Երևան
12 °C
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երեկվա չկայացած հանդիպման պատճառները չեն հստակեցվում: Իրավիճակային եւ լոգիստիկ հանգամանքներ. սա էր միակ բացատրությունը, որ պաշտոնապես տվեց ՀՀ ԱԳՆ-ն:
Ակնհայտ է, սակայն, որ Արցախի հատկապես խաղաղ բնակչության դեմ գնալով ավելի ագրեսիվ հարձակումների արանքում այդ հանդիպումները անարդյունավետ են համարվում, մանավանդ որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել դրանց արդյունքում ձեռք բերված համաձայնությունները, անտեսել հակամարտության գոտում վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման առաջարկները:
Արդիական է մնում ՀՀ վարչապետի հայտարարությունը, որ ներկա փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի: Եվ սա, ըստ էության, ամեն օր հավաստում է Ադրբեջանի նախագահը՝ հայտարարելով, որ ռազմական գործողությունների դադարեցման համար հայկական կողմը պետք է «գրավյալ տարածքներից» զորքերի դուրսբերման պարտավորություն ստանձնի։ Սա, բնականաբար, հայկական կողմի համար անընդունելի է ցանկացած պարագայում:
Բանակցությունների նոր տրամաբանություն կա: Առաջարկը Իրանից է: Թե որքանով է այն նոր, դեռ հարց է, քանի որ իրանական ծրագրի էությունը դեռեւս ամբողջությամբ բացահայտված չէ: ԼՂ հակամարտության լուծման իրանական պլանը ներկայացնելու նպատակով երեկ Երեւան է ժամանել Իրանի փոխարտգործնախարարը: Կարո՞ղ է արդյոք իրանական ծրագիրը փակուղուց ելք լինել, պատերազմական գործողությունների դադարեցման որեւէ ելք նշմարվո՞ւմ է, թե՞ ոչ. այդ եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք տարածաշրջանային հարցերով փորձագետ, արեւելագետ Արմեն Պետրոսյանի հետ.
- Պարոն Պետրոսյան, նախ սկսենք Մնացականյանի եւ Բայրամովի չեղարկված հանդիպումից: Ի՞նչը կարող է պատճառ լինել:
- Ցանկացած դիվանագիտական նախաձեռնության հաջողման համար առանցքային նախապայման է որոշակի կայուն վիճակը, ինչը փաստացի վերջին երկու օրերին չկա արցախյան պատերազմական գոտում: Անգամ հակառակը, վերջին երկու օրվա ընթացքում ակնհայտ միտումներ են նկատվում ռազմական իրավիճակի թեժացման, ինչպես նաեւ քաղաքացիական օբյեկտների թիրախավորման, որը միանշանակ ավելի է սրում իրավիճակը եւ ավելի հեռացնում հակամարտության կողմերին համաձայնության գալու հնարավորությունից: Եթե այս լարվածությունը շարունակվի, ապա այդ հանդիպման կայանալու դեպքում էլ որեւէ առարկայական համաձայանության հնարավոր չի լինի գալ:
- Մինչ այս հանդիպման չեղարկումն էլ տեսակետներ էին հնչում, թե ինչու են այդ բանակցությունները անհրաժեշտ, եթե Հայաստանը հայտարարում է, որ հակամարտությունը այս փուլում չունի դիվանագիտական լուծում, Ադրբեջանն էլ կրակի դադարեցման պայմաններ է առաջադրում: Ինչո՞ւ են անհրաժեշտ նման հանդիպումները:
- Անկախ օրակարգից, անգամ ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում, դրան մասնակից կառուցողական կողմերը երբեւէ չեն մերժում միջնորդ դերակատարների դիվանագիտական ջանքերը, քանի որ դա ցանկացած միջազգային հարաբերությունների սուբյեկտի պարտավորությունն է՝ ամրագրված նաեւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով: Այս տրամաբանության մեջ է, որ հայկական կողմը պարզապես ողջունում է ցանկացած դիվանագիտական նախաձեռնություն, բայց նաեւ նշելով, որ տվյալ իրավիճակում չկա նախադրյալ՝ հաջողության հասնելու, որը պայմանավորված է թշնամական կողմերի, այսինքն՝ Բաքվի եւ Անկարայի անզիջում կեցվածքով: Որեւէ լարվածության թուլացման գործընթացում որպեսզի լինի խաղաղ դիվանագիտական առաջընթաց, կարեւորագույն նախապայման է հակամարտ կողմերի փոխզիջման գնալու պատրաստակամությունը: Տվյալ դեպքում հայկական կողմը բազմիցս հայտարարել է փոխզիջման հնարավորության մասին, ինչը բացառվել է Ադրբեջանի կողմից: Սա, բնականաբար, հանգեցնում է ցանկացած դիվանագիտական նախաձեռնության տապալման: Պարզապես պետք է հաշվի առնել, որ միջազգային կազմակերպությունները, որոնք լիազորված են կարգավորելու այս հակամարտությունը, պատերազմական իրավիճակը մեղմելու իրենց գործն են կատարում, անկախ դրանց արդյունավետությունից:
- Իսկ ինչո՞ւ դրանք արդյունավետ չեն: Կարծիքներ են հնչում, որ եթե հակամարտության լուծման մեջ ներգրավված գերտերություններից որեւէ մեկը ցանկանա կարող է մի զանգով կանգնեցնել այս պատերազմը: Համամի՞տ եք:
- Իհարկե, ոչ, որովհետեւ դրա անհաջող օրինակներն արդեն իսկ ունենք: Երեք գերտերությունների առաջնորդների մակարդակով փորձ է արվել դադարեցնել կրակը պատերազմական գոտում, բայց՝ ապարդյուն: Դրա բացատրությունն էլ կա. հակամարտ կողմերից մեկի հովանավորը, տվյալ դեպքում Թուրքիայի առաջնորդը, ձգտում է հասնել գերտերության առաջնորդի կարգավիճակի: Եվ ահա սեփական ազդեցությունը այսօր աշխարհի ամենաթեժ կետում ընթացող դաժան պատերազմի վրա ցույց տալու համար ադրբեջանական կողմին դրդում է կրակի դադարեցումից հրաժարման: Միանշանակորեն Էրդողանի հավակնություններն են, որ թույլ չեն տալիս՝ պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ միջազգային ջանքերը հաջողության հասնեն:
- Հիմա գանք Իրանին, որը, հայտարարելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել իր անարդյունավետությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սեփական պլանն է մշակել: Այդ պլանը արդեն ներկայացվել է Բաքվում, Մոսկվայում, կներկայացվի նաեւ Երեւանում ու Անկարայում: Ըստ ձեզ՝ այն կարո՞ղ է իրավիճակից ելք լինել:
- Այդ պլանի ներկայացումն իրականում պայմանավորված է տարածաշրջանային գործընթացներում ազդեցություն ապահովելուն միտված Իրանի շահերով: Իրանը փորձում է ընդգծել, որ իրոք այս տարածաշրջանում հստակ շահեր ունեցող դերակատար է, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ցանկացած նոր ձեւաչափի ստեղծման պարագայում պետք է հաշվի առնվեն նաեւ Թեհրանի շահերը: Հիմա ինչ վերաբերում է իրանական նախաձեռնության հաջողությանը: Ես բացառում եմ նման նախաձեռնության հաջողությունը, եթե դա լինի միակողմանի, այսինքն՝ եթե դրան չմիանան Ռուսաստանը եւ Թուրքիան: Տվյալ դեպքում ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան այսօր պատրաստ չեն զիջելու ներկայիս դիրքային առավելությունները անգամ Իրանին: Կարծել, որ երեք գերտերությունների առաջարկը տապալած Թուրքիան կարող է հնարավորություն տալ տարածաշրջանային մրցակցին, տվյալ դեպքում՝ Իրանին, միամտություն կլինի: Դրան գումարած՝ չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը թույլ չի տա որեւէ նոր նախաձեռնություն կամ որեւէ դերակատարի ակտիվ ներգրավում այն տարածաշրջանում, որը տասնամյակներ շարունակ եղել է մեծ մասամբ իր վերահսկելիության շրջանակներում:
- Այսինքն՝ այս պահին որեւէ ելք չի՞ նշմարվում կրակի դադարեցման համար:
- Այո՛, այս պահին որեւէ ելք չի նշմարվում, բայց վերլուծելով Ադրբեջանի վերջին ռազմական ակտիվացումը եւ դիվանագիտական քայլերը՝ ես կարող եմ ասել, որ Բաքու-Անկարա տանդեմը կարծես վերջին ջանքերն է գործադրում ուժեղացնելու ճնշումը եւ դրդելու, որ հայկական կողմը գնա ակնհայտ եւ միակողմանի զիջման: Տվյալ պարագայում մենք պետք է հնարավորինս վերահսկելի պահենք իրավիճակը ռազմաճակատում: Պետք է այնպես անել, որ ե՛ւ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահ երկրները, ե՛ւ հատկապես ՌԴ-ն դիմագրավեն Թուրքիայի դիվանագիտական ճնշմանը եւ վերջնականապես ձախողեն արցախյան հակամարտության կարգավորման հարթություն մուտք գործելու Անկարայի ջանքերը:
- Իսկ ինչի՞ց է երեւում, որ դրանք վերջին ջանքերն են:
- Ակնհայտ է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ահռելի արտաքին ճնշում է իրականացվում: Ընդամենը 2 օր առաջ Թուրքիայի նախագահը Պուտինին արդեն զանգով եւ բացահայտ կերպով փորձ արեց համոզելու, որ երկկողմ ջանքերով կարգավորեն հակամարտությունը: Թուրքիան, դրդելով ադրբեջանական կողմին ակտիվացնել ռազմական գործողությունները, տապալել առանց Թուրքիայի մասնակցության ցանկացած ձեւաչափ, որը միտված է հակամարտության կարգավորմանը եւ փորձելով ձեւավորել նոր ռուս-թուրքական օրակարգ՝ ցանկանում է ամեն կերպ Ռուսաստանին ներքաշել առանձին բանակցություների ձեւաչափ, որի բաղադրիչներից մեկն էլ կարող է լինել արցախյան հիմնախնդրի կարգավորումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս
Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս
Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT