Այստեղից ծնվել են մեր բոլոր խնդիրները։ Այստեղ եւս մի հանցագործություն է կատարվել, որ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը»,- ասաց Հակոբյանը։
Նա նշեց, թե դա բանակի բոլոր գործընթացներից ամենից բարդն է։
«Ազնիվ պետք է լինեք, երբ քաղաքական իշխանությանը մեղադրում եք սրա համար, նաեւ զինվորականներն ունեն որոշակի սխալներ, սխալների մի մասն օբյեկտիվ է, մի մասը՝ սուբյեկտիվ։ Օբյեկտիվն այն է, որ այնտեղ, որտեղ պետք է լրահամալրում իրականացվեր, հակառակորդի կողմից ենթարկվել է լուրջ հրետակոծման, եւ ԱԹՍ-ները թույլ չեն տվել անձնակազմի ընդունման կետերը բացազատել եւ լիարժեք կատարել։ Հրամանատարները պետք է արագ որոշում կայացնեին եւ համալրման ձեւը փոխեին»,- նշեց նախկին պաշտոնյան։
Նրա խոսքով՝ պատերազմի 3-րդ օրը երկրի վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը եւ կամավորականներին ուղարկել առաջնագիծ։
«Չեն կարող հերքել, որովհետեւ պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են այդ գործընթացի համար եւ գիտեն, որ գալու է ժամանակը, եւ այդ գործառույթը չկատարելու համար պատասխան պետք է տան, խոսակցությունը ձայնագրել են։ Առաջին օրվանից Արցախում էի. կամավորական ջոկատները գալիս են, փայլուն տղերք են, որեւէ սպառազինություն, հանդերձանք չունեն։ Զորամասերում նրանց համար նախատեսված որևէ հանդերձանք եւ սպառազինություն չկա։ Գալիս են երկրի նախագահի մոտ, մի ժամ խոսում են իրենց հայրենասիրության մասին, նախագահն ուղղորդում է բանակի հրամանատարի մոտ, գնում են, այդքան զբաղեցնում հրամանատարին, թե ինչքան իրենք հայրենասեր են եւ ինչի համար են եկել։ Բանակի հրամանատարը պետք է մտածի՝ ինչ ճարի, որ բերի իրենց սպառազինի եւ ուղարկի։ Ինչ-որ մի ձեւ հարցը լուծում են»,- նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ջոկատների մի մասին ուղարկել են ՊԲ 9-րդ պաշտպանական շրջան (Ջաբրայիլ)՝ պաշտպանություն իրականացնելու, նրանք հրաժարվել են՝ ասելով, որ ցանկանում են Ասկերանում կռվել։
«Մարդ, որը չունի կապի համակարգ կռվող անձնակազմի հետ, ներդաշնակված չէ, ինչպե՞ս նա պետք է կռվի։ Առաջին իսկ մարտի ժամանակ մի մասը կոտորվում էր, մյուս մասը՝ խուճապահար փախչում։ Պատերազմի 5-րդ օրն արդեն Արցախում 1500 հոգի մարդ ունեինք փախած, որոնք մեկուսացվել են, որպեսզի չվերադառնան Հայաստան եւ խուճապ չառաջացնեն։ Այդքան մարդկանց վրա մարդ է նշանակվել՝ զորքից կտրված։ Նրանց կերակրել են զինվորների սննդով։ Սեյրան Օհանյանը, Վիտալի Բալասյանը եւ այլ գեներալներ դրանց հետ բացատրական աշխատանքներ են տարել, որ մի մասին հետ վերադարձնեինք բանակի շարքեր»,- հայտարարեց նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT