Երբ պայթում էին արկերը, մտածում էինք՝ այս մեկը մեր գլխին կընկնի՞, չընկավ, փառք Աստծո. հրի ու հրադադարի օրերի մասին

Լուսանկարում փոխգնդապետ Սահակ Ասատրյանը, Ռոման Մխիթարյանն ու Արման Բաբախանյանն են

Փոխգնդապետ Սահակ Ասատրյանի հետ «Հայկական ժամանակը» զրուցել էր պատերազմի ամենածանր շրջանում, երբ Հայաստանի ու Արցախի ղեկավարները պարբերաբար մարտակոչ էին հնչեցնում՝ զենք բռնելու ունակ հայորդիներին հորդորելով զինվորագրվել հայոց սահմանների պաշտպանության գործին: Հիմա՝ ծանրագույն պայմաններով զինադադարի ավարտին, Արցախում հուրն ու հրադադարը տեսած մեր ջոկատի օրինակով (լրագրող Կարմեն Մարտիրոսյանը եւս արձագանքել էր այդ մարտակոչին ու Ասատրյանի հետ նույն ջոկատի կազմում մեկնել Արցախ -խմբ․)՝ խոսում ենք կամավորության ու կամավորական ջոկատների կազմակերպման, հայոց մարտական անպատկերացնելի ոգու սխրանքների, նաեւ դիրքերից փախչողների մասին:

- Պարոն Ասատրյան, մենք զրուցել ենք կամավորագրումների առաջին օրերին, երբ, արձագանքելով մարտակոչերին՝ Դավթաշենի բնակիչներից շատերն էին եկել, դիմել կամավորագրվելու. մարդիկ փորձում էին օգտակար լինել իրենց երկրին: Ի վերջո, քանի՞ մարդ եկավ, քանի՞ մարդ ընտրվեց՝ դիմողների հետ հարցազրույցներից ու բժշկական հետազոտություններից հետո, քանի՞սն այդ ընտրությունից հետո ներկայացավ քաղաքապետարան և հետո հասավ Արցախ՝ մարտական առաջադրանքի կատարման փուլին:

- Կարմեն ջան, (հետայսու ես քեզ կոչելու եմ՝ իմ մարտական ընկեր, քանի որ մենք հենց այն հարցազրույցից հետո սկսեցինք միասին անցնել մեր կամավորության ուղին՝ կատարելով մեր առաջ դրված խնդիրները մինչև Արցախ), կամավորագրվածները սկզբում շատ-շատ էին. բնականաբար, հավաքագրումը կատարվում էր ընտրանքային կարգով և մոտ 4 հարյուր հոգուց, ի վերջո, ընտրվեց 98-ը: Դա համարվում է մեկ ամբողջական վաշտ: Վաշտի հրամանատարն էր փոխգնդապետ Թեհմուրյանը, վաշտի հրամանատարի տեղակալի պարտականությունները դրվեցին ինձ վրա՝ որպես թիկունքի պետի: Շատ-շատ մարդիկ կային, որ ցանկություն էին հայտնել կամավորագրվելու, հետո ինչ-ինչ պատճառներով (ոմանք առողջական, ոմանք՝ հոգեբանական), չկարողացան ներկայանալ, ոմանք էլ չափորոշիչներին չէին համապատասխանում, և ցուցակներից հանվել էին։ Ի վերջո, Երևան քաղաքի ջոկատի առաջին հերթափոխը կազմավորվեց 98 կամավորներից, ու նոյեմբերի 1-ից սկսվեցին մարտական պատրաստվածության դասընթացները: Նոյեմբերի 6-ին նախնական պատրաստվածությունը բարձր գնահատականով ավարտելուց հետո առաջին խումբը մեկնեց Արցախ՝ տեղում պատրաստելու այն վրանային ճամբարը, ուր պիտի մնար զորքը, հաջորդ օրը ժամանեցին մեր մյուս զինակից ընկերները, և ըստ էության, սկսվեց մեր մարտական առաջադրանքի կատարումը քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, որին բոլորս այս օրերին դիմում էինք՝ պարոն հրամանատար կամ այն ծածկագրով, որ որպես զինվորական ընտրված էր: Հենց մեր՝ Դավթաշեն վարչական շրջանից էլ կային մեծ թվով գրանցված կամավորականներ, սակայն վերջում ներկա էին 3 բնակիչ և 3 հոգի աշխատակազմից. մարդիկ դեռ այստեղ հրաժարվեցին թե առողջական, թե հոգեբանական պատճառներով, հետո հրաժարվողներ չունեցանք: Եվ դա շատ կարևոր է, քանի որ հոգեբանական պատրաստությունն ամենաէականն էր:

- Նկարագրենք մեր մարտական վրանային ավանն ու այս օրերի դրությունը:

- Նկարագրենք. մեր ճամբարին շատ մոտ մարտական գործողություններ էին ընթանում, ու մենք ահավոր ռմբակոծությունների, հրթիռակոծությունների ու արկակոծությունների հատվածում էինք: Կրակում էին մերոնք՝ մեր ականջի տակ էր, կրակում էր հակառակորդը՝ ընկնում էր մեր քթի տակ: Վառոդի հոտն զգալի էր: Տեղավորվելուց, դիրքերին ծանոթանալուց ու տեղում զինվորական պատրաստություն անցնելուց հետո մեր տղաները վստահաբար բարձրացան դիրքեր՝ հերթափոխի:

Ամենացավալին այն էր, որ դիրքեր բարձրացող մեր բոլոր-բոլոր տղաները մարտական էին, տրամադրված էին ոչնչացնել ստոր թշնամուն, բայց ունեինք հրաման արդեն զինադադարի պայմանագրից հետո, որ ոչ մի կրակոց պիտի չարձակեն, ոչ մի սադրանքի պիտի չտրվեն: Հակառակորդը, բնականաբար, ցնծության մեջ էր. պարում էր, ուրախանում էր, ծիծաղում էր մեզ վրա ընդամենը 150 մետր այն կողմ. չէր կրակում, բայց սադրում էր ամենատարբեր ձևերով, ու շատ-շատ դժվար էր հոգեբանորեն անսասան մնալ ու չխախտել չկրակելու հրամանը: Բայց պահեցինք:

Հայտնի հայտարարության մասին լուրից հետո սկսվեց բավական մեծ տրամադրության անկում. իրականում բոլոր տղաները պատրաստ էին կռվելու, ու շատ ափսոսում էին, որ մեզ վստահված տարածքում, մեր սահմանին թուրքին չպիտի սատկացնենք, տղերքը կռճտացում էին ատամները՝ ո՛նց ունենք նման հրաման:

- Այդ լուրն ինձ համար մեծագույն ողբերգություն էր, ու այդպես ընկալվեց շատերի համար:

- Այո, երբ առաջին օրը լուրն ստացանք, որ կնքվել է զինադադարի պայմանագիր եւ դեռ չգիտեինք մանրամասներ, հայտարարվեց, որ չի բացառվում, ինչպես նախորդ հրադադարներից հետո էր եղել, թշնամին խախտի պայմանավորությունը, և եթե այդպես լինի, մեր բանակը շարունակի մարտական գործողությունները։ Մեր ողջ ջոկատն այդ դիտարկումն ընդունեց ծափողջյուններով, քանի որ գնացել էինք կռվելու և հաղթելու. շատ հուզիչ էր, դա մեր հույսն էր՝ մեր պայքարով փոխել իրավիճակն ի նպաստ մեր հայրենիքի՝ ևս մի կտոր հետ բերել, ևս մի քանի տասնյակ թշնամու ոչնչացնել…

- Նշենք, որ մեր ջոկատում ընդգրկվել էին բազմաթիվ հրաշալի մարդիկ. երիտասարդներ, որ տանը շաբաթներ շարունակ պայքարել էին, որ հայրենիքի համար պայքարելու թույլտվություն ստանան. մարդիկ, որ փորձել էին օր առաջ սահման մեկնել այլ խմբերի հետ. մարդիկ, որ վիճել էին հարազատների հետ, որ իրենց չզանգեն-չիմանան իրենք որտեղ են ու չփորձեն խոչընդոտել այս առաքելությանը… հրաշք մարդիկ:

- Հաստատապես, մեր ջոկատը հզոր էր, և առավել զորացնում էր կանանց ներկայությունը. հայ զինվորների համար բավական անսովոր էր, որ հայ աղջիկները կարող են մասնակցել, և այդպե՛ս մասնակցել՝ չխուսափելով որևէ դժվարությունից, չհապաղելով որևէ գործ ստանձնել:

Առաջին հերթին պիտի նշեմ մեր բժշկուհի Էմմայի մասին, որին փորձ արվեց տուն ուղարկել Արարատի զորամասից, Քանաքեռի զորամասից, սակայն մեր ազգն ունիկալ ազգ է. մարդը հազար ծանոթ խառնեց, որ մնա մեզ հետ՝ ջոկատի հետ: Ու հետ չվերադարձավ, եկավ Արցախ: 74 տարեկան է բժշկուհի Էմման։ Չի սիրում, որ իր տարիքը նշում են, ասում է, որ իրեն երիտասարդ է զգում, և իրոք, շատ երիտարսարդներից ավելի տոկուն ու ամուր է. այժմ էլ շարունակում է իր ծառայությունը:

- Մեր մյուս բժշկուհին՝ տիկին Հասմիկը՝ Դավթաշենի պոլիկլինիկայի փոխտնօրենը, ևս մի առանձնահատուկ խիստ ու բարի մարդ, մեզ հետ մասնակցեց բոլոր զորավարժություններին, ստանում էր զենք, քանդում, հավաքում, մաքրում, սակայն հրաժարվեց կրակել: «Ես չեմ գալիս մարդ սպանելու, մարդու վնասելու, գալիս եմ օգնելու, փրկելու, բուժելու»,- ասում էր՝ կրկնելով, որ մարտի մեջ մտնելն իր գործը չէ, ամեն մարդ իր գործը պիտի անի ու պիտի լավ անի:

- Մեր ջոկատի բոլոր անդամներն էլ ինքնատիպ ու ընտրված մարդիկ էին. նաև ճարտարապետներ Էմման ու Սուսիկը, որ օգնում էին ռազմական խոհարար Մարիամին: Գուցե թվա, թե զորքի համար կարտոֆիլ մաքրելը փոքր բան է, սակայն սիրով արված այդ գործն էլ մեծ բան է մարտական առաջադրանք կատարող ջոկատի համար: Բարխուդարյան Արմանը՝ Դավթաշենի հողօգտագործման բաժնի պետը, ճանաչվեց լավագույն ջոկի հրամանատար. նա լավ պատրաստվածություն դրսևորեց թե Արարատի զորամասում, թե արդեն մարտական հերթապահության ժամանակ: Մեր վարչական շրջանից ջոկատում էր նաև Մխիթարյան Ռոմանը, ով նշանակվեց պահեստապետ, և այդ հսկայական աշխատանքը սրբորեն էր կատարում: Դիրքերից իջած տղաներն ասում էին՝ ամեն տասը րոպեն մեկ օրհնում էինք Ռոմանին, որ ասել էր՝ վերցրեք էս չոր սպիրտը, էս տաք գուլպան պետք կգա, էս էլ տեղավորեք, սա էլ պետք կգա: Ու պետք էր գալիս, ու օգտագործում էին՝ Ռոմանին օրհնելով:

Ասեմ նաև, որ քանի որ պահեստում մենք էինք առաջինը բացում արկղերը, որ մեզ ուղարկել էին Երևանից, դա ամենից հուզիչ պահն էր. այդ արկղերում դրված նամակները կարդում էինք հանգստի պահերին, ընտրում ու քաղցրեղենի հետ բաշխում դասակներին: Այդ նամակներից մի քանիսը բերել եմ ինձ հետ, պիտի պահեմ իմ թանգարանում:

- Վերադառնալով ընտրանքի խնդրին: Մեր ջոկատում ընտրանքն արվել էր այնպես, որ Արցախ հասնելուց անմիջապես հետո վերադարձող գրեթե չունեցանք, մինչդեռ, ինչպես օրերս նշեց վարչապետը, եղել են կամավորական ջոկատներ, որ հասել են Արցախ և գրեթե անմիջապես էլ ամբողջապես վերադարձել են կամ հետ են քաշվել դիրքերից: Որպես փորձառու զինվորական՝ ի՞նչ եք կարծում, վատ է արվել ընտրա՞նքը, որ մարդիկ վերջին րոպեին հրաժարվել են ծառայությունից:

- Կարծում եմ՝ այո: Ես չեմ շողոքորթում, ընդհանրապես, և միշտ պատժվել եմ իմ այդ հատկանիշի համար, սակայն այս պարագայում պիտի շնորհակալություն հայտնեմ մեր քաղաքապետին՝ մեր հրամանատարին, որ հատընտիր ջոկատ ունեինք՝ մեկը մյուսից լավը: Հոգեբանական պատրաստությունը փոխանցեցին մեզ ուսուցանող փոխգնդապետները Արարատում՝ Մուսայելյանն ու Մադաթյանը: Արցախում ևս տեղում առավելագույնս կազմակերպված էր ամեն բան, հոգացել էին բոլոր հնարավոր կարիքները: Այո, կրակոցների տակ էինք, և դա գիտակցելով գնացել էինք այնտեղ ծառայության: Սակայն մեզ համար կար թե ուտելիքը, թե վրանները, տաք հագուստը, վառարանները, վառելիքը, քնապարկերը… ամեն անհրաժեշտը: Դա ծառայության մեկնած մարդու համար շատ կարևոր է. զինվորը պիտի սննդարար ուտի և նորմալ հանգստանա: Մենք ունեինք մեր զենքերի համար առավել քան բավարար զինամթերք. այնքան, որ գիտեինք, որ եթե թուրքը փորձեր մեր ճամբար մտնել, կմաղեինք՝ քանիսն էլ լինեին: Կարծում եմ՝ այս բոլոր գործոնները հաշվի առնելով գործը կազմակերպելու արդյունքն էր, որ մեր ջոկատից գրեթե ոչ ոք չվերադարձավ:

Առաջին իսկ պահից մեծ շեշտադրում արվեց հրամաններն անվերապահ կատարելու կարևորությանը. ժամեր շարունակ պարապում էինք շարվիր-ցրվիր հրամանները. Արցախում, երբ մեր գլխին պարբերաբար խմբերով կախվում էին ԱԹՍ-ները, այդ հրամանների, հատկապես ցրվիր-ի ճիշտ ու արագ կատարումը կարող էր տասնյակ կյանքեր փրկել: Մենք բոլորս այնտեղ համազգեստ կրող մարդիկ էինք՝ զինվորականներ, որ առաջին հերթին պիտի կարողանան կատարել հրամաններ՝ բոլորը: Մի դրվագ պատմեմ. քաղաքապետ Մարությանին օգնում էի կայանել մեքենան, երբ հնչեց «Օդ» չարաբաստիկ հրահանգը՝ մեր վերևում անօդաչու կար և ինքնաթիռ: Արագ հաղորդեցի քաղաքապետին, որ մեքենայի մեջ լինելով՝ դեռ չէր լսել, դուրս թռավ մեքենայից, վազեցինք ռմբապաստարան: Երբ տագնապն ավարտվեց, փորձեցինք դուրս գալ մեր իջած ճանապարհով, չկարողացանք. շտապելով՝ այնպիսի ճանապարհով էինք իջել, որ հանգիստ ժամանակ դրանով բարձրանալն անհնար թվաց: Այդպես է սկսվում կարգապահությունը՝ հրամանները պետք է անվերապահ կատարվեն բոլորի կողմից՝ սկսած հրամանատարից մինչև շարքային:

- Նշեցիք, որ Մուսայելյանն ու Մադաթյանը մեզ մարտական ոգի փոխանցեցին, ես կհավելեմ նաև՝ բավական մեծ գիտելիքների պաշար, սակայն որպես փորձառու հրահանգիչներ-ուսուցիչներ, երկուսն էլ նշում էին, որ դա բնավ բավարար չէ մարտադաշտ մտնելու համար: Մենք էլ էինք հասկանում, որ ֆիզիկապես մենք պատրաստ չենք, որ նորմալ պատրաստվելու համար ամիսներ են պետք, ինչը, պատերազմի պայմաններում, իհարկե, չունեինք: Ու մեկնեցինք այդպես՝ բարձր մարտական ոգով, և խիստ նախնական պատրաստվածությամբ: Հիմա, երբ զինադադար է, ու մեր երկրի շուրջ առավել սեղմվել է թշնամու օղակը, շատերն են խոսում ամեն հայի՝ զինվորական պատրաստվածության կարևորության մասին: Ինչպե՞ս, ըստ Ձեզ, ճիշտ կլինի դա կազմակերպել:

- Միշտ եմ ասել, որ թեորեային տիրապետելը միայն նվազագույնն է: Ցանկացած մասնագիտության հայրն է պրակտիկան՝ փորձը: Մեր պարագայում դա կռվի դաշտն է՝ Արցախի հողի հոտը, վառոդի հոտը, պայթյունի ձայնը: Որքան էլ ջանում էին մեր ինստրուկտորները, ես մեր ջոկատին նայելով՝ հասկանում էի, որ լիարժեք պատրաստ լինելու համար տարիներ էին պետք: Բայց մեկ րոպե էր պետք, որ լինեինք առաջին գծում կամ այդ մութ անտառում՝ հերթաահության, որ ինքնըստիքյան դառնայիր պրոֆեսիոնալ՝ կատարելով ճիշտ հրամանը, զգալով իրավիճակը: Ես կառաջարկեի, կերազեի, որ դպրոցում հիմա ձևական բնույթ կրող ռազմագիտության դասերը, որ անցնում են իմ երեխաները, փոխարինվեն ռազմարվեստին իրական ծանոթությամբ: Դա պիտի դառնա առաջնային առարկա՝ պրակտիկ առարկա, որտեղ երեխաներին բացի գնդացիրը քանդել-հավաքել սովորեցնելուց, կսովորեցնեն կրակել, խոցել թիրախներ, ճիշտ ու արագ որոշումներ կայացնել: Կցանկանամ, որ բոլորը նվազագույնը 6 ամիսը մեկ անցնեն վերապատրաստում՝ գոնե երկուսից միչև չորս օր հողի հոտ շնչեն:

- Երբ փոխգնդապետ Մուսայելյանի հետ խոսում էինք վերապատրաստման մասին (ինքը նաև այդ խմբերի հետ է աշխատում), ասաց՝ երկու խմբի վերապատրաստվողներ կան. մարդիկ, որ գալիս ասում են՝ ես օրավարձով եմ պահում ընտանիքս, դու ինձ օրը 3-5 հազար դրամ կտա՞ս, որ, օրինակ, տաքսիս չքշեմ կամ շինհրապարակ չգնամ, գամ էստեղ վերապատրասվեմ ու ընտանիքս սոված չմնա: Եվ երկրորդ խումբը, որ գալիս է փողկապով ու կոստյումով, ասում՝ ի՞նչ թղթի տակ պտի ստորագրեմ, բեր, ստորագրեմ՝ մթամ վազել-մազել եմ ու գնամ:

- Երկրորդ խմբի մասին ընդհանրապես չեմ ուզի խոսել. նա, ով գալիս է՝ ստորագրի, փախչի, կռվի դաշտից էլ փախչելու է, այդպիսինը բեռ է լինելու իր խմբի համար: Իսկ առաջին խմբի համար, վստահ եմ, որ մեր քաղաքական թիմը որոշում է կայացնելու, որ որոշակի պարբերությամբ պարտադիր զորավարժությունների մասնակցողների համար գոնե նվազագույն հատկացում արվի, որ այս մարդկանց երեխաները քաղցած չմնան:

- Մեր ջոկատի ամեն դասակ ուներ իր գնդացրորդները, նռնակաձիգը, հոգ տարան, որ ռազմական գործից հեռու մարդիկս ամեն զենքի ձայնը գոնե լսեինք մոտից, որ հետո անակնկալ չլիներ մեզ համար: Եվ դա շատ կարևոր էր: Սակայն եղել են մարդիկ՝ գիտնականներ, որ բանակում չէին ծառայել, ու կամավորագրվելով անմիջապես տարվել են առաջնագիծ, ստացել մարտական առաջադրանք: Եվ չտիրապետելով զենքին, չհասկանալով խնդիրն ինչպես լուծել, չպատկերացնելով առհասարակ պատերազմի բնույթը՝ շատերը կոտորվել են, ոմանք էլ նահանջել ոչ թե վախից կամ հայրենասիրության պակասից, այլ՝ իրական չհամարելով արդյունավետ որևէ բան անելու հնարավորությունը:

- Ես տարբերություն կդնեմ փախչող ու նահանջող զինվորների միջև: Ես վստահ եմ, որ փախչող զինվորի վրա երբևէ չի կարելի հույս դնել. եթե մարդը փախչում է, իրեն բռնես-հետ բերես իր տեղը, ինքը իր վախից կարող է քեզ վնասի, որ կրկին փախչի: Եթե ինքը փախել է, իրեն պիտի զրկեն զենքից, ուղարկեն, որ իր ուժերը հավաքի, մտքերն ի մի բերի, հասկանա՝ ինչ է անում ու ինչու: Սա իմ մոտեցումն է փախչողներին: Իսկ ինչ վերաբերում է անփորձների՝ ռազմաճակատում հայտնվելուն, ոչ ոք չպիտի մեղադրի, որ այդ մարդիկ թողել են դիրքերը, քանի որ իրեն տարիներ շարունակ գիտությամբ են զբաղվել, բոլորովին այլ բանով են զբաղվել և արձագանքելով մարտակոչին՝ հայրենասիրությամբ, արիաբար փորձել են իրենց կարողություններն ի սպաս դնել հայրենիքին, և ծառայել են հայրենիքին՝ որքան կարողացել են, ինչ-որ պահի էլ նահանջել են, որը ևս մարտի գործիքներից է:

- Մադաթյանը դա շատ լավ ձևակերպեց. «Նահանջը հրաման է, որ պետք է ճիշտ կատարել՝ կրակ վարելով ու հետագա մարտական առաջադրանքների համար ողջ մնալով»:

- Իսկ փախած զինվորներից մեկին ես հանդիպեցի այստեղ. իր մտերիմ ընկերներից մեկը զոհվել էր: Ու ես ասացի. «Այն զոհվածն ավելի շատ է ապրում, քան դու, որ փախել-եկել ես»: Մարտադաշտը թողնող-փախչողը, հայրենիքի պաշտպանությունից փախչողը մի օր էլ իր կնոջից կփախչի, իր գործից, իր պարտականությունից կփախչի, եթե իր տղան խնդիր ունենա, տղայից կփախչի: Ես մեծ-մեծ չեմ խոսում: Ես տեսել եմ այդ ամենը: Մեր ջոկատում ամեն ինչ, այո, կազմակերպված էր շատ լավ, բայց ոչ ոք չի կարող ասել, որ հեշտ էր: Որովհետև երբ արկերը պայթում էին՝ նայում էինք վերև ու մտածում՝ իսկ այս մեկը կընկնի՞ մեզ վրա, թե՞ չէ, էս մեկն էլ չընկավ, փառք Աստծո: Առաջին օրը աստղերից շատ անօդաչու էինք հաշվում, ու չգիտեինք՝ ո՛ր մեկը մեր գլխին ռումբեր կլցնի: Իսկ հրադադարից հետո դրանք անհետացան, խաղաղություն իջավ. մեծ, շատ մեծ ափսոսանք, բայց նաև հանգստություն, որ էլ ԱԹՍ-ից անիմաստ զոհ չենք ունենա, քանի որ, իրոք, ոչ մեկս ոչ մի երաշխիք չուներ, որ րոպեների մեջ ռումբերն ու արկերը մեր ողջ ճամբարը չեն ոչնչացնի:

Պատերազմական այս օրերից երկար կարելի է խոսել ու խորհրդածել, բայց այսօր՝ այսքանը: Խաղաղվենք մի պահ՝ պատրաստվելով հաջորդ պատերազմին:

Տպել
4834 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում