Սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը. մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը. Մովսես Հակոբյան

19/11/2020 schedule14:46

Բանակի զորացրվելու վերաբերյալ որոշումս դեռ վաղուց էի կայացրել՝ հոկտեմբերի 5-ից։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության՝ վարչության արդեն նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Հիշենցնեք, որ նա երեկ պաշտոնից ազատման դիմում է գրել:

«Ինչո՞ւ այն ժամանակ զեկուցագիր չեմ գրել, որովհետեւ հաշվի եմ առել, որ պատերազմի ընթացքում իմ որոշումը վնաս է հասցնելու զինված ուժերին եւ որոշել եմ սպասել մինչեւ պատերազմի ավարտը։ Այդ ընթացքում ես շարունակել եմ իմ հնարավորության սահմաններում աջակցել բանակին՝ իմ խորհուրդներով, ոչ անմիջական՝ միջնորդների միջոցով նաեւ ռազմաքաղաքական ղեկավարությանը»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ որոշումը վերջնական կայացրել է վարչապետի ուղիղ եթերից հետո, երբ, ըստ նրա, կոչ է արել կռվող տղաներին «վերադառնալ հրապարակ եւ վնգստացողներին դուրս վռնդել հրապարակից»։ 

Նշենք, որ վարչապետը ֆեյսբուքյան գրառում էր արել եւ հետագայում պարզաբանել, որ պատերի տակ վնգստացողների հարցերը լուծել ասելով՝ նկատի է ունեցել, որ առաջնագծի զինվորների վերադարձից հետո նրանց հետ խոսակցության արդյունքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք ակտիվ շրջանառության մեջ են դրվում, թե իբր ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել։

«Ինչո՞ւ այդ ընթացքում չեմ խոսել, որովհետեւ զինվորականները առանց համապատասխան թույլտվության որեւէ լրատվամիջոցի հարցազրույց տալու կամ մեկնաբանելու թույլատվություն չունեն։ Ես այդ որոշման հեղինակներից մեկն եմ եւ կարծում եմ, որ ճիշտ է։ Ինչու եմ ուզում հարցազրույց տալ, որովհետեւ այս բոլոր՝ 44 օրվա ընթացքում սուտը, ստի տարածումը ոչ թե օգուտ են բերել մեր երկրին, այլ մեր երկիրը տարել են ավելի խոր ճգնաժամի առաջ։ Իմ խոսակցությունը հիմնականում լինելու է զինվորական, ոչ զինվորական հարցերի չեմ պատասխանելու»,- նշեց Հակոբյանը։

Հակոբյանն ասաց, որ չի ուզում մեղավորներ փնտրել, սակայն երկիրը կանգնած է ճգնաժամի առաջ, քանի որ ինչպես երկրի վարչապետը, այնպես էլ մի շարք պաշտոնավորներ երկիրը ղեկավարում են «Ֆեյսբուք»-ի միջոցով։

«Զինված ուժերում կա ինֆորմացիոն կենտրոն, որի խնդիրներից մեկն է հակառակորդին մոլորության մեջ գցելը, այսինքն՝ սուտ ինֆորմացիա տարածելը։ Բայց այնտեղ կա մի չափանիշ, որ սուտը չպիտի գերազանցի իրականության 30 տոկոսը։ Մեր սուտը գերազանցել է իրականության 100 տոկոսը, որը որեւէ մեկի մոտ ընկալելի չէ։ Դրանից է բխում, որ մեր հասարակությունը, կռված տղաները՝ թե՛ զինվորները, թե՛ զորահավաքի մասնակիցները, թե՛ պայմանագրայինները, չէին հասկանում, թե ինչու այսպես եղավ։ Մի մասը կարծում է, որ մենք հաղթում էինք, պատերազմը կանգնեցրին, մի մասը, որ մենք պետք է կանգնեցնեինք պատերազմը»,- ասաց Հակոբյանը։

Նախկին պաշտոնյայի խոսքով՝ այսօր վերադարձած իրենց մարտական ընկերները հարցազրույցներ են տալիս, որն իրենց չի վերաբերում, եւ զինվորը սկսում է քննարկել գլխավոր շտաբի պետի որոշումները։

«Դրան մեծ աջակցություն եք ցուցաբերում դուք՝ լրատվամիջոցներդ, ձեր հարցերով։ Իմ խնդրանքն է, որ լրատվամիջոցները մարդկանց այնպիսի հարցեր ուղղեն, որոնք ունակ են իրենք պատասխանել։ Զինվորին կարելի է հարց տալ իր խրամատի եւ իր խրամատի առաջ տեղի ունեցող իրադարձություններից։ Այն մարդիկ, որոնք կռվել են, չեն խոսում, որովհետեւ խոսելու ժամանակ չեն ունեցել։ Այն նկարները, որը ցուցադրում են՝ պառկած եւ ամեն ուտելիք կա, դա պատերազմի դաշտ չէ, դա խորք է, անտառներ են, որովհետեւ պատերազմը շատ հեռու է։ Հավաքված սննդի կազմակերպումը այս պարագայում հանցագործություն է, որովհետեւ բոլորին հրահանգ է տրված, որ 2-3 հոգուց ավելի մարդ մի տեղ չպիտի կուտակվի, որովհետեւ օդում մեր հնարավորությունը խնդրահարույց է եղել»,- ասաց նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3282 դիտում

Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել

Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը

Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ

«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան

Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են

Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան

1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր

Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ

Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը

Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում

Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ