Երևան
12 °C
ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների հաշվարկը դեռ շարունակվում է: Մնացել են մի քանի խոշոր նահանգներ, որոնց շուրջ խմորումները եւս շարունակվում են: Մասնավորապես՝ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրում է տատանվող առավել խոշոր նահանգներում Բայդենին ու դեմոկրատներին ապօրինություններ կատարելու, քվեաթերթիկներ թաքցնելու մեջ:
Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի տարբեր հատվածներում գլուխ են բարձրացրել բողոքի ցույցերը՝ ուղեկցվելով անկարգություններով:
Օրեգոն նահանգի ղեկավարությունը որոշում է կայացրել ազգային գվարդիայի ստորաբաժանումներ ուղարկել Փորթլենդ քաղաք՝ տեղի իրավապահ մարմիններին օգնելու համար: Այնտեղ ընտրությունների արդյունքների հետ կապված ցույցերը վերածվել են անկարգությունների: Մի քանի տասնյակ ցուցարարներ էլ ձերբակալվել են Նյու Յորքում բողոքի ցույցերից հետո սկսված անկարգությունների համար: Բողոքի ակցիաներ են նաեւ Վաշինգտոնում:
Բազմաթիվ փորձագետներ, նախկին սենատորներ ու պաշտոնյաներ հայտարարում են, որ երկու կողմից էլ հավանաբար տասնյակ դատական հայցեր են լինելու՝ կապված արդյունքների հետ: Ամենայն հավանականությամբ գործերը հասնելու են մինչեւ Գերագույն դատարան:
CNN-ը հայտնում է, որ Թրամփի շտաբն արդեն պատրաստվում է դատական հայցեր ներկայացնել Արիզոնա եւ Նեվադա նահանգների արդյունքների ամփոփման հետ կապված: Նշվում է, որ շտաբում այդպիսով կկարողանան ոչ միայն վերահաշվարկ ստանալ, այլեւ ժամանակ շահել արդյունքների ամփոփման համար: Ըստ CNN-ի՝ նույն սցենարը սպասվում է նաեւ Ջորջիայում, եթե Թրամփն այնտեղ պարտվի:
Դեմոկրատների թեկնածու Բայդենը հաղթանակ է տարել կարեւոր նահանգներում՝ Վիսկոնսինում ու Միչիգանում: Նա ունի ընտրիչների 264 ձայն, Թրամփը՝ 214: Լիարժեք հաղթանակի համար Բայդենին պակասում է 6 ձայն միայն: Նա առաջատար է նաեւ ընտրողների քվեարկությունների արդյունքում. Բայդենը հավաքել է 50,04 տոկոս, Թրամփը՝ 48 տոկոս ձայն:
Հիմնականում անհասկանալի է մնում դրությունը 4 նահանգում՝ Փենսիլվանյայում, Հյուսիսային Կարոլինայում, Ջորջիայում ու Նեւադայում: Վերջինում, այս պահի տվյալներով, առաջատար է Բայդենը: Հաղթելու դեպքում Նեւադայից նա կստանա ընտրիչների պակասող 6 ձայնը:
Մինչ արդյունքները շարունակում են ամփոփվել ու քննարկվել՝ Բայդենը հանդես է եկել ելույթով, հայտնել, որ հաղթանակ են տարել մեծ թվով նահանգներում, սակայն վերջնական հաղթանակի մասին հայտարարելուց խուսափել է:
Նշենք, որ այս ընտրությունները բացառիկ են մի քանի ցուցանիշներով: Նախ, Թրամփը շուրջ 5 միլիոն ավելի ձայն է հավաքել, քան նախորդ ընտրություններում: Բայդենը ավելի շատ ձայն է հավաքել, քան որեւէ նախագահ ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում:
Փոստային ծառայության միջոցով քվեարկությունները եւս ռեկորդային թիվ են կազմում: Դրանց մասնակցել է 100 մլն մարդ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT