Երևան
12 °C
Կիրակի օրը Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում շախմատային իրարանցում էր: 21 երեխաներ շախմատի խաղատախտակների առջև դիամակայում էին երկու մոտ ընկերների՝ Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանին և արցախցի հայտնի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանին:
Միաժամանակյա խաղային սեանսի նպատակը դրամահավաքն էր, որն ուղղվեց Հայաստանի համահայկական հիմնադրամին: Բացի այդ, շախմատի խաղատախտակների շարասյան կողքը դրված սեղաններին վաճառվում էր Լևոն Արոնյանի մոր՝ Սեդա Արոնյանի հեղինակած գիրքը, որից ստացված հասույթը ևս ուղղվեց հիմնադրամին:
«Մատ տեռորին» խորագրով միաժամանակյա խաղային սեանսից առաջ Արոնյանը շեշտեց, որ պատերազմը նաև մշակութային է. «Մեր դեմ դուրս են եկել դժոխային ուժեր, և մենք ամեն ինչով պետք է դրա դեմ պայքարենք: Ուզում եմ՝ իմանաք, որ այսօր ունենք այսպիսի հրաշալի մանուկներ, որոնք շախմատ են խաղում, ունենք հրաշալի երիտասարդ երաժիշտներ: Մենք պետք է իմանանք, որ պատերազմը նաև մշակութային է: Ամեն Անդրանիկի կողքը պետք է ունենանք Կոմիտաս, ամեն Նժդեհի կողքը՝ Տիգրան Պետրոսյան, Արամ Խաչատուրյան, Մինաս Ավետիսյան: Բոլորս պետք է ոգևորվենք և մեր բնագավառում լինենք լավագույնը: Եվ համոզված եմ, որ կհաղթենք չարին»:
Շախմատասերների համար հիանալի առիթ էր շփվել իրենց սիրելի շախմատիստի հետ, հետևել նրա խաղին, թեկուզ՝ ոչ թե ուժեղ մրցաշարում, այլ անմիջական միջավայրում՝ երեխաների հետ խաղալիս: Նաև գերազանց առիթ տեսնելու շախմատի ապագա չեմպիոններին: Նրանցից մի քանիսին (ավելի կոնկրետ՝ երեքին) հաջողվեց նույնիսկ պարտության մատնել ճանաչված գրոսմայստերներին:
Պատանի շախմատիստների մեծ մասը «Շախմատի ակադեմիայից» էին: Կային նաև երեխաներ Արցախից:
«Երեխաները լավ են խաղում, մի քանի խաղում պարտվեցինք»,- պատմեց Արոնյանը Հայկական ժամանակի հետ զրույցում:
Պատերազմին զուգահեռ շախմատիստի կյանքը նաև մրցաշարեր են: Այս պահին՝ կորոնավիրուսով պայմանավորված, մրցաշարերի մեծ մասն օնլայն են: Նոյեմբերի 11-ին Արոնյանը մասնակցելու է արագ շախմատի օնլայն աշխարհի առաջնությանը, նրա մրցակիցն է լինելու ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին: Լևոնից հետաքրքրվեցինք՝ որքանով է նա կարողանում կենտրոնանալ մրցաշարի պատրաստության վրա:
«Իհարկե, շատ դժվար է պատրաստվելը, բայց պետք է ուժեղ լինենք»,- նշեց Արոնյանը:
Ինչ վերաբերում է ինտերնետից դուրս շախմատին, ապա դրանք առայժմ շատ քիչ են, և մասնակցության որևէ ծրագիր դեռևս չկա:
Ամփոփելով «Մատ տեռորին» միջոցառումը՝ Լևոնի նշեց, որ այն իր նպատակին ծառայեց. «Միանշանակ, մեր նպատակին հասանք: Կարևորը դրամահավաքն էր, երեխաների հետ շփվելը»:
Հավալենք, որ Լեւոն Արոնյանը այսօր Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցել նշված միջոցառման ընթացքում հանգանակած գումարը՝ 1 358 000 դրամ։
Ռաֆայել Խալաթյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT