Վստահ եմ՝ Ադրբեջանը ֆոսֆորային զենքեր ձեռք է բերել սեւ շուկայից, ընդ որում՝ Թուրքիայի ցուցումով․ Կ․ Հովհաննիսյան

Միջազգային կառույցների կողմից թույլատրվող զինանոցի թվում ֆոսֆորային զենքերը ներառված չեն, եւ Ադրբեջանի կողմից այդ կառույցներին ներկայացվող ցուցակներում էլ դրանք չկան։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանն այդ զենքերը ձեռք է բերել սեւ շուկայից, ընդ որում՝ Թուրքիայի ցուցումով։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին Ադրբեջանը ֆոսֆորային տարրեր պարունակող զինատեսակներ կիրառեց քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ, ինչը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Արցախի եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ շեշտելով, որ զանգվածային ոչնչացման բնույթի այդ զինատեսակը ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաեւ քաղաքացիական բնակիչների դեմ։ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ դա անվանեց Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք։

Թեմայի վերաբերյալ մեր հարցերին է պատասխանել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը․

- Պարո՛ն Հովհաննիսյան, կա՞ մոտավոր պատկեր հնարավոր այն երկրների, որոնցից Ադրբեջանը կարող է ձեռքբերած լինել ֆոսֆորային զենքերը։

- Այն զենքերը, որոնք մարդկության համար վտանգ են ներկայացնում, կարծես թե ոչ մի բանակցային գործընթացում, ռազմական համագործակցության արդյունքում չեն վաճառվում, եւ, որպես կանոն, ձեռք են բերվում սեւ շուկայից։ Սրանից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը եւ Թուրքիան օգտվում են ահաբեկչական խմբավորումների ոչ միայն մարդկային ուժից, այլ նաեւ նրանց ձեռքի տակ հայտնված այն զենք-զինատեսակներից, որոնք առկա են սեւ շուկայում։ Ես կարող եմ միանշանակ պնդել, որ դրանք ձեռք են բերվել սեւ շուկայից, որը կարող է լինել Լիբիան, Սիրիան, այսինքն՝ այն տարածքները, որտեղ ահաբեկիչները գործողություններ են իրականացնում։

- Նաեւ Ուկրաինայի, Իսրայելի անուն էր շոշափվում․․․ Արտադրող երկրներ, որպես այդպիսին, հայտնի՞ են։

- Ընդհանրապես, այդ ֆոսֆորային զինատեսակները որոշակի քանակությամբ արտադրվում են որոշ երկրների կողմից, բայց դրանց կիրառելիությունը սահմանափակ է, եւ կապ չունի, թե որ երկիրն է արտադրում, մեխը դրված է նրա վրա, որ դրա վաճառքն է սահմանափակվում։ Իսրայելի, Ուկրաինայի վերաբերյալ տեղեկությանը վերապահումով կմոտենամ, որովհետեւ չկան փաստեր, որ հստակ ասենք։ Բայց վստահ կարող եմ ասել, որ սեւ շուկայից են ձեռք բերվում։ Եւ ոչ միայն ֆոսֆորային զենքերը․ Ադրբեջանի զինտեխնիկայի որոշակի մաս ձեռք է բերվում հենց սեւ շուկայից։

- Այս պարագայում հնարավոր չէ լիարժեք կանխատեսել, թե ֆոսֆորային զենքերի ինչ ծավալներ կլինեն այժմ Ադրբեջանի ձեռքի տակ, ճի՞շտ է։

- Իհարկե, հնարավոր չէ։ Առհասարակ, հնարավոր չէ հասկանալ, թե Ադրբեջանի վերահսկողության տակ ինչ քանակի զենք կա, որովհետեւ մենք ականատես ենք լինում նրան, որ նախապես հայտարարված զենք-զինամթերքների այն ծավալը, որ Ադրբեջանը ներկայացնում էր միջազգային հանրությանը, պետք է շատ վաղուց սպառված լիներ, բայց փաստը մնում է փաստ, որ դեռ օգտագործվում է, եւ այս դեպքում եւս վերահսկողություն չկա։

- Ապրիլյան պատերազմի ժամանակ կիրառվե՞լ են ֆոսֆորային զենքեր։ Ձեզ նման տեղեկություն հայտնի՞ է: 

- Նման դեպք չեմ հիշում, միգուցե այն պատճառով, որ այսքան երկար չտեւեց, չեմ կարող հստակ պատասխանել։

- Պարո՛ն Հովհաննիսյան, համակարտության գոտիներում ֆոսֆորային զենքերի կիրառման ի՞նչ օրինակներ են հայտնի, որոնց հաջորդել է սանցկիաների կիրառումը։

- Եկեք թարմ հետքերով գնանք․ Սիրիայում է օգտագործվել, բայց միջազգային կազմակերպությունները, հետաքննող մարմինները այդպես էլ չկարողացան օգտագործող աղբյուրին գտնել, այսինքն՝ չպարզվեց, թե որ կողմն է օգտագործել, եւ դա այդպես էլ անհետեւանք մնաց։ Գլխավորը հենց դա է․ երբ միջազգային կառույցները չեն ցանկանում միջամտել, անպայման շեշտում են, որ չեն հասկացել, թե որ կողմից է կիրառվում դա։ Եվ ընդհանրապես, ֆոսֆորային զինատեսակները օգտագործվում են բնակչության շրջանում խուճապային տրամադրություն ստեղծելու եւ տվյալ բնակավայրը լքել ստիպելու համար։ Մեր դեպքում, սակայն, այն օգտագործվել է նաեւ անտառներում, ինչը եւս պետք է միջազգային հանրության ուշադրությանը արժանանա, որովհետեւ անտառները եւ ընդհանրապես, մոլորակը միայն մերը չեն, ամբողջ աշխարհինն է, եւ այստեղ շատ կարեւոր է հենց այդ հանգամանքը, որ օգտագործվում են բնությանը վնաս հասցնելու միջոցներ։

-Իսկ ինչի՞ մասին է վկայում այն, որ պատերազմի մեկնարկից այսքան ժամանակ անց միայն Ադրբեջանը անցավ քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառմանը, այն էլ՝ այնպիսի տարածքներում, որոնք կա՛մ մոտ են քաղաքացիական բնակավայրերին, կա՛մ որտեղ պատսպարվում են քաղաքացիական անձինք։

- Ադրբեջանի ահաբեկչական ղեկավարության ծրագրերի մեջ մտնում էր այն, որ պատերազմի մեկնարկից մեկ օր հետո՝ հաշված ժամերի ընթացքում, ամբողջ ԼՂՀ-ն գրավեին, սակայն փաստը մնում է փաստ, որ, օգտագործելով ահաբեկչական այդ խմբավորումները, նորագույն՝ 5-րդ սերնդի զինտեխնիկան, չկարողացան լուծել պրիմիտիվ ռազմակավարական նշանակություն ուենցող հարցեր, չնայած մարտավարական որոշ հարցեր լուծել են։ Եվ փորձելով ծածկել այս խայտառակությունը՝ օգտագործում են մեկ այլ խայտառակություն։ Սրա առաջին նպատակն այն է, որ տվյալ բնակավայրից հեռու պահեն քաղաքացիական բնակչությանը (բոլորս էլ գիտենք, թե քիմիական զենքերը ինչ վտանգ են ներկայացնում), երկրորդ նպատակը հայ հասարակության շրջանում խուճապ տարածելն է։ Կարող եմ ասել, որ այս դեպքում եւս իրենք չհասան արդյունքի․ անտառներում պատսպարված խաղաղ բնակչությունը դուրս եկավ եւ փոխեց իր ապաստարանը։ Այնպես որ կարծում եմ՝ սա Ադրբեջանի հերթական հանցագործությունը հերթական հանցագործությամբ ծածկելու միջոց էր, ընդ որում, չնախատեսված միջոց, որ իրենց ո՛չ «ա», ո՛չ «բ», ո՛չ «գ» պլաններում ներառված չէր։ Միանշանակ ծայրահեղ միջոցի են դիմել, ընդ որում, իմ խորին համոզմամբ՝ սա կիրառվել է հենց Թուրքիայի ցուցումով․ Սիրիայում հենց Թուրքիայի ցուցումով էին ահաբեկիչները կիրառել ֆոսֆորային տարրեր պարունակող այդ զենքերը։

- Միջազգային որեւէ հստակ արձագանքի հանդիպե՞լ եք այս օրերին։

- Տեսել եմ, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն էր կիսվել իր սոցիալական էջով, ընդ որում՝ միայն իր ընկերների համար էր դա բաց, բայց որեւէ լուրջ արձագանք չի եղել, եւ նույնիսկ առաջարկ չի եղել՝ ուսումնասիրելու՝ իսկապես վտանգավո՞ր է, ո՞ր կողմն է օգտագործել եւ այլն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3532 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ