ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները շարունակվում են. ինչ ակնկալիքներ ու սպասումներ կան

ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին երկրի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններ են: Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփը եւ երկրի նախկին փոխնախագահ, դեմոկրատական Ջոզեֆ Բայդենը պայքարում են պետության ղեկավարի պաշտոնի համար:

ԱՄՆ-ի ընդհանուր ընտրություններում կընտրվեն նաեւ 35 սենատորներ, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետներ ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ: Ընտրատեղամասերի մեծ մասը բացվել է առավոտյան ժամը 07-ին:

Հետաքրքրական է, որ վերընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփը կդառնա իմպիչմենտից հետո նախագահի պաշտոնում կրկին հայտնված առաջին նախագահը: Նրա մրցակից, դեմոկրատ Ջո Բայդենն էլ, հաղթանակի դեպքում կարող է դառնալ Ամերիկայի ամենատարեց առաջնորդը:

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը վստահորեն առաջ է գնում ընտրություններին, գիշերը նա անցկացնելու է Սպիտակ տանը եւ այնտեղ էլ սպասելու է արդյուքների հաշվարկին: Իր նախընտրական քարոզարշավը Թրամփն ավարտել է Միչիգանի Գրանդ Ռեփիդսում, ճւշտ նույն տեղում, որտեղ ավարտվեց նրա 2016-ի շրջագայությունը:

Բայդենը համընդհանուր ընտրությունների օրը այցելել է իր ծննդավայր Փենսիլվանիա նահանգի Սքրանթոն քաղաք: Բայդենի ելույթը համակիրների առջեւ հեռարձակել է CNN- ը:

«Ես մասնակցում եմ ընտրություններին` Սպիտակ տուն վերադարձնելու համար պատիվ եւ արժանապատվության հասկացությունները »,-ասել է դեմոկրատ թեկնածուն` շեշտելով, որ մտադիր է պայքարել ԱՄՆ միջին խավի իրավունքների համար:

Թեկնածուներից յուրաքանչյուրը մինչ ընտրություններն ընտրողներին վստահեցրել է, որ հենց ինքն է նա, ով ի վիճակի է լավագույնս հաղթահարել վտանգավոր վարակի բռնկման հետեւանքներն ԱՄՆ-ում: Թրամփը պնդում էր, որ եթե նա հաղթի, տնտեսությունը «հրթիռի պես վեր կսլանա» 2021 թվականին: Բայդենը խոստացել է 2 տրիլիոն դոլար ծախսել ենթակառուցվածքների, էկոլոգիայի, կրթության եւ փոքր բիզնեսի վրա:

Բայդենը կոչ է արել ամերիկացիներին քվեարկել «Ամերիկայի համար նոր եկող օրվա» օգտին:

Դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենն ամերիկացիներին ուղղված կոչով հանդես կգա, որի ընթացքում նա կհայտարարի ընտրություններում իր հաղթանակի մասին, եթե, ըստ ԶԼՄ-ների, ընտրական կոլեգիայից  ստանա անհրաժեշտ 270 ձայնը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Axios տեղեկատվական պորտալը ՝ վկայակոչելով նախկին փոխնախագահի նախընտրական շտաբի իր աղբյուրները:

Նախընտրական քարոզարշավի վերջին մեկուկես տարվա ընթացքում նախագահի թեկնածուները պայքարում էին անձնական հարձակումներով, միմյանց վրա ցեխ շպրտելով ու վիրավորանքներով: 74-ամյա Թրամփը մեղադրեց իր հակառակորդին կոռուպցիայի մեջ եւ անվանեց նրան «քնկոտ Ջո», «խելագար ծերուկ», իսկ Բայդենը, որը նոյեմբերի 20-ին կդառնա 78 տարեկան, ասաց, որ Թրամփը «վատթարագույն առաջնորդն» է երկրի համար, որ երբեւէ ունեցել է ԱՄՆ-ը, բացի այդ, ըստ Բայդենի, Թրամփը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը:

Այս տարվա նախագահական ընտրություններն ընթանում են կորոնավիրուսային համաճարակի պայմաններում: Ենթադրվում է, որ արդյունքների հաշվարկը կարող է ոչ թե մի քանի օր, այլ մի քանի շաբաթ տեւել: Այդպիսի մի օրինակ էլ եղել է 2000 թվականին: Այդ նախագահական ընտրություններում հաղթողին որոշելու համար Ֆլորիդայում մի ամբողջ ամսվա ընթացքում վերահաշվարկվեց մի քանի հարյուր հազար քվեաթերթիկ, հանրապետական Ջորջ Բուշը հավաքել էր միայն 537 ձայնով ավելի, քան դեմոկրատ Ալ Գորը: Այս գործընթացն ուղեկցվեց դատական գործընթացներով: Ի վերջո հաղթող դարձավ Բուշ կրտսերը:

Նոյեմբերի 4-ի գիշերը, ԱՄՆ-ում ընդհանուր ընտրությունների քվեարկության ավարտին, Սպիտակ տան ընդունելությունը կմասնակցի 250, այլ ոչ թե 400 մարդ, ինչպես նախկինում էր նախատեսված: Այս մասին հայտնում է CNN- ը: Հյուրերից յուրաքանչյուրը ստիպված կլինի էքսպրես թեստ անցնել կորոնավիրուսի հայտնաբերման համար, Սպիտակ տան մուտքի մոտ: Թեստի բացասական արդյունք ցույց տալու դեպքում, միջոցառման մասնակցին կտրվի հատուկ ապարանջան: CNN- ը չի հստակեցնում պատճառները, թե ինչու է որոշվել կրճատել հյուրերի թիվը:

Ընտրությունների նախօրյակին ուժեղացվել է Սպիտակ տան անվտանգությունը: Հաստ մետաղյա ցանկապատ է տեղադրվել, որը նախատեսվում է հեռացնել նոյեմբերի 8-ին:

«Գաղտնի ծառայության խնդրանքով,  նախագահական ընտրությունների անվտանգության բացառիկ պահանջների եւ հնարավոր բռնի առճակատումները արագորեն ճնշելու անհրաժեշտությամբ պայմանավորված, տարածքի ռեսուրսները պաշտպանելու եւ Սպիտակ տան համալիրի մոտակայքում հասարակական անվտանգությունը պահպանելու համար, ժամանակավորապես սահմանափակվել է մուտքը որոշակի տարածքներ՝ ներառյալՍպիտակ տան հարեւանությամբ այգում, - ասված է երկրի ազգային պարկերի ծառայության տարածված հաղորդագրության մեջ, որը ՆԳՆ մաս է կազմում:

Սպիտակ տունը լրացուցիչ պարսպապատվել է նոյեմբերի 2-ին երեկոյից, երբ բանվորները սկսել են ամրություններ կառուցել ամերիկյան առաջնորդի նստավայրի եւ հարակից տարածքների մոտ: Անվտանգության պարագծում ներառվել են նաեւ ԱՄՆ ֆինանսների նախարարության շենքը, Լաֆայետի հրապարակը եւ Էլիպսի պուրակը:

Ըստ նախնական տեղեկատվության, ավելի քան 100 միլիոն մարդ վաղաժամկետ է քվեարկել ԱՄՆ համընդհանուր ընտրություններում:  USA Today թերթի փոխանցմամբ, դա 2016-ի նախագահական ընտրություններին տրված ձայների ընդհանուր թվի 70% -ից ավելին է արդեն կազմում: Կանխատեսվել է, որ այս ընտրություններին կարող է ռեկորդային մասնակցություն ապահովվել Միացյալ Նահանգների համար: ԱՄՆ ընտրությունների նախագծի համաձայն, այս տարի երկրում գրանցված է 239,2 միլիոն ընտրող:

ԱՄՆ-ի տարածքում ընտրատեղամասերի մեծ մասը փակվելու է տեղական ժամանակով 19:00-ին, որոշ նահանգներում՝ մեկ ժամ անց եւ միայն Նյու-Յորքում՝ 21:00-ին (ՀՀ ժամանակով՝ լուսադեմին):Որոշ նահանգների տեղամասերում առաջին արդյունքները հայտնի կլինեն Հայաստանի ժամանակով գիշերը 02:00-ից հետո:

Օրինակ, ակնկալվում է, որ Ֆլորիդայի ընտրատարածքների մեծ մասը հայտնելու են քվեարկության նախնական արդյունքները «բավականին արագ, հնարավոր է` մոտավորապես 19: 00-ին (ԱՄՆ-ի ժամանակով)»: Այս նահանգում հաղթողը կստանա 29 ընտրական ձայն:

Կես ժամ անց էլ ընտրատեղամասերը փակվում են եւս երկու կարեւոր նահանգներում ՝ Հյուսիսային Կարոլինայում (15 ընտրական ձայն) եւ Օհայոյում (18 ընտրական ձայն): Ըստ Election Central- ի, ակնկալվում է, որ այս նահանգները նախնական արդյունքների մասին կհայտնեն նոյեմբերի 3-4-ի գիշերը: Ժամը 20: 00-ին (ՀՀ ժամանակով՝ 03: 00-ին) ընտրատեղամասերը կփակվեն մեկ այլ կարեւոր նահանգում`Փենսիլվանիայում (20 ընտրական ձայն), սակայն, ըստ Election Central- ի, դժվար թե քվեարկության արդյունքները մեկ գիշերում հայտնի լինեն այս նահանգում, ինչպես նաեւ Միչիգանում (16 ընտրական ձայն):

Ժամը 21: 00-ին (ՀՀ ժամանակով 03: 00-ին) քվեարկությունը կավարտվի Արիզոնա նահանգում (11 ընտրական ձայն), որը նույնպես համարվում է առանցքային: Սակայն, ինչպես հիշեցնում է Election Central- ը, այս նահանգում գործող օրենքի համաձայն, նախնական արդյունքները կարող են հրապարակվել ընտրատեղամասերի փակվելուց առնվազն մեկ ժամ անց:

Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններին ձայները հաշվվում են ոչ թե ըստ ամբողջ երկրի, այլ առանձին նահանգների: Մասնագետները նշում են, որ փոստային քվեարկության եւ առանձին նահանգների քվեարկության արդյունքների հաշվարկը կարող է ոչ թե մի քանի օր, այլ մի քանի շաբաթ տեւել:

Նախագահ դառնալու համար անհրաժեշտ է առնվազն 270 ձայն ստանալ այն ընտրական կոլեգիայում, որտեղ նահանգները ներկայացված են իրենց բնակչության համամասնությամբ: Կոլեգիայում կա 538 ձայն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3517 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել