Բայդենը պատմական ռեկորդ է սահմանել, Թրամփը՝ սաստիկ բարկացել. ԱՄՆ-ում շարունակում են հաշվել ընտրությունների արդյունքները

ԱՄՆ-ում շարունակում են ամփոփել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները: Իրավիճակը բավական թեժ է ու լարված: Թեկնածուներից յուրաքանչյուրն անվերապահորեն հավատացած է իր հաղթանակի մեջ, ամփոփվող թվերը շարունակ տատանվում են՝ կանգ առնելով սկզբում Թրամփի, այնուհետ՝ Բայդենի օգտին:

Վերջին տվյալներով (23:45) առայժմ առաջատար է համարվում դեմոկրատական թեկնածու Ջոզեֆ Բայդենը: Նա առաջատար է՝ ընտրողների եւ ընտրիչների՝ մինչ այժմ հաշվարկված ձայներով: Ըստ արդեն իսկ հաշվարկված ձայների, որոնք չեն արտացոլում բոլոր նահանգների պատկերը, Բայդենի օգտին քվեարկել են 70.287.639 ամերիկացիներ: Սա արդեն իսկ բացարձակ ռեկորդ է ԱՄՆ պատմության ընթացքում:  CNBC հեռուստաալիքը հայտնում է, որ նախկին ամենաբարձր արդյունքն ապահովել էր Բարաք Օբաման, ում նախագահության օրոք էլ հենց Բայդենը զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը. 2008 թվականին Օբաման 69,498,516 ձայն էր ստացել ընտրություններում: Թրամփը նախնական հաշվարկով ստացել է ընտրողների 67.478. 856 ձայները:

Ընտրիչների ձայների հաշվարկով, ԱՄՆ-ի գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը ստացել է 214, իսկ դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը՝ 238 ձայն: Հաղթանակի հասնելու համար պետք է առնվազն 270 ընտրիչների ձայն ստանալ: Դեռեւս հաշվարկված չեն մի շարք խոշոր նահանգների ձայներ: Դրանց մի մասը «տատանվող» նահանգներ են, ինչը նշանակում է՝ այնտեղ կանխատեսելի չէ, թե ով կարող է ընտրվել:

Դեռ հաշվարկի կեսին Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե հաղթել են: Նա այդ մասին հայտնեց նաեւ իր ելույթում, որը հեռարձակվեց բոլոր ամերիկյան հեռուստաալիքներում: Թրամփը ոչ միայն հայտարարեց իր հաղթանակի մասին, այլեւ վստահաբար պնդեց Բայդենի ու դեմոկրատների կողմից կեղծիքների, խարդախությունների մասին:  Ավելի ուշ, շարունակելով թեման, Թրամփը հայտարարեց, որ դիմելու են դատարան՝ որոշ նահանգներում ձայների վերահաշվարկի պահանջով:

«Սա ամոթ է մեր երկրի համար (նկատի ունի ենթադրյալ կեղծիքը): Մենք պատրաստվում էինք հաղթել այս ընտրություններում: Ճիշտն ասած, մենք իսկապես հաղթել ենք այս ընտրություններում: Այսպիսով, մեր (հանրապետականների) նպատակը այժմ երաշխավորելն է ընտրությունների արդյունքների ամբողջականությունը՝ հանուն այս երկրի բարօրության: Սա շատ կարեւոր պահ է: Մեր երկրի դեմ խոշոր խարդախություն կա կազմակերպված», - ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Բայդենի ստացած մեծ թվով ձայները:

Ամերիկյան վարչակազմի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ընտրություններում ձայների հաշվարկն իրականում արհեստականորեն դադարեցվել է ՝ իր հաղթանակի ճանաչումը կանխելու համար: «Հանկարծ ամեն ինչ պարզապես կանգ առավ», - ասել է Թրամփը՝ նշելով, որ Բայդենը գիտակցել է, որ չի կարող հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում, եւ որոշել է գործել դատավարության մեթոդով:

Ի պատասխան, Բայդենն ու վերջինիս շտաբը հայտարարեցին, թե պատրաստ են ցանկացած տիպի դատական հայցի՝ ընդհուպ մինչեւ գերագույն դատարան, քանի որ վստահ են Բայդենի հաղթանակի վրա: Նաեւ հավելեցին, թե իրենք էլ հնարավոր են համարում դատարան դիմելը, քանի որ որոշ ընտրատարածքներում արդյունքների հաշվարկի ու քվեարկության հետ կապված կասկածներ ունեն:

Թրամփը խարդախություններ ասելով նկատի ունի իր բացասական վերաբերմունքը փոստային քվեարկության մասին. այն առաջարկել էին դեմոկրատները եւ պնդում էին դրա անհրաժեշտությունը: Փոստային քվեարկություն իսկապես եղավ, ի դեպ՝ գրանցելով եւս մեկ ռեկորդ՝ մասնակցության չափազանց բարձր ցուցանիշ, սակայն Թրամփը մնաց նույն կարծիքին, որ այդպիսով կարող էին լցոնումներ կազմակերպվել. «Հայտնի չէ, թե ով քանի ծրար է ուղարկել»,-նշել էր նա: Փոստային քվեարկությամբ, ընդհանուր առմամբ շուրջ 100 միլիոն մարդ էր քվեարկել:

ԱՄՆ-ի նախագահի կարծիքով, երբ հայտնի կդառնան տատանվող նահանգների արդյունքները, բոլորը իրենց հարց են տալու, թե այս ի՞նչ պատահեց:

ԱՄՆ-ի ժամանակով կեսգիշերն անց, Հայաստանի ժամանակով՝ կեսօրից հետո, Fox News-ը հայտարարեց, թե Թրամփն առաջատարն է,այդ մասին հայտարարեց նաեւ ինքը Թրամփը՝ ընտրությունները համարելով ֆենոմենալ, քվեարկության մասնակցությունը՝ ռեկորդային,  սակայն պատկերը փոխվեց կարճ ժամանակում:

Առանցքային նշանակություն ունեցող Վիսկոնսին նահանգում Թրամփի ու Բայդենի հավաքած ձայներն ընդամենը 1 տոկոսի տարբերություն ունեն: Այստեղ, հնարավոր է, ընտրությունների վերահաշվարկ իրականացվի: Սոցհարցումներն ավելի վաղ Վիսկոնսինում կանխորոշել էին Բայդենի հաղթանակը: Թրամփն այդ հարցումները որպես քաղաքացիների վրա ճնշումներ էր որակել, իսկ վերջինիս շտաբը կասկածի տակ էր առել արդյունքների ամփոփիչ թվերը:

CNN հեռուստաալիքի կայքում, որտեղ ամփոփում են  արդյունքների հաշվարկն ու կանխատեսումները, ասվում է, որ Վիսկոնսինում քվեաթերթիկների 99 տոկոս ի հաշվարկով, Բայդենն այս նահանգում ստացել է 49,4 տոկոս, Թրամփը՝ 48,8 տոկոս: Ձայների 1 տոկոսի տարբերությունը, ըստ ամերիկյան օրենքի, թույլ է տալիս թելնածուին անմիջապես վերահաշվարկ պահանջել:

Թրամփը տարօրինակ է համարել Բայդենի հաղթանակը այն նահանգներում, որտեղ ավելի վաղ կանխատեսվում էր իր հաղթանակը: Բայդենը, բացի Վիսկոնսինից, առաջատար է նաեւ Միչիգանում ու Մինեսոտայում, որոնք Թրամփը  «հանրապետական նահանգներ» էր համարում եւ համոզված էր, որ հաղթելու է:

Ընդհանուր առմամբ, թեկնածուներից մեկի հաղթանակի մասին խոսել առայժմ վաղ է, քանի որ կան նահանգներ, որտեղ ձայների հաշվարկը շարունակվում է, իսկ Հյուսիսային Կարոլինայում եւ Փենսիլվանիայում այդ գործընթացը կարող է մի քանի օր տեւել: Ի դեպ, Թրամփը կասկածներ ունի նաեւ Փենսիլվանիայում հաշվարկի հետ կապված: Նրա փաստաբանը մեկնել է Փենսիլվանիա նահանգ, որպեսզի իր խոսքերով «թույլ չտա դեմոկրատներին գողանալ Թրամփի ու հանրապետականների ձայները»:

Փենսիլվանիայում, Թրամփի շտաբի պահանջով դադարեցվել է ձայների հաշվարկը: Գործող նախագահի թիմը մեղադրում է դեմոկրատականներին քվեաթերթիկներ գողանալու ու դրանք թաքցնելու մեջ:

Այժմ, եթե թեկնածուներից մեկն իսկապես արդյունքների ամփոփման կասկածներով դիմի դատարան, ապա դրանց հրապարակումը կտեւի ոչ թե օրեր, այլ շաբաթներ:

ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի է ունենում մի քանի փուլով միաժամանակ: Բանն այն է, որ ԱՄՆ-ում քվեարկում են ոչ թե կոնկրետ անձի, այլ ընտրիչների կոլեգիայի օգտին: Ընտրիչներն էլ ամեն նահանգում որոշվում են մեկ ցուցակով `ըստ հարաբերական մեծամասնական համակարգի:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին երկրի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններ էին: Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփը եւ երկրի նախկին փոխնախագահ, դեմոկրատական Ջոզեֆ Բայդենը պայքարում են պետության ղեկավարի պաշտոնի համար:

ԱՄՆ-ի ընդհանուր ընտրություններում կընտրվեն նաեւ 35 սենատորներ, Ներկայացուցիչների պալատի բոլոր՝ 435 անդամները, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետներ ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ: Ընտրատեղամասերի մեծ մասը բացվել է առավոտյան ժամը 07-ին:

Հետաքրքրական է, որ վերընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփը կդառնա իմպիչմենտից հետո նախագահի պաշտոնում կրկին հայտնված առաջին նախագահը: Նրա մրցակից, դեմոկրատ Ջո Բայդենն էլ հաղթանակի դեպքում կարող է դառնալ Ամերիկայի ամենատարեց առաջնորդը:

Նախագահ դառնալու համար անհրաժեշտ է առնվազն 270 ձայն ստանալ այն ընտրական կոլեգիայում, որտեղ նահանգները ներկայացված են իրենց բնակչության համամասնությամբ: Կոլեգիայում կա 538 ձայն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6850 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել