Մեր բոլորի չեզոք լինելը բերում է նրան, որ նորից պատերազմ է սկսվում. պետք է դուրս գալ չեզոքությունից. Վիենի փոխքաղաքապետ

Արցախում շուրջ 5 շաբաթ շարունակվող պատերազմին ամենաօբյեկտիվը արձագանքած Ֆրանսիայում իրավիճակը վերադառնում է բնականոն հուն:

Վիեն քաղաքի ազգությամբ հայ փոխքաղաքապետ Լեւոն Սաքունցը, որը թուրքերի սպառնալիքների պատճառով տեղի ոստիկանների կողմից զգուշացվել էր տնից դուրս չգալ՝ այսօր աշխատանքի է գնացել:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ֆրանսիայի Լիոն-Վալանս ավտոճանապարհին ի պաշտպանություն Արցախի ակցիա անցկացնող հայերի վրա հարձակվել էին մի քանի թուրքեր, որոնցից մեկը մուրճով հարվածել էր մեր հայրենակցին։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց:

Ավելի ուշ թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում սպառնալիքներ էր հնչեցրել հայերի հասցեին: «Ո՞ւր եք, հայեր» բղավելով նրանք շրջել էին նաեւ Դեսինի ու Վիենի փողոցներում՝ փորձելով գտնել հայերի եւ հաշվեհարդար տեսնել:

Արցախի անկախությունը օրերս ճանաչած Վիեն քաղաքի փոխքաղաքապետ Լեւոն Սաքունցը ՀԺ-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ իրավիճակ է Ֆրանսիայում:

- Պարոն Սաքունց, նախ, խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս է այն երիտասարդը, որ հոկտեմբերի 28-ին Լիոն-Վալանս ավտոճանապարհին ի պաշտպանություն Արցախի ակցիայի ժամանակ թուրքերի կողմից մուրճի հարված էր ստացել, ծանր վիրավորվել:

- Նա այս պահին հիվանդանոցում է գտնվում, վիճակը կայուն է, պարզվեց, որ վիրահատության կարիք է առաջանալու, մոտակա օրերին ամենայն հավանականությամբ կլինի վիրահատությունը, սակայն կանքին վտանգ չի սպառնում:

- Տեղյակ եմ, որ ձեզ հետ կապված եւս սպառնալիքներ էին հնչել՝ հաշվի առնելով, որ դուք էիք նախաձեռնել Վիեն քաղաքի կողմից Ֆրանսիայի կառավարությանն ուղղված առաջարկը՝ Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ:  Ձեր հասցեին հնչած սպառնալիքները պատճառ էին դարձել նույնիսկ, որ դուք աշխատանքի չգնաք՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այսօր գնացե՞լ եք աշխատանքի, ձեր անվտանգությունն ապահովվե՞լ է:

-Դե, անվտանգության հետ կապված ոստիկանությունը ինչ-որ պետք է՝ անում է, ավել ինֆորմացիա չեմ կարող տալ: Այսօր առավոտյան գնացել եմ աշխատանքի՝ նամանավանդ որ կրթության մասով փոխքաղաքապետ եմ, արձակուրդները վերջացել են, երեխաները այսօր արձակուրդներից հետո առաջին օրն են դպրոց գնացել եւ շատ կարեւոր էր, որ ես կարողանայի դպրոցներ այցելել: Դպրոցներում այսօր շատ կարեւոր բան կար՝ լռության րոպե էր հայտարարվել պատմության ուսուցիչ Սամյուել Պատիի հիշատակին, ես ինքս էլ մեր այս հարցազրույցից մի քանի րոպե առաջ գտնվում էի դպրոցներից մեկում, որտեղ երեխաների հետ միասին հարգեցի ահաբեկչի կողմից գլխատված ուսուցչի հիշատակը:

- Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչները ե՞ւս անցել են իրենց առօրյա հոգսերին:

- Այո, բոլորն էլ դուրս գալիս են, առօրյայով զբաղվում են, սակայն շատ կարեւոր է, որ բոլորն էլ զգուշություն պահեն, որովհետեւ տեսնում ենք, որ թշնամությունը ակտիվացել է, պետք է ամեն դեպքում զգույշ լինել՝ մանավանդ երեկոյան: Զգուշություն պահպանելը շատ կարեւոր է:

- Իսկ պատժվե՞լ են այդ մարդիկ, որոնք դուրս էին եկել փողոց, հայեր էին փնտրում՝ հաշվեհարդար տեսնելու համար: Դուք ասել էիք, որ դրանք «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող անձինք են:

- Այն, որ կապ ունեն «Գորշ գայլերի» հետ, դա փաստ է: Պատժվել են, թե ոչ՝ այդ պրոցեսը ընթացքի մեջ է: Ֆրանսիայում մի քիչ ավելի երկար է տեւում այդ ամենը: Մեզ վստահեցրել են, որ պրոցեսը ընթացքի մեջ է եւ անպայման իրենք համապատասխան պատիժը կկրեն:

- Ընդհանրապես դուք համարժեք համարո՞ւմ եք Ֆրանսիայի իշխանությունների, ոստիկանության արձագանքը այդ ամենին:

- Մի քիչ դժվար հարց է. մենք ամեն դեպքում ոստիկանությանը այդ ամենի մասին տեղյակ պահում ենք, սպասում ենք, որ պատասխանը լինի համարժեք: Իրենք ցանկացած ակցիայի ժամանակ ներկա եղել են: Գտնում եմ, որ մի քիչ ճիշտ չի լինի հեշտությամբ քննադատել: Իրենք իրենց գործն են անում: Չլինելով այդ բնագավառում մասնագետ՝ ինձ թույլ չեմ տա ասել, որ պետք է այսպես անեին, այնպես անեին, մի քիչ ավելի խիստ լինեին: Կարծում եմ՝ պետք է հարգել մարդկանց աշխատանքը: Ոստիկանները ներկա են եղել, վստահեցնում են, որ իրավիճակը վերահսկողության տակ է եւ եթե չեն միջամտել կոնկրետ ինչ-որ պահի, կարող է, ինչու ոչ, այդպես է պետք:

- Պարոն Սաքունց, տեղյա՞կ եք՝ Ֆրանսիայի որեւէ քաղաքում հայ համայնքի կողմից ի պաշտպանություն Արցախի՝ նոր ակցիա նախատեսվո՞ւմ է:

- Այն, ինչ եղավ Լիոնում եւ Դեսինում (սպառնալիքներով ուղեկցվող երթեր «Գորշ գայլեր»
խմբավորման աջակիցների կողմից, բախումներ հայերի հետ-խմբ.), այդ միջադեպի մյուս օրը Դիժոն քաղաքում նման միջադեպ եղավ: Բայց շաբաթ-կիրակի իրավիճակը հանգիստ է եղել, որեւէ ակցիա չի եղել, դա նաեւ պայմանավորված է նրանով, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի հետ կապված կարանտին է հայտարարված եւ մարդիկ իրավունք ունեն տնից դուրս գալ բացառապես աշխատանքի գնալիս եւ խիստ անհրաժեշտության դեպքում: Այսինքն ակցիաներ կազմակերպելու պայմաններն էլ արդեն շատ բարդ են, արգելված է:

- Այդ արգելքը պայմանավորված է կորոնավիրուսո՞վ, թե միգուցե Ֆրանսիայի իշխանությունները դրանով փորձում են կանխել ավելի վատ դեպքերը:

-Ոչ, միանաշանակ կորոնավիրուսիով է պայմանավորված: Ճիշտ է, մենք ավելի շատ այս (Արցախի-խմբ.) հարցի վրա ենք կենտրոնացած, սակայն պետք չէ մոռանալ, որ Ֆրանսիայում կա նաեւ մի ուրիշ շատ լուրջ խնդիր, դա կորոնավիրուսի հարցն է: Էս ամեն ինչից մի քանի օր առաջ էր նախատեսված, որ պետք է կարանտին սկսվի, եւ ես չէի կապի այդ կարանտինը այս միջադեպի հետ, որովհետեւ առաջիկա օրերին կորոնավիրուսի հետ կապված լուրջ գագաթնակետ է կանխատեսվում:

- Դուք դիմել էիք Ֆրանսիայի կառավարությանը, որ ճանաչի Արցախի անկախությունը, ինչ որ նորություն կա՞:

- Դե իրականում նորություն չէինք էլ սպասում շատ արագ: Բայց ինչքան էլ չէինք սպասում՝ այդ պրոցեսը շատ կարեոր է: Մենք ավելի շատ սպասում էինք, որ ուրիշ քաղաքային մարմիններ էլ նույն քայլին կգնան, ինչ Վիենը, եւ տեսնում ենք, որ տարբեր քաղաքներում քննարկում են, որ ավագանու նիստով այդ նույն որոշումը անցկացնեն: Վիեն քաղաքը երրորդը եղավ Ֆրանսիայում, որ ճանաչեց Արցախի անկախությունը, բայց ուրիշ քաղաքներ էլ շարունակում են այդ ուղությամբ աշխատել: Ազգային ժողովում ու Սենատում էլ նույն տենդենցը կա, դա շատ կարեւոր է, որովհետեւ այս ամենը մեսիջ է Կառավարությանը, որ ինչ-որ պահի որոշում կայացնի ճանաչել Արցախի անկախությունը: Վիենում տեղի ունեցած միջադեպը չենք կարող չկապել այս ճանաչման հետ: Այն պահին, երբ Վիենի քաղաքապետարանի ավագանու կողմից եղավ այդ որոշումը, կարծում եմ շատերը գոհ չէին, հասկանում եք ում մասին է խոսքը, եւ չորեքշաբթի օրը առիթ ստեղծվեց իրենց դժգոհությունը արտահայտելու:

- Ինչո՞վ եք կարեւորում Արցախի անկախության ճանաչումը Ֆրանսիայի կողմից:

- Մինչեւ հիմա եւ արդեն 30 տարի Ֆրանսիան փորձում է լիարժեք չեզոք դիրք պահել՝ ասելով, որ դա հնարավորություն է տալիս լինել Մինսկի խմբի համանախագահ, եւ եթե չլինի չեզոք՝ հնարավոր է չկարողանա լինել այդ խմբում: Էս պատերազմը ցույց տվեց, որ դիվանագիտական դաշտում լուծում գտնելը դժվար է, եւ մեր բոլորի չեզոք լինելը բերում է նրան, որ լուծում գտնել չի ստացվում եւ նորից պատերազմ է սկսվում: Իմ անձնական կարծիքն այն է, որ ինչ-որ պետություններ պետք է դուրս գան իրենց չեզոքությունից, քայլեր անեն, որպեսզի կարողանանք հասնել հարցի լուծմանը: Ես կարծում եմ, որ պահն է եկել, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը եւ արդեն դրա հետ միասին տեղում կոնկրետ օգնություն ցուցաբերի:

-Հայտնի է, որ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը այն նախագահներից է, որ այս պատերազմի սկզբից հանդես է եկել արդարության պաշտպանի դիրքերից: Հայտնի է նաեւ, որ այդ ամենի հետեւանքով նրա հասցեին ոչ միայն սպառնալիքներ եղան, այլ նաեւ շատ տհաճ խոսքեր: Ըստ ձեզ այդ սառնալիքները կկաշկանդե՞ն նրան՝ շարունակել հանդես գալ որպես արդարության կողմնակից:

- Չեմ կարող ասել՝ կկաշկանդե՞ն, թե՞ ոչ, ամեն դեպքում ճիշտ եք, առաջին օրերին հենց Մակրոնը եղավ առաջին նախագահներից մեկը, երեւի առաջինը որ մի քիչ այդ չեզոքությունից դուրս եկավ, եւ ասաց, որ Ադրբեջանն է առաջին հարվածը արել եւ ագրեսորի դերում գտնվել է Ադրբեջանը: Այս պահին արդեն մի քանի օր է, ավելին՝ շաբաթ, որ մենք էլ Մակրոնին չենք լսում այդ հարցի շուրջ: Դա մի քիչ անհանգստություն առաջացնում է, բայց հրապարակային չխոսելը չի նշանակում, որ աշխատանք չի արվում: Ես վստահ եմ, որ դիվանագիտական դաշտում աշխատանքը ակտիվ ձեւով կա:

Հ.Գ. Ազգությամբ հայ փոխքաղաքապետից հետաքրքրվեցինք նաեւ, թե կա՞ն Վիենում ապրող հայեր, որոնք Հայաստան են մեկնել՝ Արցախյան պատերազմին մասնակցելու նպատակով: «Ես անձամբ չեմ ճանաչում, բայց չեմ բացառում»,- ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ ինքն ավելի շատ մասնակցում է Հայաստան ուղարկվող հումանիտար օգնության կազմակերպմանը: Սաքունցը փոխանցեց, որ առաջիկա հինգշաբթի Լիոնից երկրորդ ինքնաթիռը կգա Հայաստան՝ հայ համայնքի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը բերելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5478 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ