Արցախցի փոքրիկները զինվորների համար պատրաստել են Սպենդիարյանի սիրելի օրիգամիները եւ վայելել նրա բաղադրատոմսով կակաո

Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը սեպտեմբերի 27-ից հյուրընկալում է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված երեխաներին։ Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը Հայկական ժամանակի հետ զրույցում հայտնեց, որ համագործակցելով տարբեր կազմակերպությունների եւ անհատների հետ զբաղվում են երեխաների ժամանացի կազմակերպմամբ։ Փորձում լրացնել այս ընթացքում նրանց կրթամշակութային վակուումը։

«Արդեն 7-8 միջոցառում ենք իրականացրել, որից վերջինը Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 149-ամյակին նվիրված բացօթյա միջոցառումն էր»,- ասաց տնօրենը։ Կիրակի օրը եւս Սպենդիարյանի թանգարանի հատուկ հյուրերն են եղել արցախցի երեխաները, որոնք «Հիկարի» հայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնի հետ համատեղ իրականացրել են «Խաղաղության կռունկներ» կոչվող միջոցառումը։ Թղթիկների վրա երեխաները բարեմաղթանքներ են գրել, որոնք դրվելու են զինվորների համար նախատեսված տաք գլխարկների մեջ եւ ուղարկվեն առաջնագիծ։

Արցախցի փոքրիկները պատրաստել են կոմպոզիտորի`մանկուց սիրված օրիգամիներն ու վայելել Սպենդիարյանի սեփական բաղադրատոմսով պատրաստված կակաոն։ «Սպենդիրայանը սիրել է իր հյուրերի համար պատրաստել կակաո, թեյ։ Գուշակեք, թե արվեստագետը, կոմպոզիտորը ի՞նչ բաղադրամասերով կարող էր պատրաստել՝ երաժշտական ձայներ, նոտաներ, հանճարեղ միտք ու սեր։ Ահա այսպիսին է նրա բաղադրատոմսով կակաոյի յուրահատկությունը։ Մենք վերականգնել ենք այդ ավանդույթը եւ փորձում ենք կոմպոզիտորի բաղադրատոմսով կակաոն հրամցնել ցանկացողներին»,- մանրամասնեց թանգարանի տնօրենը։

Մարինե Օթարյանի խոսքով՝ առաջիկայում իրենց պատրաստած օրիգամիները եւս կհասնեն զինվորներին, իսկ ահա կակաոյի վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այս օրերին Սպենդիրայան թանգարանին են միացել նաեւ Երեւանում գտնվող մի շարք թանգարաններ, որոնք իրենց հուշանվերներն են հանել վաճառքի՝ հասույթը կրկին հիմնադրամին նվիրաբերելու նպատակով։


Օթարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվում Արցախից եկած բալիկների հետ կոնտակտը, ինչպես են արձագանքում տեղի մշակութային միջոցառումներին եւ ընդհանուր առմամբ ինչ հոգեվիճակում են գտնվում։ «Շփումը շատ հեշտ է լինում, ի վերջո հայը հայի հետ է շփումը»,- պատասխանեց նա։

Նաեւ նկատեց՝ արցախցի երեխաներն իրենց բնությամբ գենետիկորեն համարձակ, շատ- շատ ուժեղ անհատականություններ են, չունեն ավելորդ կոմպլեքսներ։ «Բնականաբար տեղափոխվելու արագ լուրը, պայթյունների ձայներն ու տեսածն իրենց մեջ է մնացել, բայց էլի ժպտում են պայծառ աչուկներով, կյանքով լի բալիկները։ Մի մասը մտածում է՝ վա՜յ մեր տունը հանկարծ բան չլինի, մի մասն իրենց կենդանիների, ծառերի, դպրոցի մասին է անհանգստանում։ Այդ մտահոգությունները կա, բայց յուրաքանչյուրի խոսքի ավարտն է, որ շուտ հաղթենք, ու իրենք հետ գնան հայրենի տուն»,- ասաց Օթարյանը։

Անդրադառնալով երեխաների արձագանքին՝ տեղի մշակութային միջոցառումներին Օթարյանն ասաց, որ նրանք շատ ակտիվ են։ Թանգարանի կազմակերպած միջոցառումներին են մասնակցում Արցախից եկած 3-ից 15 տարեկան երեխաներ։ 

Նա նշեց, որ բոլորն էլ շատ համարձակ են ու նորություններից չեն վախենում․ «Բավականին մեծ պատրաստակամություն ունեն տեսածն ընկալելու, նոր ինֆորմացիան վերցնելու։ Միայն տեսնեիք, թե ինչպես էին միջոցառման ժամանակ՝ մեկ անգամ տեսնելով նկարում ափսեների վրա, տորթեր թխում ու կավագործություն անում»:

Տպել
1890 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց