Թրամփը հայտարարում է իր հաղթանակի եւ Բայդենի կեղծիքների մասին. արդյունքները դեռ անորոշ են

ԱՄՆ-ի գործող նախագահ, այս ընտրություններում նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ հասել է հաղթանակի այս նախագահական ընտրությունների արդյունքներով, իսկ իր հակառակորդ Ջոզեֆ Բայդենը դիմել է խարդախությունների, որպեսզի չընդունի պարտությունը:

Այս մասին նա ասել է հանրության համար քիչ առաջ կազմակերպած իր ելույթում, որն ուղիղ եթերում հեռարձակում էին ամերիկյան բոլոր հեռուստաալիքները:

«Սա ամոթ է մեր երկրի համար: Մենք պատրաստվում էինք հաղթել այս ընտրություններում: Ճիշտն ասած՝ մենք իսկապես հաղթեցինք այս ընտրություններում: Այսպիսով՝ մեր (հանրապետականների) նպատակը այժմ երաշխավորելն է ընտրությունների արդյունքների ամբողջականությունը՝ հանուն այս երկրի բարօրության: Սա շատ կարևոր պահ է: Մեր երկրի դեմ խոշոր խարդախություն կա կազմակերպված»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Բայդենի ստացած մեծ թվով ձայները:

Ամերիկյան վարչակազմի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ընտրություններում ձայների հաշվարկն իրականում արհեստականորեն դադարեցվել է՝ իր հաղթանակի ճանաչումը կանխելու համար: «Հանկարծ ամեն ինչ պարզապես կանգ առավ»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ Բայդենը գիտակցել է, որ չի կարող հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում եւ որոշել է գործել դատավարության մեթոդով:

«Նրանք (Բայդենը և նրա թիմը) հասկացան, որ չեն կարող հաղթել: Հետեւաբար նրանք ասացին. «Եկեք դիմենք դատարան»,- նշել է պետության ղեկավարը եւ հավելել, որ ավելի վաղ կանխատեսել էր ընտրությունների նման արդյունքը:

Թրամփը նկատի ունի իր բացասական վերաբերմունքը փոստային քվեարկության մասին, որն առաջարկել էին դեմոկրատները եւ պնդել դրա անհրաժեշտությունը: Փոստային քվեարկություն իսկապես եղավ՝ գրանցելով մասնակցության չափազանց բարձր ցուցանիշ, սակայն Թրամփը մնաց նույն կարծիքին, որ այդպիսով կարող են լցոնումներ կազմակերպվել:

ԱՄՆ-ի նախագահի կարծիքով՝ երբ հայտնի կդառնան տատանվող նահանգների (նահանգներ, որտեղ արդյունքները կանխատեսելի չեն) արդյունքները, բոլորը իրենց հարց են տալու, թե այս ի՞նչ պատահեց:

Գործող նախագահը վստահեցրել է, որ հաղթում է Ջորջիա, Փենսիլվանիա, Միչիգան եւ Վիսկոնսին տատանվող նահանգներում: «Ակնհայտ է, որ մենք հաղթեցինք Ջորջիայում: Ակնհայտ է նաև, որ մենք հաղթեցինք Հյուսիսային Կարոլինայում: Եվ մենք հաղթում ենք Վիսկոնսինում»,- ասել է ամերիկացի առաջնորդը, թեպետ այս նահանգներում հաղթողը դեռ վերջնական որոշված չէ:

Ըստ Fox News-ի՝ Թրամփն առաջատարն է: Արդյունքները ամփոփված չեն նաեւ Նեվադայում: Այնտեղ, ըստ Fox News-ի, առաջատարն է դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը:

Ելույթի ընթացքում Թրամփը չի բացառել նաեւ, որ Արիզոնայում, ի վերջո, կհռչակվի հաղթող: «Ինչ-որ մեկը հայտարարեց, որ սա մեզ համար հաղթանակ է: Միգուցե այդպես էլ լինի, հնարավոր է»,- ասել է հանրապետական թեկնածուն: Fox News-ի կողմից մի քանի ժամ առաջ ներկայացված կանխատեսման համաձայն՝ Արիզոնայում հաղթանակ է տանում դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը: Իր հերթին CNN-ը, The Washington Post-ը եւ որոշ այլ լրատվամիջոցներ չեն շտապում հայտարարել այս նահանգում Բայդենի հաղթանակի մասին՝ մինչ այժմ խոսելով միայն այնտեղ նրա առաջատար լինելուց:

Սպիտակ տան ղեկավարը առանձնացրել է նաեւ իր հաղթանակը Ֆլորիդա, Օհայո եւ Տեխաս նահանգներում: «Մենք շահեցինք նահանգներ, որոնցում չէինք սպասում հաղթել: Ֆլորիդա՝ մենք այն շահեցինք մեծ առավելությամբ: Մենք շահեցինք Օհայո հսկայական նահանգում, մենք շահեցինք Տեխասում»,- ասել է ԱՄՆ նախագահը:

«Արդյունքներն այսօր ֆենոմենալ էին, եւ մենք բառացիորեն ամբողջությամբ պատրաստ էինք փողոց դուրս գալ եւ տոնել նման հրաշալի ու լավ իրադարձությունը: Սա աննախադեպ քվեարկություն էր, աննախադեպ հաջողություն: Մարդիկ մեծ թվով մասնակցում էին ընտրություններին՝ մեր հրաշալի շարժումը պաշտպանելու համար: Սա ռեկորդ է, նախկինում նման բան չի եղել»,- համզոմունք է հայտնել Թրամփը:

Նախագահական մրցավազքում ձայների հաշվարկը ձգձգվում է: Այնուամենայնիվ, դա չի խանգարել, որ նախագահի երկու թեկնածուներն էլ արդեն հրապարակավ վստահություն արտահայտեն իրենց անխուսափելի հաղթանակի նկատմամբ: Եթե ապավինենք առանցքային գործոնին, երկու թեկնածուների կողմից շահած ընտրական կոլեգիայի ընտրիչների ձայների քանակին, ապա Բայդենը դեռ առջեւում է: Մինչ օրս նա ստացել է 236 ձայն, հայտնում է Associated Press-ը:

Բանն այն է, որ ԱՄՆ-ում քվեարկում են ոչ թե կոնկրետ անձի, այլ ընտրիչների կոլեգիայի օգտին: Ընտրիչներն էլ ամեն նահանգում որոշվում են մեկ ցուցակով՝ ըստ հարաբերական մեծամասնական համակարգի: Այժմ Թրամփի օգտին, ըստ AP-ի, 213 ընտրող ձայն կա: Այլ լրատվամիջոցներում այս ցուցանիշները մի փոքր այլ տեսք ունեն, բայց բոլոր հաշվարկները մատնանշում են Բայդենի առավելությունը:

Արդյունքները դեռ չեն ամփոփվել մի շարք խոշոր նահանգներում՝ Ջորջիա (16 ընտրող), Միչիգան (16 ընտրող), Փենսիլվանիա (20 ընտրող) եւ Հյուսիսային Կարոլինա (15 ընտրող): Ներկայումս Թրամփը նրանցից յուրաքանչյուրում առաջատարն է՝ համաձայն CNN եւ Fox News հեռուստաալիքների գնահատականների:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին երկրի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններ էին: Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփը եւ երկրի նախկին փոխնախագահ, դեմոկրատական Ջոզեֆ Բայդենը պայքարում են պետության ղեկավարի պաշտոնի համար:

ԱՄՆ-ի ընդհանուր ընտրություններում կընտրվեն նաեւ 35 սենատորներ, Ներկայացուցիչների պալատի բոլոր՝ 435 անդամները, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետներ ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ: Ընտրատեղամասերի մեծ մասը բացվել է առավոտյան ժամը 07-ին:

Հետաքրքրական է, որ վերընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփը կդառնա իմպիչմենտից հետո նախագահի պաշտոնում կրկին հայտնված առաջին նախագահը: Նրա մրցակից, դեմոկրատ Ջո Բայդենն էլ հաղթանակի դեպքում կարող է դառնալ Ամերիկայի ամենատարեց առաջնորդը:

Նախագահ դառնալու համար անհրաժեշտ է առնվազն 270 ձայն ստանալ այն ընտրական կոլեգիայում, որտեղ նահանգները ներկայացված են իրենց բնակչության համամասնությամբ: Կոլեգիայում կա 538 ձայն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2745 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել