Գլխավոր անորոշությունը՝ Արցախի կարգավիճակը. Մինսկի խմբի գոյությանը կհավատամ, եթե փորձի շտկել ողբերգությունը. Ս. Սաֆարյան

Պատերազմը դադարեցնելու պայմանով Հայաստանին պարտադրված փաստաթուղթը կապիտուլյացիա է, ողբերգական թերթ մեր պատմության մեջ եւ ունի բազմաթիվ անհասկանալի կետեր: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված հայտարարության վերաբերյալ այս կարծիքին է քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

Գլխավոր անորոշությունը, ըստ նրա՝ Արցախի կարգավիճակի հարցն է: Փաստաթղթում որեւէ կետ չկա, թե Ղարաբաղից մնացած այդ փոքր հատվածն ինչ կարգավիճակ է ունենում:

Հիշեցնենք՝ ըստ ստորագրված հայտարարության, նոյեմբերի 10-ից ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցվում են, հրադադարի պահին կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա, հայկական ուժերը պարտավորվում են 5 օրվա ընթացքում դուրս գալ Քելբաջարի շրջանից, իսկ մինչեւ նոյեմբերի 20-ը վերադարձնել Աղդամը, ապա նաեւ  Լաչինը:

 - Պարոն Սաֆարյան, Կրեմլի կողմից տարածված հայտարարությունը կարելի՞ է կապիտուլյացիա համարել:

- Այո, դա կապիտուլյացիա է, այս փաստաթղթում, ցավոք սրտի, արտացոլված է մեր ողջ ուժի, կարողությունների հանձնումը: Այս առումով ոչ կարող ենք մեղադրել համաձայնողին, թե ինչու է մնացած այդ փոքր հատվածի համար գնացել նման քայլի, ոչ էլ՝ չմեղադրել: Չեմ ուզում խիստ դատել, բայց ես չեմ կարող ընդունել այդ փաստաթուղթը, այդ փաստաթուղթը իսկապես ողբերգական թերթ է մեր պատմության էջում ու բազում-բազում անհասկանալի կետեր ունի: Այստեղ շատ հստակ է մի բան՝ խաղաղապահների տեղակայումը: Եվ ինչ շտապողականությամբ են մեր զինված ուժերը դուրս բերվում եւ խաղաղապահներ տեղակայվում Արցախի այնպիսի կարեւոր շրջաններում, ինչպիսիք են Քարվաճառը, Քաշաթաղը: Եվ գիտե՞ք ինչն է զազրելի, առաջինը հրադադարի փորձ արած Ռուսաստանը հոկտեմբերի 10-ին չէր կարող կանգնեցնել պատերազմը, իսկ հիմա կանգնեցրեց, կանգնեցրեց այն բանից հետո, երբ երկու կողմն էլ համաձայնություն տվեցին խաղաղապահներին: Ես չեմ կարծում, որ այս հայտարարությունից հաղթում է Ադրբեջանը:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Այստեղ ամենաշատ շահողը, իմ կարծիքով, Ռուսաստանն է: Իհարկե, Ադրբեջանն էլ է հաղթող երեւում այս փաստաթղթում, որովհետեւ ըստ էության այս փաստաթղթով մեզ պարտադրվում է դուրս գալ այն մյուս երկու շրջաններից եւ մնացածից, եթե չենք ուզում ուղղակի ենթարկվել բնաջնջման: Սա տեղի է ունենում աշխարհի առաջ, սա տեղի է ունենում Մինսկի խմբի համանախագահների առաջ, եւ տպավորություն է ստեղծվում, թե այս ամենով ուղղակի փրկվում է այնտեղ ապրող հայությունը: Սա տեղի է ունենում ի հեճուկս Մինսկի խմբի կողմից հայտարարված այն մոտեցման, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ չպետք է ունենա ռազմական լուծում, կողմերը պետք է հարգեն 3 սկզբունքները, այդ թվում ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման: Այս ամենը տեղի է ունենում բոլոր սկզբունքների խախտումներով. ուղղակի Մինսկի խմբի համանախագահներից մի երկիր՝ Ռուսաստանը, վերցնում է այդ խմբի շրջանակներում համալիր ձեւով քննարկված փաթեթից ինչ-որ բաներ, առանձնացնում եւ միանձնյա լուծում հարցը: Սա նշանակում է արդարացնել, որ հակամարտությունները ունեն ռազմական լուծում:

- Իսկ սա նշանակո՞ւմ է, որ Մինսկի խումբը այլեւս չկա, թե՞ այն շարունակելու է գործել:

- Որ լիներ, այս ամենը անարձագանք չէր թողնի: Մինսկի խումբը չկա այն ժամանակից, երբ երեք երկրներ առանձին- առանձին փորձեցին հրադադար հաստատել, ու իրենց լսող չկար: Երբ որ հայտարարվեց, թե իրենցից որեւէ մեկը խաղաղապահներ չի կարող ունենալ հակամարտության գոտում, բայց դա այդպես չեղավ:

- Զուտ իրավական առումով կշարունակի՞ գործել այդ կառույցը՝ որպես հակամարտության կարգավորման սուբյեկտ:

- Ես չգիտեմ, ես կհավատամ դրա գոյությանը, եթե փորձ անի շտկել այս ողբերգությունը եւ թույլ չտա խորացումը՝ գոնե Բերձորի եւ մնացած հատվածների առումով:

- Իսկ փաստաթղթում ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունի՞ Մինսկի խումբը: Այդ խմբի անդամներից որեւէ մեկի շահերից բխո՞ւմ է այդտեղ որեւէ բան փոխելը:

- Կարող էր միջամտել ԱՄՆ-ն, որն ուներ ավելի շատ ազդեցության լծակներ Ադրբեջանի եւ Հայաստանի վրա, բայց այնտեղ էլ ընտրություններով պայմանավորված ամեն ինչ խառն է: Ամենի ինչ շատ հստակ հաշվարկված է: Հրաշալի է հաշվարկված:

- Իսկ Ղարաբաղի կարգավիճակի հա՞րցը. Ձեզ համար պա՞րզ է, թե ինչպիսին է լինելու Ղարաբաղի կարգավիճակը:

- Դա գլխավոր անհստակությունն է այս փաստաթղթի: Մենք նույնիսկ չգիտենք՝ այնտեղ զորք պահո՞ւմ ենք, թե՞ չենք պահում: Մինսկի խումբը պետք է այդ հարցերի պատասխանը տա, Մինսկի խումբը եթե պատասխանատու է այս խնդրի համապարփակ կարգավորման համար, արագ պետք է արձագանքի:

- Կարծիքներ կան, որ ըստ հրապարակված հայտարարության, Ալիեւը 5 տարի հետո կարող է ասել, որ կրկին պատերազմ է սկսում, հրաժարվել ռուս խաղաղապահներից:

-Իհարկե, սա չի կոչվում հաշտության պայմանագիր, եկեք հասկանանք դա: Սա հայտարարություն է, հայտարարություն, որը խախտելը մեկից մեկ է ոչ միայն Ալիեւի, այլեւ մեզ համար: Ալիեւը դժգոհ է, որ մենք իրեն չենք թողել, որ Մեղրիով Նախիջեւանի հետ կապ ունենա: Հաջորդ պատերազմում գրոհում է դեպի Մեղրի: Դուք պատկերացնո՞ւմ եք սրա վերջը:

- Պարոն Սաֆարյան, Նախիջեւանով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կապ հաստատելու արդյունքում Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի՞ խախտվում:

- Չէ, չի խախտվում: Ես արդեն ասացի, այստեղ որն է խնդիրը. եթե Հայաստանի տարածքով ճանապարհ չտալը դարձել է հրադադարի պահպանման հիմք, ասինքն խախտումը կդառնա նաեւ ռազմական գործողությունների վերսկսման հիմք: Հասկանո՞ւմ եք: Այդտեղ տարածք չի տրվում, ինքնիշխանության խնդիր չի, ինքնիշխանության խնդիր է այնքանով, ինչքանով այդ ամենը մնալու է Ռուսաստանի վերահսկողության ներքո: Խնդիրն այն է, որ եթե հատուկ շեշտվել է, որ սա հրադադարի պայմանների մեջ է մտնում, դա նշանակում է, որ եթե Հայաստանը թույլ չտա կամ Ադրբեջանը գտնի, որ իրեն թույլ չեն տվել, ինքը իրավունք ունի պատերազմ սկսելու: Չգիտեմ սա ինչ անուն ունի: Ասենք եթե ես ուզենայի Բաքվով տեղ գնալ ու դա թույլ չտրվեր, ես պատերա՞զմ պետք է հայտարարեի:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերում հնչող տեսակետներին, որ խաղաղապահների տեղակայմանը Ազգային ժողովը քվեարկությամբ պետք է համաձայնություն տար:

- Եթե հայտարարություն է՝ ոչ: Հիմա Ազգային ժողովը պետք է հավաքվի ու հասկանա, թե ինչու է հայտարարություն ստորագրվել եւ ոչ պայմանագիր: Նույն հաջողությամբ պետք է նաեւ Մինսկի խմբում քննարկման առարկա դառնա այս հարցը:

Տպել
5587 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց