Երևան
12 °C
Ազգային ժողովն արտահերթ նիստում այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերը։
Առաջարկվող փոփոխությունները, որոնց նպատակը Հայաստանում աշխարհազորի ստեղծումն է, հեղինակել է Կառավարությունը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխանախարար Վաչե Տերտերյանը դրանք Ազգային ժողովում ներկայացնելիս նշեց, որ պայմանավորված են Հայաստանում աշխարհազորի ձևավորման և այդ աշխատանքները համակարգված ու արդյունավետ կատարելու անհրաժեշտությամբ։
«Մեր նախագծերով ենթադրվում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները կունենան նոր տեղակալ, որը կզբաղվի աշխարհազորի կազմակերպման և աշխարհազորային բրիգադի ղեկավարման աշխատանքներով։ Այդ հաստիքը ժամանակավոր չէ, այլ մշտական: Նրանց պաշտոնի կնշանակի և պաշտոնից կազատի համայնքի ղեկավարը՝ բացառությամբ համամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի առաջին տեղակալի։ Նա կիրականացնի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները, կփոխարինի նաև համայնքի ղեկավարին բացակայության ընթացքում»,- ասաց Տերտերյանը»։
Անդրադառնալով կոնկրետ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին՝ Վաչե Տերտերյանն ընդգծեց, որ Երևան քաղաքի պարագայում քաղաքապետի նոր տեղակալի հաստիք է ավելացվում։ «Տեղակալը բացառապես և ուղիղ կզբաղվի իմ նշած և արդեն օրենքով ամրագրված գործառույթներով: Երեք տեղակալի փոխարեն առաջարկել ենք չորս տեղակալ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը օրերս կայացած արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «Պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որով Հայաստանի Հանրապետությունում ստեղծվելու է աշխարհազոր։
Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ վաղը՝ նոյեմբերի 3-ին՝ 13։00-ին, տեղի կունենա առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT