Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հետաքրքրվեց, թե որքանո՞վ է վարչապետը հնարավորություններ տեսնում մոտ ապագայում ձեւավորելու կոնցեպտ ԼՂ հակամարտության քաղաքական լուծմանը հասնելու համար մի այնպիսի ճանապարհով, որ ապագա սերունդներին չժառանգեն այս խնդիրը, որի մեջ հայտնվել են 90-ականներից մինչեւ հիմա։
Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր է որեւէ կերպ երկխոսություն ծավալել արցախահայության հետ՝ նրանց կարծիքը հասկանալու համար, թե այս նոր իրողություններում նրանք ինչպես են պատկերացնում ԼՂ հակամարտության վերջնական լուծման հնարավորությունը։
Նախ անդրադառնալով 2-րդ հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իհարկե, հնարավոր է, բայց Արցախի ժողովուրդն ունի ընտրված իշխանություն, որը ներկայացնում է իրենց։ Բայց իհարկե, ժողովրդի հետ ուղիղ երկխոսությունը նույնպես շատ կարեւոր է եւ տեղի կունենա անպայման»։
Խոսելով առաջին հարցի մասին՝ վարչապետն ընդգծեց, որ ԼՂ հարցի վերջնական կարգավորումը պետք է լինի այն կարեւոր նպատակը, որն իրենք իրենց առաջ դնեն, որպեսզի այս կոնֆլիկտը հաջորդ սերնդին չժառանգեն։
«Եթե եկել հասել ենք այստեղ, ուրեմն պետք է հավաքենք մեր վճռականությունը եւ գնանք ամբողջական լուծումների, որպեսզի այս խնդիրը չժառանգենք հաջորդ սերնդին եւ դրանով մենք մեծ ծառայություն մատուցած կլինենք այդ սերնդին։ Ուրիշ բան, որ մենք պետք է կոնսոլիդացնենք մեր ամբողջ ներուժը, որպեսզի հնարավորինս ընդունելի լուծման հասնենք, եւ այդ գործում ԼՂ ժողովրդի դիրքորոշումը չափազանց կարեւոր է։ Բայց լուծման համար մենք պետք է ամեն ինչ անենք, որ ԼՂ ժողովուրդը ապրի ԼՂ-ում, Հայաստանի ժողովուրդը ՀՀ-ում իրեն զգա պաշտպանված, ունենա գործելու, ստեղծագործելու, արարելու, եկամուտներ ձեւակերպելու, հարստանալու, հարստացնելու հնարավորություն եւ ստեղծարար աշխատանքի հնարավորություն»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ երբ որ ապագայի մասին են խոսում, իր համար մի ակնհայտ իրողություն կա, որ այս բոլոր խնդիրները, եթե լայն դաշտից հավաքեն մի սեգմենտում, այդ սեգմենտի անունը կրթություն է։
«Այդ 5 հազար դրամ վերցնել քվեարկելն էլ է կրթության հարց։ Որ ասում եմ՝ հայրենասիրության մոդել, դա էլ է կրթության, կրթական ցենզի հարց։ Որովհետեւ փողով բանակից ազատվածը ո՞նց է իր ընկերոջ աչքերին նայել ու չի ամաչել, այ այստեղ է խնդիրը ծագել։ Եթե մենք մի ոլորտում կարողանանք լուծել կոնկրետ հարց՝ կրթության ոլորտում, մենք շատ ռազմավարական հարցեր կլուծենք՝ ե՛ւ տնտեսության հարցը կլուծենք, ե՛ւ դիվանագիտության հարցը կլուծենք, ե՛ւ անվտանգության հարցը կլուծենք։ 3-րդ հանրապետության պատմության մեջ ոչ մի անգամ չի հաջողվել կրթության ոլորտի նորմալ բարեփոխում իրականացնել։ Պատկերացրեք՝ 30 տարվա մեջ ոչ թե փորձ չի եղել, այլ ոչ մի անգամ կրթության ոլորտում համապարփակ բարեփոխում չենք իրականացրել։ 10 տարին սարքել ենք 12 տարի, 12 տարին՝ 4 տարի, 4 տարին՝ 3 տարի, 3 տարին՝ 6 տարի, բայց էական բովանդակային փոփոխություն տեղի չի ունեցել»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց՝ 3-րդ հանրապետության պատմության մեջ կրթության համակարգը եղել է քաղաքական տվյալ օրվա համակարգի կցորդը. «Ու հիմա էլ չենք կարողանում իրականացնել նույն պատճառով, որովհետեւ այդ հայրենասիրության այն մոդելը, որ պետք է փողը տաս ազատվես, այնտեղից փողը գռփես, այստեղ փողը տաս ազատվես, որ ոտքի վրա բանակի կենացը խմես, այդ դոմինանտ մոդելն է ՀՀ-ում։ Մինչեւ այդ մոդելից մենք չհրաժարվենք մենք ոչ մի բան չենք ունենալու, մենք ոչ մի ձեռքբերում չենք ունենալու»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT