Երևան
12 °C
Այսօր 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Էգեյան ծովում՝ Թուրքիայի ու Հունաստանի սահմանին: Երկրաշարժը ավերիչ է եղել հատկապես թուրքական Իզմիր եւ հունական Նեոն-Կառլովասի քաղաքների համար: Փրկարար ծառայությունների փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, 12 մարդ է զոհվել թուրքական հատվածում, 2-ը՝ հունական, բայց թիվը կարող է աճել, քանի որ ընթանում են որոնողական աշխատանքներ փլատակների տակ, վիրավորների թիվը գերազանցում է մի քանի հարյուրը:
Թուրքիայի Իզմիր քաղաքում, նախնական հաշվարկներով, մոտ 20 բնակելի շենք է ավերվել: Երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Իզմիրից բացի տուժել են նաեւ Բայրաքլի եւ Բորնովա քաղաքային շրջանները:

Երկրաշարժի մասին հայտնի դառնալուց մի քանի ժամ անց հայտարարվեց, որ զոհերի թիվն աճել է՝ սկզբում հայտարարված 6 մահվան փոխարեն նշվեց 12-ը: Վնասվածքներ է ստացել 522 մարդ, փլատակների տակից դուրս է բերվել 70 տուժած քաղաքացի (23:30-ի տվյալներով):
Իզմիրում ավերակների տակ մնացած քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է փրկարարական 35 ջոկատ ու բժշկական օգնության 40 բրիգադ, ինչպես նաեւ 2 բժշկական ուղղաթիռ: Փրկարարական ուժերին օգնում են տեղի բնակիչները: Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում 17 ավերված ու վնասված կառույցների տարածքում:
Բացի երկրաշարժի ցնցման վնասներից, Իզմիրից մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող Սեֆերիհիսարում ծովային ալիքը հեղեղել է մի շարք քաղաքային շրջաններ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության, ինչպես նաեւ էկոլոգիայի եւ քաղաքաշինության նախարարները մեկնել են երկրաշարժի կենտրոն:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտարարել է, որ երկրաշարժից հետո հանրապետությունում գրանցվել է 67 հետցնցում, միայն կես ժամվա ընթացքում, առնվազն 21 հետցնցում է գրանցվել, որոնցից ամենահզորը՝ 4.9 մագնիտուդ ուժգնությամբ:
Իզմիրում այս շրջանում հանգստացող տասնյակ զբոսաշրջիկներ կան աշխարհի տարբեր ծայրերից: Նրանց շրջանում տուժածների թվի մասին հստակ տեղեկություններ առայժմ հայտնի չեն:

Երկրաշարժը զգացվել է նաեւ Ստամբուլում ու հունական Աթենքում: Սամոս շրջանում առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13:51-ին (15:51՝ Հայաստանի ժամանակով): Սամոսում վնասվածքներ է ստացել 20 մարդ, երկուսին Աթենք են տեղափոխել ինքնաթիռով: Լուրջ կոտրվածքներ են ստացել 14-ամյա մի երեխա ու 63-ամյա տղամարդ:
Սամոսի հիվանդանոցում է գտնվում 7 վիրավոր, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այստեղ երկրաշարժի հետեւանքով կան նաեւ զոհեր՝ 15-ամյա պատանի ու 17-ամյա աղջիկ, նրանք անցնելիս են եղել նեղ փողոցով, երբ ցնցումներից փլուզվել է պատը:
Հունական Նեոն Կառլովասիում երկրաշարժի հետեւանքով փլուզվել է սուրբ Տիրամայր եկեղեցու գմբեթը («Panagia tou Teotoku»): Տեղական Sky հեռուստաընկերությունը հաղորդում է այլ շենք-շինությունների շուրջ վնասների մասին:
Թուրքիայում ու Հունաստանում ցունամիի բարձր վտանգավորության աստիճան է հայտարարվել: Իկարիա, Կոս եւ Հիոս հունական կղզիների բնակիչներին խորհուրդ է տրվում լքել ափամերձ տարածքները եւ հեռանալ շենքերից, քանի որ նոր ցնցումների մեծ հավանականություն կա:
:quality(85)//cloudfront-us-east-1.images.arcpublishing.com/infobae/I2F76T6Y7PSURTLXXOKVKFOQYY.jpg?resize=877.5%2C658&ssl=1)
Հատկանշական է, որ հեռակա հակամարտության մեջ գտնվող երկու երկրների՝ Հունաստանի եւ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարները պատրաստակամություն են հայտնել միմյանց օգնություն ցուցաբերելու: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիայի նախագահ Էրդողանին ցավակցություններ է փոխանցել՝ ավերիչ երկրաշարժի համար:
Եվրամիությունից եւս հայտարարել են, որ պատրասը են օգնել 2 երկրներին:
Թուրքիայի նախագահ Էրդողանը, ելույթ ունենալով թուրքական հեռուստաընկերության եթերում, հայտարարել է, որ որոնողական աշխատանքներ են տարվում՝ ավերված շինությունների տակ մնացած զոհերի ու վիրավորների հայտնաբերելու ուղղությամբ:
«Տուժածների վնասվածքները բարդ չեն, 5 տուժած վիրահատվում է, 8 մարդ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,-ասել է նա՝ հավելելով, որ պետական ռեսուրսներն ու ուժերը կենտրոնացվում են տուժած շրջաններում:

Էգեյան ծովի թուրքական ափերի մոտ երեկոյան, օրվա մեջ երկրորդ ուժգին երկրաշարժն է գրանցվել՝ 5,1 մագնտիոդ ուժգնությամբ: Էպիկենտորնը գտնվում է Այդին նահանգի Քուշադասի շրջանից 20 կմ հեռավորության վրա, երկրի հարավ-արեւմուտքում: Այս երկրաշարժի հետեւանքով եւս կան ավերածություններ:
Հիշեցնենք, այս տարեսզբին կրկին ուժգին երկրաշարժեր էին գրանցվել Թուրքիայի տարածքում: հունվարի 24-ին, 6.8 մագնիտուդով եւ օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ էր գրանցվել Թուրքիայի Էլազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր ինը բալ: Սիվրիջ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել էր առնվազն 20 մարդ: Վիրավորների թիվը գերազանցում էր հազարը: 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը էպիկենտրոնին հարեւան Ադանա, Հաթայ, Օսմանիե, Թունջելի, Ղազիանթեփ, Շանլիուրֆա, Մալաթիա, Մարդին, Սամսուն, Թոքաթ, Չորում եւ Քայսերի նահանգներից բացի, զգացվել է նաեւ Սիրիայում եւ Վրաստանում:

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT