Երևան
12 °C
ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը ստացել է ընտրողների մանդատն ու շուտով կդառնա Միացյալ Նահանգների ընտրված, լեգիտիմ նախագահը: Այս մասին այսօր հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
«Ջո Բայդենը փայլուն արդյունքներ ունի, շուտով նա կլինի ոչ թե նախկին փոխնախագահ, այլ ընտրված նոր նախագահ: Սա ուրախալի օր է մեր երկրի համար, քանի որ Ջո Բայդենը վճռական է տրամադրված մարդկանց միավորելու գործում»,-հայտարարել է Փելոսին՝ նշելով, որ գոհ է այս արդյունքից, որն անխուսափելի էր:
ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունն էլ հայտարարել է, որ Բայդենը «պատմական հաղթանակ» է տարել՝ ստանալով հզոր մանդատ, ինչպես եւ կանխատեսվում էր: «Այս առավոտյան պարզ դարձավ, որ Բայդենն ու դեմոկրատների փոխնախագահի թեկնածու Քամալլա Հարրիսը շահել են տոմսը դեպի Սպիտակ տուն: Բայդենը տարել է պատմական հաղթանակ, որի նմանը չի եղել ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում»,-նշվել է կուսակցության հայտարարության մեջ:
Մինչ դեմոկրատները հայտարարում են հաղթանակի մասին, ԱՄՆ-ի գործող նախագահ եւ ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը չի կարողանում հաշտվել այս մտքի հետ: Նրա նախընտրական շտաբից հայտարարել են, որ Բայդենի հաղթանակի կանխատեսումները սխալ են եւ իրականության հետ աղերս չունեն: Շտաբը հայտնել է նաեւ մի շարք նահանգներում խախտումների մասին:
«Ընտրությունները դեռ ավարտված չեն: Ջո Բայդենի հաղթանակի մասին սխալ կանխատեսումները հիմնված են 4 նահանգների արդյունքների վրա, որոնք հեռու են վերջնական լինելուց»,-ասվում է հանրապետականների շտաբի իրավական խորհրդատու Մեթթա Մորգանի հրապարակած հայտարարության մեջ: Ըստ Մորգանի, Ջորջիա նահանգում ընտրությունների արդյունքների վերահաշվարկի դեպքում հայտնաբերվելու են ապօրինի ճանապարհով ստեղծված քվեաթերթիկներ, ինչի հետեւանքով էլ պարզվելու է, որ այնտեղ հաղթանակ է տարել Դոնալդ Թրամփը:
Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է Նեվադա եւ Փենսիլվանիա նահանգներում մեծ քանակությամբ խախտումների մասին: «Փենսիլվանիայում բազմաթիվ խախտումներ են եղել, մասնավորապես, ընտրությունների անցկացման համար պատասխանատու անձինք մեր դիտորդներին չեն թողել լիարժեք մուտք ունենալ հաշվարկի սենյակներ: Նեւադայում, ըստ ամենայնի, կան հազարավոր մարդիկ, որոնք քվեաթերթիկներն անտեղի են ուղարվել փոստով », - ասվում է հաղորդագրության մեջ: Մորգանը նաեւ համոզմունք է հայտնել, որ Արիզոնայում Թրամփը կհաղթի, չնայած Fox News- ի եւ Associated Press- ի՝ Բայդենի հաղթանակի մասին «անպատասխանատու եւ սխալ» կանխատեսումների:
«Բայդենն ապավինում է հենց այս նահանգներին՝ Սպիտակ տան մասին կեղծ պահանջների համար: Երբ արդյունքները վերջնական լինեն, Նախագահ Թրամփը կվերընտրվի», - ասել է Մորգանը:
Fox News-ի եւ Associated Press-ի հրապարակած տվյալների համաձայն, Թրամփը ներկա պահին ունի 214 ընտրիչների ձայներ, իսկ Բայդենը՝ 264: Հաղթանակի համար թեկնածուին հարկավոր է 270 ընտրիչի ձայն ունենալ: Սա նշանակում է, որ Բայդենին ընդամենը 6 ձայն է պակասում հաղթանակի մեջ լիարժեք վստահ լինելու համար:
CNN-ն էլ կրճատել է Բայդենի 264 ձայնը՝ նշելով վերահաշվարկի արդյունքում 253 ընտրիչների ձայն ստանալու մասին: Սա կապված է Արիզոնա նահանգի հետ, որտեղ հաշվարկների արդյունքը 11 ընտրիչի ձայն է ապահովում: Այնտեղ սկզբում հայտարարվել է Բայդենի հաղթանակի մասին, այնուհետ՝ նշվել, որ վերահաշվարկը դադարեցվել է, արդյուքները դեռ պարզ չեն: Մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ չեն շտապում ոչ արդյունքները ամփոփել, ոչ էլ թեկնածուներից մեկի հաղթանակի մասին հայտնել, քանի որ իրավիճակը կարող է փոխվել ամեն ժամ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մի քանի նահանգում Բայդենի գրանցած հաղթանակը Թրամփի ստացած ձայների հետ փոքր տարբերություն ունի:
Այսպես, նոյեմբերի 6-ին Ջորջիա նահանգում Ջո Բայդենն առաջատար է դարձել հազար ձայնով (16 ընտրիչ), մինչդեռ նախորդ օրը Թրամփն այս նահանգում առաջատար էր 5 հազար ձայնով: Բայդենը լիդեր է նաեւ Փենսիլվանիայում (20 ընտրիչ):
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը համարվում է ԱՄՆ-ի երրրորդ բարձրաստիճան պաշտոնյան, պնդում է, որ գործող նախագահ դոնալդ Թրամփը փորձում է խաբել բոլորին այս ընտրություններում, մինչդեռ պաշտոնական Վաշինգտոնը բնման դեպքերում քննադատում է այլ երկրների. «Մեր ներքին եւ արտաքին թշնամիները հարձակվում են մեզ վրա՝ այս ընտրություններով, բայց մենք միայն մեկ թշնամի ունենք, որը երկրի ներսում է», -ասել է նա՝ ակնարկելով երկրի նախագահին:
Փելոսիի խոսքով, ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքում Բայդենը իր համաքաղաքացիներից երկիրը կառավարելու ավելի ուժեղ մանդատ ստացավ, քան ժամանակին դեմոկրատ Ջոն Քենեդին էր ստացել կամ ԱՄՆ-ի պատմության ընթացքում երբեւեէ կառավարած ցանկացած նախագահ:
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին պաշտոնը ստանձնեց 1961 թվականի հունվարին եւ գնդակահարվեց 1963 թվականի նոյեմբերին: Նույնիսկ իր ողբերգական մահից 57 տարի անց նա շարունակում է մնալ ԱՄՆ պատմության ամենահարգված առաջնորդներից մեկը:
Ամերիկայի ներկայիս նախագահական ընտրությունների արդյունքը, չնայած Փելոսիի եւ մյուսների հայտարարություններին, վերջնականապես որոշված չէ: Ընդհանուր հաշվարկի համաձայն, Բայդենը կանգնած է ընտրելու համար անհրաժեշտ 270 ընտրական քվե ստանալու շեմին: Նա նաեւ ռեկորդ սահմանեց իր համար տրված ձայների քանակով (ավելի քան 72 միլիոն): Նախկին նման նվաճումը պատկանում էր դեմոկրատ Բարաք Օբամային, որը 2008-ին հավաքեց ավելի քան 69 միլիոն ձայն: Այնուամենայնիվ, քվեարկության պաշտոնական արդյունքներ դեռ չկան, եւ Սպիտակ տան ներկայիս տերը՝ հանրապետական Դոնալդ Թրամփը, հրաժարվում է ընդունել հավանական պարտությունը եւ պատրաստվում է հետագա պայքար մղել ԱՄՆ դատարաններում ընտրությունների արդյունքները որոշելու համար:
Ամերիկյան ընտրական համակարգը չափազանց բարդ է, ոչ ուղղակի եւ ծայրաստիճան շփոթեցնող: Փաստացի, նոյեմբերի ընտրություններում ընտրում են ոչ թե նոր նախագահ եւ փոխնախագահ, այլ ընտրական կոլեգիայի անդամներ: Հենց նրանք են, որ դեկտեմբերին հավաքվում են իրենց նահանգների մայրաքաղաքներում եւ անցկացնում իրենց սեփական քվեարկությունը, որից հետո որոշվում է պետության նոր ղեկավար: Բնակչության եւ ընտրված ընտրողների թվի միջեւ փոխհարաբերությունները նահանգից նահանգ տարբերվում են, ինչպես նաեւ տարբեր է մեծամասնությամբ կամ համամասնական հիմունքներով ընտրական համակարգը: Հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է ստանա ավելի քան 270 ընտրիչի աջակցությունը: Տվյալ նահանգում ընտրիչների թիվը կախված է Կոնգրեսում նահանգի ներկայացուցիչների քանակից: Ընդհանուր առմամբ, ընտրիչները 538-ն են:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի ունեցան երեքշաբթի: Ամերիկացիներն ընտրելու էին նախագահին ու փոխնախագահին, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին եւ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի մեկ երրորդին, 13 նահանգների եւ տարածքների կառավարիչներին: Նախագահական մրցավազքի հաղթողը դեռ հայտնի չէ, հնարավոր է՝ վերջնական արդյունքների հայտարարման համար շաբաթներ պահանջվեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT