Երևան
12 °C
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը շուտով կհարապարակի Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վերջին երկու հանդիպումների համար: Նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը Թբիլիսիում պետք է հյուրընկալվի Վրաստանին, իսկ դրանից երեք օր հետո՝ նոյեմբերի 18-ին, Կիպրոսում կհանդիպի Մակեդոնիայի հավաքականի հետ:
«Հայկական ժամանակն» առանձնացրել է չորս ֆուտբոլիստի, որոնք Հայաստանի առաջնությունում իրենց ելույթներով կարող են արժանանալ ազգային ընտրանու գլխավոր մարզչի ուշադրությանը:
1. Ժիրայր Մարգարյան – Ձախ պաշտպանի դիրքում Հայաստանի հավաքականը որոշակի խնդիրներ ուներ հոկտեմբերյան հանդիպումներում: Արման Հովհաննիսյանն այդքան էլ հաջող չգործեց Վրաստանի և Էստոնիայի ընտրանիների հետ խաղերում, բացի այդ, Արմանը գրեթե զրկված է խաղային պրակտիկայից իր թիմում՝ ղազախական «Տոբոլում»: Սերոբ Գրիգորյանը «Փյունիկում» լավ տպավորություն է թողնում, հավաքականում էլ Կապառոսը նրան փորձարկում է և կարծես գոհ է, սակայն մրցակցության համար ևս մեկ պաշտպանի առկայությունը չէր խանգարի: Առավել ևս, որ խոսքը հայկական առաջատար թիմերից մեկի հիմնական ձախ պաշտպանի՝ Ժիրայր Մարգարյանի մասին Է: Մարգարյանն իրեն գերազանց դրսևորեց նախորդ մրցաշրջանում՝ «Շիրակի» կազմում լավ տպավորություն թողեց, Եվրոպայի լիգայի արժանի ելույթ է ունենում «Արարատում»: Մարգարյանի հրավերի պահը կարծես հասունացել է, եթե Ժիրայրը շարունակի նույն տեմպով: Բացառված չէ, որ մոտ ապագայում հիմնական կազմի ֆուտբոլիստ էլ դառնա:
2. Հակոբ Հակոբյան – Երևանի «Ուրարտուն» Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարն է, իսկ Հակոբ Հակոբյանը՝ այդ թիմի հիմնական կազմի ամուր խաղացող: «Ուրարտուն» գրեթե բոլոր խաղերում իր հիմնական կազմում երկու հայ ֆուտբոլիստ է ունենում, որից մեկը պարտադիր լինում է դարպասապահը (կա՛մ Բեգլարյանը, կա՛մ Այվազովը), իսկ մյուսը՝ Հակոբյանը: Ալեքսանդր Գրիգորյանը հիմնականում վստահում է Հակոբյանին աջ պաշտպանի դիրքը, սակայն Հակոբյանը մեծ հաջողությամբ հանդես է գալիս նաև կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Հենց այդ խաղային դիրքում էլ Հայաստանի հավաքականը բավականին մեծ խնդիրներ ունի: Հակոբյանի ցուցադրած խաղը վստահություն է ներշնչում և Կապառոսի ուշադրությունից դժվար թե վրիպի: Այնպես որ, եթե ոչ այս անգամ, ապա շատ շուտով երիտասարդ ֆուտբոլիստին կարելի է սպասել ազգային հավաքականում:
3. Դավիթ Դավիդյան – Դավիդյանը ծնվել և ֆուտբոլային կարիերան սկսել է Ռուսաստանում, ՌԴ-ի քաղաքացի է, սակայն ցանկության դեպքում նրան արագորեն կարող են հրավիրել Հայաստանի հավաքական: Այս մրցաշրջանում Դավիդյանը շատ լավ տպավորություն է թողնում «Ալաշկերտում»: Թիմի լավագույն ռմբարկուն Է՝ խփած 4 գոլերով, հայ ֆուտբոլիստների մեջ էլ ամենաշատ գոլ խփած խաղացողն է: Դավիդյանը դարձել է «Ալաշկերտի» առաջատարներից մեկը, իսկ նրա գոլերն արդեն շատ միավորներ են բերել թիմին: Միակ խնդիրը Դավիդյանի խաղային դիրքն է: Աջ եզրային կիսապաշտպանի դիրքում Հայաստանի հավաքականում բավականին մեծ մրցակցություն է, որտեղ 22-ամյա ֆուտբոլիստը դժվար թե հաղթող դուրս գա: Բայց Դավիդյանն ունիվերսալ խաղացող է, նախորդ մրցաշրջանում «Արարատի» մարզչական շտաբը նրան հաճախ աջ պաշտպանի դիրքում էր փորձարկում: Ճիշտ է, այստեղ էլ մրցակցությունը հավաքականում ուժեղ է. աջ պաշտպանի դիրքի համար պայքարում են Հովհաննես Համբարձումյանն ու Կամո Հովհաննիսյանը: Մյուս կողմից էլ Դավիդյանի խաղն արժանի է ուշադրության, և երիտասարդ ֆուտբոլիստի առաջխաղացման համար հավաքականից հրավերը կարող է լավ խթան լինել:
4. Արամ Քոչարյան – Վանաձորի «Լոռիի» ավագը էական առաջընթաց է գրանցել վերջին տարիներին: 2019թ.-ին հենց «Լոռիում» Քոչարյանին վստահեցին, «հանեցին» Առաջին դիվիզիոնից, այնուհետև 24-ամյա ֆուտբոլիստը լավ մրցաշրջան անցկացրեց «Գանձասարում», իսկ նոր մրցաշրջանը նորից սկսեց վանաձորյան ակումբում և դարձավ թիմի առաջատարներից մեկը: Քոչարյանը կենտրոնական կիսապաշտպան է, և խնդրահարույց այդ դիրքում նրա որակներով խաղացողը կարող է շատ պետքական լինել: Ընթացիկ մրցաշրջանում Քոչարյանի խաղն արժանի է հավաքականի մարզչական շտաբի ուշադրությանը, հատկապես, որ «Լոռին» էլ ներկա պահին առաջնության առաջատարների թվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT