ԱՄՆ-ում ամփոփում են ընտրությունների արդյունքները. մեկ առաջատար է Թրամփը, մեկ՝ Բայդենը

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն ավարտվել են: Նահանգների մեծ մասում ընտրատեղամասերն արդեն փակված են: Սկսվել է ձայների հաշվարկը:

Ամերիկյան ընտրական մեխանիզմը բարդ է, եւ միշտ չէ, որ նահանգում մեծ թվով ձայներ հավաքելը նշանակում է հաղթանակ: Դա որոշվում է հատուկ կոլեգիայի ընտրիչների ձայներով:

Նախնական արդյունքների ամփոփմամբ՝ ձայների ոչ 100 տոկոսի հաշվարկով ԱՄՆ-ի գործող նախագահ Թրամփն առաջատար է Քենթուկի նահանգում, որտեղ ընտրիչների 8 ձայն կա: Եվս մեկ կարեւոր նահանգում՝ Ջորջիայում, դարձյալ առաջատարը Թրամփն է: Այնտեղ ավանդաբար քվեարկում են հանրապետականների օգտին: Կա ընտրիչների կոլեգիայի 16 ձայն:

Թրամփն առաջատար է նաեւ Հարավային Կարոլիանայում եւ Ինիանայում, ինչպես եւ կանխատեսված էր: Այստեղ նա հաղթել էր նախորդ ընտրություններին եւս:

Հաղթանակի համար կարեւոր նշանակություն ունեցող Ֆլորիդայում առաջատարը սկզբում Ջո Բայդենն էր, սակայն կարժ ժամանակ անց ձայները հավասարվեցին. յուրաքանչյուրը հավաքել է ընտրողների ձայների 49.5 տոկոսը: Բայդենը հաղթում է Վերմոնտում: 18 ընտրիչի ձայն ունեցող Օհայոյում դարձյալ առաջատարը դեմոկրատ թեկնածու Բայդենն է:

Fox News-ը հայտնում է, որ Բայդենը հաղթանակ է տանում Կալիֆոռնիայում, Վաշինգտոնում ու Օրեգոնում: Ֆլորիդայում հաղթանակը Թրամփինն է: Այստեղ պարտվելը կարող էր նրա համար ճակատագրական լինել. Թրամփը ստացել է ընտրողների քվեարկության 51,3 տոկոսն ու նահագնի ընտրիչների 29 ձայնը:

Տեխասում, Արիզոնայում, Մինեսոտայում, Այովայում քվեարկության ձայներով առաջատարը Բայդենն է: Ֆլորիդայում, Օհայոյում, Ջորջիայում, Վիսկոնսինում՝ Թրամփը: Միաժամանակ նույն Տեխասում Թրամփն առաջատար է ընտրիչների ձայներով:

Թրամփը Նեբրասկա նահանգում հաղթել է ընտրիչների բոլոր՝ հինգ ձայները: Այստեղ Թրամփի հաղթանակն ակնկալվում էր, քանի որ նահանգն ավանդաբար հանրապետական է:

Այս բոլոր արդյունքները նախնական են եւ կարող են փոփոխվել ամեն րոպե: Թեժ պայքար է ընթանում. 2 թեկնածուներն էլ բարձր արդյունքներ են գրանցում. տարբերությունները փոքր են:

Փենսիլվանիան ու Հարավային Կարոլինան առանցքային նշանակություն ունեցող նահանգներ են, սակայն այստեղ քվեարկության վերջնական արդյունքի ամփոփումը կարող է մի քանի օր տեւել:

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններին ձայները հաշվվում են ոչ թե՝ ըստ ամբողջ երկրի, այլ առանձին նահանգների: Մասնագետները նշում են, որ փոստային քվեարկության եւ առանձին նահանգների քվեարկության արդյունքների հաշվարկը կարող է ոչ թե մի քանի օր, այլ մի քանի շաբաթ տեւել:

Նախագահ դառնալու համար անհրաժեշտ է առնվազն 270 ձայն ստանալ այն ընտրական կոլեգիայում, որտեղ նահանգները ներկայացված են իրենց բնակչության համամասնությամբ: Կոլեգիայում կա 538 ձայն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2450 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել